СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ

Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно

Скидки до 50 % на комплекты
только до

Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой

Организационный момент

Проверка знаний

Объяснение материала

Закрепление изученного

Итоги урока

Կարապետ Ադամյան, Քամի

Категория: Искусство

Нажмите, чтобы узнать подробности

Կարապետ Ադամյանի անձնավորած կերպարներից

Просмотр содержимого документа
«Կարապետ Ադամյան, Քամի»

Քամի




Կարապետ Ադամյանի՝ ծովափին կերպավորած անձնավորություններից, որը լուսադեմ կանգնած է արևով ողողված ծովափին: Բոլոր հատկանիշներով կոնկրետ անձնավորությունից պատկերված դիմանկար է՝ հայուհու դիմագծերով, որին նա անվանապես չի կոչել՝ գերադասելով ստեղծել քամու առկայության տպավորություն, նրան պատկերելով դրա հետ կապված համապատասխան արտահայտությամբ: Նկարը կարելի է անվանել «Աղջիկը քամու պահին»: Նման միտումը փաստորեն հանդիսանում է ծովափնյա մոտիվով կատարած ստեղծագործությունների շարունակությունը, որոնցում նա նպատակ է հետապնդում՝ շաղկապելով մարդուն բնության երևույթներին: Տարբերությունը միայն այն է, որ նա այժմ դիմանկարների օգնությամբ է նման խնդիրներ լուծում՝ ցույց տալով ոչ թե երևույթը, այլ դրա հետևանքը՝ բնությանը հատկացնելով չեզոք դեր:


Նկարագրություն

Ադամյանը պատկերել է աղջկա կերպարային նկարագրի անհատական հատկանիշները: Ադամյանը նրան պատկերել է այնպիսի դիրքով ու արտահայտությամբ, որ իրոք ստեղծված է քամու պատրանք: Աղջկա դիմագծերի լարվածությունը, քամուց խռիվ եկած փողփողացող մազերը պատկերված են ակնթարթային տպավորության ընկալումով: Ամեն ինչ արտահայտված են սուր դիտողականությամբ, սպառիչ բնութագրումով՝ տալով նրան ֆիզիկական ու հոգեկան նկարագրի հատկությունները՝ ամրակազմ, առույգ, լիարյուն, կենսահաստատ, լավատես, մարդամոտ, ինքնավստահ, համարձակ գծերով հարուստ բնավորություն: Կնոջ գլուխը բարձր է պահած, ուղղաձիգ է նրա կեցվածքը, հպարտ, հայացքը հարցական է, կիսաբաց շրթունքները՝ խոսելու պատրաստ վիճակում են, որոնց ետևից երևում է սպիտակ ատամնաշարը: Քամուց թեթև կկոցված խոշոր աչքերը նրա աշխույժ դիմագծերին կենսունակություն են հաղորդում, իսկ ողորկ, ձիգ մարմինը, որը ֆիզիկապես զարգացած նրա կառուցվածքի երաշխիքն է, կատարելապես ներդաշնակում է մյուս բարեմասնություններին՝ ստեղծելով ամբողջական կերպար: Այս հատկությունների շնորհիվ կերպարը ստացել է վերին աստիճանի կենդանի, խոսուն արտահայտություն: Որպես ֆոն հանդիսացող ծովի փոքրիկ հատվածը միայն տարածականության պատրանք է ստեղծում՝ ինչ-որ չափով օգնելով ընդգծելու կերպարը։