СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ

Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно

Скидки до 50 % на комплекты
только до

Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой

Организационный момент

Проверка знаний

Объяснение материала

Закрепление изученного

Итоги урока

Կենսաբանություն 7

Категория: Биология

Нажмите, чтобы узнать подробности

Просмотр содержимого документа
«Կենսաբանություն 7»

Անուն, ազգանուն_________________________________________________________

Թեմատիկ գրավոր աշխատանք 2

20 միավոր

  1. Կառուցվածքի ի՞նչ տարբերություններ են առկա օղակավոր որդերի և քորդավորների միջև: /1/

____________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________

  1. Ի՞նչ բաժիններից է կազմված ձկների գլխուղեղը: /1/

ա) վերկլանային նյարդային հանգույցից, առջևի, միջին ուղեղներից և ուղեղիկից

բ) վերկլանային և ենթակլանային նյարդային հանգույցներից և փորի նյարդային շղթայից

գ) ուղեղիկից, ենթակլանային նյարդային հանգույցներից և նյարդային շղթայից

դ) առջևի, միջին, միջակա, երկարավուն ուղեղներից և ուղեղիկից

  1. Ո՞ւր է մղվում արյունը ձկան սրտի փորոքից: /1/

ա) նախասիրտ բ) փորային աորտա գ) մեջքային աորտա դ) երակներ

  1. Ինչպե՞ս է կոչվում օդի բաղադրությանը մոտ գազերի խառնուրդով լցված աղիքի հավելվածը, որն ունի ոսկրային ձկների մեծ մասը: /1/

Պատասխան՝ _____________________________

  1. Ճիշտ պնդումներին համապատասխանող տառերը գրի՛ր ներքևում բերված վանդակներում: /3/

ա) Անձրևորդի մարմնի արտաքին հատվածավորությունը համապատասխանում է ներքին հատվածավորությանը:

բ) Անձրևորդի աղին բացվում է թիկնոցային խոռոչի մեջ:

գ) Փափկամարմինների գերակշռող մասի կլանում կա քերիչ:

դ) Ձկներն ունեն հատուկ շնչառական օրգաններ՝ թոքեր:

ե) Ձկներն ունեն եռախորշ սիրտ:

զ) Ձկները բաժանասեռ կենդանիներ են:






  1. Ինչերի՞ միջով են շնչում գորտերի հասուն առանձնյակները: /1/

ա) միայն թոքերի բ) միայն խռիկների

գ) մաշկի և թոքերի դ) մաշկի և տրախեաների

  1. Ո՞ր ոսկորը կամ ոսկրերն են բացակայում գորտի կմախքում: /1/

ա) կողոսկրը բ) բազուկոսկրը գ) իրանի ողերը դ) պարանոցի ողը

  1. Ինչպիսի՞ կենսակերպ է վարում գորտի զիգոտից զարգացող թրթուրը և արյան շրջանառության քանի՞ շրջան ունի: /2/

Պատասխան՝ 1. _________________________________

2. _________________________________

  1. Ի՞նչ դեր ունեն սողունները բնության մեջ: /1/

_________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________

  1. Ի՞նչն է բնորոշ և՛ սողունների, և՛ թռչունների մեծամասնությանը: /1/

ա) կրկնակի շնչառությունը բ) տաքարյունությունը

գ) քառախորշ սիրտը դ) ձվադրումը

  1. Ի՞նչն է բնորոշ սառնարյուն կենդանիներին: /1/

ա) մեծ քանակությամբ էներգիայի անջատումը

բ) թթվածնով հագեցած արյունը

գ) նյութափոխանակության դանդաղ ընթացքը

դ) մարմնի կայուն ջերմաստիճանը

  1. Նկարագրի՛ր թռչունների առջևի վերջույթների կմախքի կազմությունը: /1/

_________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________

  1. Կենդանիների ո՞ր տիպին ո՞ր բնորոշումն է համապատասխանում: Ճիշտ պատասխանները լրացրո՛ւ ստորև բերված աղյուսակում: /5/

Տիպ Բնորոշում

ա. Թռչուններ 1. Բրոնխներն առաջացնում են օդապարկեր:

բ. Սողուններ 2.Ստամոքսը կազմված է գեղձային և մկանային բաժիններից:

3. Սառնարյուն կենդանիներ են:

4. Սիրտը եռախորշ է:

5. Ունեն աորտայի աջ աղեղ:













  1. Թռչունների դասի վերաբերյալ ճիշտ պնդումներին համապատասխանող տառերը գրի՛ր ներքևում բերված վանդակներում: /3/

ա) Ուրվագծային (եզրագծային) փետուրները կազմված են բնից և կողքերին տեղավորված թիթեղանման հովհարներից:

բ) Բնախույս թռչունների ճտերը ձվից դուրս գալուց հետո կույր են, թույլ, չեն կարող ինքնուրույն տեղաշարժվել:

գ) Պինգվինները պատկանում են թռչունների դասին:

դ) Բադերը գիշերային գիշատիչ թռչուններ են:

ե) Լեշով սնվող թռչունները բնության մեջ կատարում են սանիտար դեր:










Կիսամյակային ամփոփիչ գրավոր աշխատանք

  1. Կառուցվածքի ո՞ր ընդհանուր գծերն են վկայում բազմաբջիջների և միաբջիջների ծագման միասնության մասին: /1/

____________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________

  1. Ինչպե՞ս է հնարավոր խուսափել մակաբույծ որդերով վարակվելուց, և մարմնի ինչպիսի՞ համաչափությամբ է օժտված լյարդի ծծանը: /2/

____________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________

  1. Համեմատի՛ր սպիտակ պլանարիայի մարսողական համակարգը անձրևորդի մարսողական համակարգի հետ: /1/

_________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________

  1. Մակաբուծության հետևանքով ի՞նչ փոփոխություններ են առաջացել տափակ որդերի օրգանիզմում: /1/

____________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________

  1. Ինչի՞ բացակայությամբ է պլանարիան տարբերվում անձրևորդից: /1/

ա) մկանի բ) աղիքի գ) բերանի դ) ստամոքսի

  1. Ինչո՞վ է շնչում լճախխունջը: /1/

ա) օդատար խողովակով՝ տրախեայով բ) խռիկով

գ) մաշկի ամբողջ մակերեսով դ) թոքով



  1. Լրացրո՛ւ նախադասությունը: /1/

Երկփեղկանիների դասի ներկայացուցիչներից են՝ ______________________________

___________________________________________________________________________:

  1. Ո՞ր տիպի ներկայացուցիչներն ունեն փակ արյունատար համակարգ: /1/

ա) հոդվածոտանիներ բ) օղակավոր որդեր

գ) տափակ որդեր դ) փափկամարմիններ

  1. Ի՞նչ հաջորդական փուլերով է ընթանում միջատների լրիվ կերպարանափոխությունը: /1/

ա) հասուն ձև, ձու, հարսնյակ, թրթուր բ) հասուն ձև, թրթուր, ձու, հարսնյակ

գ) ձու, թրթուր, հարսնյակ, հասուն ձև դ) ձու, հարսնյակ, թրթուր, հասուն ձև

  1. Ի՞նչ դեր ունի մարդու կյանքում թթենու շերամը: /1/

______________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________

  1. Լրացրո՛ւ բաց թողած բառը: /1/

__________________________ միջոցով ձկներն ընկալում են ջրի տատանումները, հոսանքի ուժը և ուղղությունը:

  1. Ո՞ր կենդանիներն ունեն լողափամփուշտ: /1/

ա) ոսկրային ձկները բ) ողնուցավոր թռչունները

գ) գիշատիչ թռչունները դ) բուսակեր կաթնասունները

  1. Ո՞ր օրգաններն են մասնակցում սեռահասուն անպոչ երկկենցաղների շնչառությանը: /1/

ա)թոքերը և մաշկը բ) խռիկները և թոքերը

գ) տրախեաները և մաշկը դ) խռիկները և տրախեաները

  1. Ինչպիսի՞ն է սողունների մաշկը: /1/

ա) խոնավ է բ) պատված է լորձով

գ) հարուստ է գեղձերով դ) չոր է, գրեթե զուրկ գեղձերից

  1. Ինչպե՞ս է կոչվում գորտի զիգոտից զարգացող թրթուրը: /1/

Պատասխան՝. _______________________________________

  1. Ինչի՞ առկայությամբ են սողունների մեծ մասը տարբերվում երկկենցաղներից: /1/

ա) թոքերի բ) երիկամների գ) լյարդի դ) կրծքավանդակի

  1. Ո՞ր շարքում են կենդանիները դասավորված ըստ իրենց նյարդային համակարգերի կառուցվածքի բարդության: /1/

ա) լճագորտ, սիգ, շուն, օձ բ) սիգ, լճագորտ, օձ, շուն

գ) սիգ, շուն, օձ, լճագորտ դ) լճագորտ, սիգ, օձ, շուն

  1. Ո՞ր դասի ներկայացուցիչներին է բնորոշ կրկնակի շնչառությունը: /1/

ա) կաթնասունների բ) թռչունների գ) սողունների դ) երկկենցաղների

  1. Քանի՞ խորշից է կազմված թռչունների ստամոքսը:

ա) 1 բ) 2 գ) 3 դ) 4

  1. Ճիշտ պնդումներին համապատասխանող տառերը գրի՛ր ներքևում բերված վանդակներում: /3/

ա) Կռճիկային ձկների կմախքը մասնակիորեն կամ լիովին ոսկրացած է:

բ) Կաթնասունների լսողության օրգանը կազմված է արտաքին, միջին, ներքին ականջից:

գ) Թռչունների բեղմնավորումն արտաքին է:

դ) Ձկների մարմինը կազմված է գլխից, իրանից և պոչից:

ե) Թռչուններն ունեն մարմնի ցածր, անկայուն ջերմաստիճան:

զ) Կաթնասունների մաշկը չոր է, զուրկ գեղձերից:

է) Երկկենցաղները բաժանասեռ կենդանիներ են:




  1. Ինչի՞ առկայությունն է բնորոշ հատկապես կաթնասունների դասին: /1/

ա) լյարդի բ) ստոծանու գ) քառախորշ սրտի դ) ենթաստամոքսային գեղձի

  1. Աշակերտներին առաջադրվեց հետևյալ ցանկից ընտրել անողնաշարավոր կենդանիներին:

Գորտ, ծղրիդ, ձուկ, մողես, խեցգետին

Որո՞նք են այդ կենդանիները:

Պատասխան՝. 1. ________________________ 2. __________________________

  1. Աղյուսակի հորիզոնական շարքերում բերված են կենդանիներ, իսկ ուղղահայաց շարքերում նշված են տարբեր կենդանիներին բնորոշ առանձնահատկություններ: Յուրաքանչյուր կենդանուն համապատասխանող վանդակում դի՛ր X նշանը, եթե ուղղահայաց շարքում նշված առանձնահատկությունը բնորոշ է տվյալ կենդանուն: Առաջին տողը լրացված է քեզ օգնելու համար: /4/


խռիկներ

ականջախեցի

թոքեր

Շուն




Մողես




Սիգ




Աղավնի
























7