СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ

Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно

Скидки до 50 % на комплекты
только до

Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой

Организационный момент

Проверка знаний

Объяснение материала

Закрепление изученного

Итоги урока

Կաթիլը բաց դաս 2 դասարան

Нажмите, чтобы узнать подробности

Просмотр содержимого документа
«Կաթիլը բաց դաս 2 դասարան»


ՀՀ Կոտայքի մարզ Արամուսի Բ.Առաքելյանի միջն. դպրոց

Ուսուցիչ՝ Գայանե Հարությունյան

Առարկան` մայրենի

Դասարան` երրորդ

Թեմատիկ խումբ

Դասի թեման` Կաթիլը

Առաջին դասաժամ

Դասի տիպը` նոր նյութի ուսումնասիրում

Չափորոշչային պահանջ. Հասկանալ տեքստում նկարագրված հաջորդականությունը, վերաբերմունք դրսե-վորել գործող անձ-անց արարքների նկատմամբ:

Դասի նպատակը`

  • Բնագիրը հասկանալով, արտահայտիչ, սահուն ընթերցելու կարողությունների զարգացում:

  • Երկխոսությունները հնչերանգով առանձնացնելու կարողությունների զարգացում:

Խնդիրները`

  • Արտահայտիչ, սահուն կընթերցեն բնագիրը:

  • Կկարողանան առանձնացնել դժվար և իմաստով

  • անծանոթ բառերը:

  • Կկարողանան բառարանից որոնել, գտնել այդ բառերի բացատրությունները:

  • Կկարողանան գուշակել բնագրի դեպքերի հետագա ընթացքը: 1

  • Կկարաղանան բառաշարքի բառերն ըստ կազմության տեղադրեն աղյուսակի համապատասխան սյունակում` կրկնելով ու խորացնելով պարզ, բարդ, ածանցավոր բառերի մասին ունեցած գիտելիքները:

Դասի ընթացքը` Խթանման փուլ`

Դասը սկսել ողջույնի խոսքով:Աշակերտները միմյանց բարեմաղթանքներ են փոխանակում :

Ուսուցիչ-Երեխանե՛ր, այսօր մեր դասասենյակի առջև մի նամակ գտա: Հիմա ես այն կընթերցեմ ձեզ համար:

-Ինչպե՞ս օգնենք մեր բարեկամ-կենդանիներին:

Աշակերտներ….

Ուսուցիչ-Գրատախտակին փակցված է նոր թեմայի նկարը:Եկե՛ք նկարագրենք, ի՞նչ ենք տեսնում այս գեղեցիկ բնապատկերում:Աշակերտը ներկայաց-նում է տեսարանը:

_Իսկ հիմա Անգելինան և Ռադիկը կներկայացնեն չափածո տար-բերակը:Աշունն ի՞նչ առանձնահատկություններ ունի:

Ներկայացնել քառատողերով

-Հիմա եկեք մեր պաստառը ձևավորենք:(Հավաքել աշնան տեսարան աշակերտների օգնությամբ) :

Ֆիզկուլտ դադար_ Երգ «Աշուն»

-Այ մենք ասացինք, թե ինչպես է աշունը գալիս ,իսկ դուք ի՞նչ գիտեք անձրևի , կամ ջրի մասին:Ներկայացնել «Ջուրը» բանաստեղծությունը:

_Իսկ բնության մեջ ջուրը քանի՞ վիճակով է հանդիպում: 2

Աշակերտ…

Ցույց տալ ջրի շրջապտույտը:

Իմաստի ընկալում

Այսօրվա մեր դասը այս կաթիլներից մեկի մասին է , նրանցից մեկը շատ չարաճճի է տեսնենք ի՞նչ է լինելու:

1.Կարդալ հղումը և տեքստը ուսուցչի կողմից մինչև վերջ:

2.Երկրորդ ընթերցանությունը աշակերտների կողմից, յուրաքանչյուր հատվածից հետո հարցեր ուղղել:

Կաթիլը

Գետակն աղմուկով, քչքչալով գլորվում էր՝թռչկոտելով քարերի ու փոսերի վրայով, բայց սառնամանիքը կաշկանդեց* նրան: Գետակը սառցակալեց:

_Տարվա ո՞ր եղանակն է նկարագրված:

_Ինչի՞ց իմացաք, որ ձմեռ է:

Կաշկանդել բառի բացատրությունը որոնել բառարանում:Սառցակալել բառը արտահայտել բառակապակցությամբ:

Ագռավը նստեց գետափին, կտցահարեց ամուր սառույցը և ուզում էր թռչել, երբ քարացած Կաթիլը թոթովեց.

_Սպասի՛ր Ագռա՛վ, ասա՛, ո՞վ կաշկանդեց ինձ, ինչու՞ չեմ կարողանում տեղիցս շարժվել:

_Ի՞նչ արեց ագռավը:Թոթովել բառի բացատրությունը ասել:Գետափ բառ ինչպիսի՞ կազմություն ունի:

_Քեզ սառնամանիքը կաշկանդեց և սառույց դարձրեց: Այդ պատճառով տեղիցդ շարժվել չես կարողանում: Բայց մի՛ տանջ-վիր այդպես շատ չես մնա: Երկար թափառումներից հետո դու կիջնես, ա՜յ, այն բարձր սարի վրա:

_ Ե՞րբ է սառնամանիք լինում:

_Ինչպե՞ս կարող էր կաթիլը թափառել և իջնել բարձր սարի վրա:

_ Ինչպե՞ս, մի՞թե ես կարող եմ հասնել այնտեղ,-զարմացավ Կաթիլը:

Բայց Ագռավն արդեն թռել-գնացել էր:

Կաթիլը գիշեր- ցերեկ մտածում էր .«Ես ոչ թև ունեմ, ոչ ոտք, ինրպե՞ս պետք է բարձրանամ սարը: Երևի Ագռավը սխալվեց»:Մտածեց, մտածեց ու քնեց:

_Տարվա ո՞ր եղանակին Կաթիլը հանդիպեց Ագռավին:

_Կաթիլը ո՛չ թև ունի, ո՛չ ոտք: Ինչպե՞ս պետք է բարձրանա սարը:

Գարունը եկավ: Գետակը կենդանացավ ու հոսեց:Նրա հետ վազեց նաև Կաթիլը:

Հոսեցին ջրերը, հոսեցին ու թափվեցին ծովը:

_Ահա այսպես,- ուրախացավ Կաթիլը,_ ես մեծ ծովին հասա:

Կաթիլն սկսեց ծովի ալիքների հետ բարձրանալ, իջնել,թռչել,խաղալ՝ չնկատելով, որ իրեն հսկում են Արևի ճառագայթները:

_Ինչպե՞ս կենդանացավ Գետակը:

_Ի՞նչ տրամադրություն ուներ Կաթիլը:

Եվ մի անգամ, երբ ալիքը Կաթիլին նետեց օդի մեջ, Արևի ճառագայթները բռնեցին նրան: Կաթիլն սկսեց բարձրանալ:

_Վա՜յ, վա՜յ, վա՜յ, վա՜յ,-ճչաց Կաթիլը:

_Ի՞նչ պատահեց Կաթիլին:

_Ինչի՞ց զարմացավ Կաթիլը և ի՞նչ արեց: 4

Բայց հետո վախը պոխվեց զարմանքի, երբ տեսավ իր քույր կաթիլներին, որոնք ամպ էին դարձել: Կաթիլը վազեց իր քույրիկների մոտ, փարվեց* նրանց:

_Կաթիլի վախը ինչի՞ փոխվեց:

_Ի՞նչ եք կարծում՝ ի՞նչ է սպասվում արդեն ամպ դարձած Կաթիլին:

Անդրադարձ ջրի շրջապտույտին:



Կատարել խմբային աշխատանք:

Առաջին խումբ

1.Տրված բառերով կազմել հինգ բարդ բառ:

անձրև անցք

գետ լանջ

օդ ջուր

բարձր ձայն

սար եզր

2.կազմել երկու նախադասություն օգտագործելով բառաշարքից երկու բառ:

_1___________________________________________________________________________________________________________________________2__________________________________________________________________________________________________________________________



5



Երկրորդ խումբ

1.Բաժանված վանկերը միացնել, ստանալ բառ և ընդգծել արմատները



սառ նա բե հորդ

ճա ցա պար կոր

_____________________________________________

_____________________________________________

2.Ստացված բառերով կազմել բառակապակցություններ:

__________________________________________________________________________________________________________________________

Երրորդ խումբ

1.Դասդասել պարզ, բարդ, ածանցավոր բառերը

տերևաթափ, աստղիկ, արևածաղիկ, օրացույց, գարնանային, գետակ, կաթիլ, ջուր, շող

պարզ

բարդ

ածանցավոր













2.Վերականգնի՛ր խառնագիրը և գտի՛ր «ավելորդ» բառը;

յձնու---------- տուկրակ----------- ևնձար---------իաքմ----------ողց---





6

Չորրորդ խումբ

Կազմել փոքրիկ տեքստ օգտագործելով հետևյալ բառերն ու արտահայտությունները՝ամպ, քարացած կաթիլ, ագռավ, քչքչան գետակ, սառույց, ձյուն, բարձր սար:

___________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________

Հինգերորդ խումբ

Լրացնել

Ես____________________________________________________________

Բնավորությունս______________________________________________

Սիրում եմ____________________________________________________

Զգում եմ_____________________________________________________

Կարիք ունեմ_________________________________________________

Վախենում եմ________________________________________________

Տալիս եմ____________________________________________________

Ուզում եմ տեսնել_____________________________________________

Բնակվում եմ_________________________________________________

Ազգանունս__________________________________________________

7