СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ

Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно

Скидки до 50 % на комплекты
только до

Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой

Организационный момент

Проверка знаний

Объяснение материала

Закрепление изученного

Итоги урока

Կենդանի օրգանիզմի հատկությունները

Нажмите, чтобы узнать подробности

Просмотр содержимого документа
«Կենդանի օրգանիզմի հատկությունները»

Կենդանի օրգանիզմների հիմնական հատկանիշները

Մեզ շրջապատող բնությունը կազմված է երկու մասից՝ անկենդան նյութից և կենդանի օրգանիզմներից:

Անկենդան նյութը կազմում են հողը, ջուրը, օդը, ապարները, ժայռերը և այլն:

Քանի որ կենդանի օրգանիզմները շատ բազմազան են, նրանք ընդգրկված են չորս թագավորություններում.

 

1. Բակտերիաների թագավորություն:

2. Բույսերի թագավորություն:

 

3. Սնկերի թագավորություն:

 

4. Կենդանիների թագավորություն:

Բնության մեջ կենդանի օրգանիզմները տարածված են ամենուրեք: Դրանց կարելի է հայտնաբերել հողում, ջրում, օդում, ապարներում: Կենդանի օրգանիզմներն ունեն տարբեր չափսեր, տարբեր գույն, կյանքի տարբեր տևողություն և այլն:

Կենդանի օրգանիզմները և անկենդան նյութը միմյանց նման են բաղադրությամբ, որովհետև կազմված են նույն տարրերից:

Սակայն պարզվում է, որ կենդանի օրգանիզմներն ունեն հատկանիշներ, որոնք չունի անկենդան նյութը: Դրանց օգնությամբ էլ կենդանի օրգանիզմները տարբերվում են անկենդան նյութից:

Կենդանի օրգանիզմները բազմանում են, աճում են, զարգանում են, սնվում են, տեղաշարժվում են, հաղորդակցվում են, արձագանքում են միջավայրի պայմաններին, միջավայրի հետ կատարում նյութափոխանակություն, գրգռվում, հարմարվում և այլն:

Կենդանի օրգանիզմներն ունեն ինքնակրկնապատկվելու և վերարտադրվելու զարմանահրաշ հատկություն, որը կոչվում է բազմացում:

Բոլոր կենդանի օրգանիզմները ինչ-որ պահից սկսած ստեղծում են իրենց նմանին: Այդ երևույթը կատարվում է կիսման կամ երկու տարբեր օրգանիզմների մասնակցության շնորհիվ:

Կենդանի օրգանիզմների բազմացումը տեղի է ունենում ժառանգական տեղեկատվության պահպանման և փոխանցման հաշվին:

Կենդանի օրգանիզմներից առաջացող նոր սերունդը միշտ նման է ծնողական ձևին և կրում է նրա ժառանգական տեղեկատվությունը:

Նկար 1. Բջջի բաժանում

 

Կենդանի օրգանիզմները կյանքի ընթացքում ենթարկվում են բարդ փոփոխությունների: Արդյունքում կարելի է նկատել, որ նույն օրգանիզմն անճանաչելիորեն փոխվել է:

Այնուհանդերձ պետք է նկատել, որ այդ փոփոխությունները օգուտ են բերում օրգանիզմին: Դրա հետևանքը լինում է այն, որ օրգանիզմը չափսերով մեծանում է, ձեռք է բերում մարմնի նոր մասեր կամ կատարելագործում եղածները:

Կենդանի օրգանիզմների կազմության բարդացումը կոչվում է աճ, իսկ արդյունքում ձևավորվող նոր հատկանիշների դրսևորումը՝ զարգացում:

Նկար 2. Աճ

 

Բնության պայմանները անընդհատ փոփոխվում են. փոխվում է ջերմաստիճանը, լույսը, խոնավությունը և այլն: Բոլոր այդ փոփոխությունները անդրադառնում են կենդանի օրգանիզմների վրա: Արդյունքում օրգանիզմը իր գոյությունը հարմարեցնում է նոր պայմաններին: Դա հարմարումն է:

 

Յուրաքանչյուր կենդանի օրգանիզմ ընդունակ է ընկալել միջավայրի փոփոխությունը և արձագանքել դրան: Այդ հատկանիշը կոչվում է գրգռականություն:

  

Նկար 3. Գրգռականություն

Օրինակ

Եթե միջավայրում ցուրտ է, ապա կապտականաչ ջրիմուռների արտաքին ծածկույթները հաստանում են: Երբ խոնավությունը նվազում է, ապա բույսերի տերևները ձևափոխվում են փշերի: Լույսի փոփոխությունը անդրադառնում է կենդանիների մեծ մասի ակտիվության վրա:

Գրգռականության շնորհիվ միջավայրի փոփոխված պայմաններում կենդանի օրգանիզմի գոյության պահպանումը կոչվում է հարմարում:

Կենդանի օրգանիզմներին անհրաժեշտ է սնունդ, որպեսզի նրանք կարողանան ապրել և բազմանալ:

 

Կենդանի օրգանիզմը սնունդն օգտագործում է երկու նպատակով՝ որպես

  • էներգիայի աղբյուր

  • շինանյութ

Էներգիան անհրաժեշտ է կենդանի օրգանիզմի գոյությունը ապահովելու համար:

 

Շինանյութերը օգտագործվում են մարմնի վնասված մասերի վերականգնման և նորերի կառուցման նպատակով:

 

Կենդանի օրգանիզմում նյութերը ենթարկվում են բարդ փոխարկումների, որի հետևանքով առաջանում են նոր նյութեր: Այդ նյութերի մի մասը թունավոր են և անպիտան, հետևաբար հեռացվում են օրգանիզմից դեպի արտաքին միջավայր: Այդ երևույթն արտազատությունն է:

Այդպիսի նյութերից են, օրինակ՝ ածխաթթու գազը և միզանյութը:

Սեփական գոյությունը պահպանելու համար կենդանի օրգանիզմները միջավայրի հետ կատարում են նյութերի փոխանակություն:

Նկար 4. Մետաբոլիզմ

 

Կենդանի օրգանիզմների համար թվարկված բոլոր հատկանիշները շատ կարևոր են և դժվար է առանձնացնել դրանցից ամենագլխավորը:

Տվյալ հատկանիշներից ոմանք նկատվում են նաև անկենդան նյութի մոտ: Օրինակ՝ նյութերի փոխանակությունը ջրի և հողի միջև, բյուրեղների աճը և այլն:

Կենդանի օրգանիզմների պարագայում առկա է ոչ թե այս կամ այն հատկանիշը, այլ դրանց բոլորի ամբողջությունը: Այդ հատկանիշներից որևէ մեկի բացակայության դեպքում կենդանի օրգանիզմը չի կարող գոյատևել և կոչնչանա:

Կենդանի օրգանիզմներն անկենդան նյութից տարբերվում են կյանքին բնորոշ բոլոր հատկանիշների միասնական գոյության դեպքում:




Скачать

Рекомендуем курсы ПК и ППК для учителей

Вебинар для учителей

Свидетельство об участии БЕСПЛАТНО!