Просмотр содержимого документа
«Կառլոս Մարտել: Մայորդոմ»
Կառլոս Մարտել
Մայորդոմ, հաջորդել է Պիպին Հերիստալցուն։ Կառավարել է 715-741 թվականները։ Նա իր կառավարումն սկսել է թագավորությունում գոյություն ունեցող խռովությունների ճնշումով։ Ջախջախել է իր դեմ ապստամբած նեստրիական ֆեոդալներին, իսկ այնուհետև Աքվիտանիայի և Պրովանսի դուքսերին, տուրք դրել հնազանդվելուց հրաժարված անդրհռենոսյան ցեղերի` սաքսերի, ֆրիզների, ալեմանների, բավարների վրա։ 720 թվականին արաբները, Իսպանիան նվաճելով, ներխուժել էին Հարավային Գալիա` սպառնալով ֆրանկական պետությանը։ Կառլոս Մարտելը Պուատիեի մոտ տեղի ունեցած վճռական ճակատամարտում պարտության է մատնում արաբներին։ Նրանց դեմ պայքարում վճռական դեր է խաղում ֆրանկական հեծելազորը։
Կառլոս Մարտելի բենեֆիցիումային ռեֆորմը
Մինչև Կառլոս Մարտելի հողային բարեփոխումները Մերովինգների կողմից շնորհված հողը, որն ստացողի լիակատար մասնավոր սեփականությունն էր, կոչվում էր ալոդ։ Ֆեոդալական հողային տիրապետության նոր պայմանական ձևը՝ Բենեֆիցիումը, շնորհվում էր ցմահ օգտագործման համար որոշակի ծառայություններ(ամենից առաջ հեծյալ ռազմական) կատարելու պայմանով։ Եթե Բենեֆիցիում ստացողի՝ բենեֆիցիարի ժառանգը ցանկանում էր ստանալ նախորդի Բենեֆիցիումը, կամ ինքը՝ բենեֆիցիարն էր ցանկանում օգտվել բենեֆիցիայից շնորհողի մահից հետո պահանջվում էր շնորհումը նորոգել։
Բենեֆիցիումային ռեֆորմի սոցիալական հետևանքները
Ռեֆորմը նպաստում է Ֆեոդալական հարաբերությունների հետագա ձևավորմանն ու ամրապնդմանը և արդյունքում.
Ամրապնդվում է մանր ու միջին ֆեոդալների կազմավորվող խավը։
Գյուղացիությունը, որ առաջ ֆրանկական հետիոտն աշխարհազորի հիմքն էր կազմում, կորցնում է գլխավոր ռազմական ուժի իր նշանակությունը։
Շնորհումների տարածումը տանում է Ֆեոդալական հողային սեփականության ամրապնդում և գյուղացիության հետագա ճորտացում, որովհետև հողը բենեֆիցիարին էր անցնում այնտեղ ապրող կախյալ մարդկանց հետ միասին, որոնք նրա օգտին կատարում էին կոռ և վճարում
բահրա։
Ձևավորվում էին վասալական հարաբերություններ հողը շնորհողի և բենեֆիցիարի միջև։
Ամրապնդված Ֆեոդալական միջին հողատերերի խավը կազմում էր Կարոլինգյան դինաստիայի հենարանը։