СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ

Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно

Скидки до 50 % на комплекты
только до

Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой

Организационный момент

Проверка знаний

Объяснение материала

Закрепление изученного

Итоги урока

Կենտրոնային համաչափություն

Категория: Геометрия

Нажмите, чтобы узнать подробности

Պատկերների համաչափությանը դուք արդեն ծանոթ եք: Մասնավորապես, արդեն դիտարկել ենք հարթ պատկերների կենտրոնային համաչափությունը:

     Դրա օգնությամբ էլ սահմանվում է տարածական պատկերների կենտրոնային համաչափությունը:

Просмотр содержимого документа
«Կենտրոնային համաչափություն»

Կենտրոնային համաչափություն



Պատկերների համաչափությանը դուք արդեն ծանոթ եք: Մասնավորապես, արդեն դիտարկել ենք հարթ պատկերների կենտրոնային համաչափությունը:

 

Դրա օգնությամբ էլ սահմանվում է տարածական պատկերների կենտրոնային համաչափությունը:

Տարածության M և M1 կետերը կոչվում  ենO կետի նկատմամբ համաչափ, եթե O կետը MM1 հատվածի միջնակետն է՝ OM1=OM:

Այդ դեպքում ասում են, որ M և M1 կետերը կենտրոնային համաչափ կետեր են, և O կետը համաչափության կենտրոնն է:



Դժվար չէ նկատել, որ եթե վերցնել գնդին պատկանող որևէ A կետ, ապա O կենտրոնի նկատմամբ նրան համաչափ B կետը ևս պատկանում է գնդին:

 

Սա հենց նշանակում է, որ գունդը կենտրոնային համաչափ տարածական մարմին է, և նրա կենտրոնը համաչափության կենտրոնն է:

Տարածական մարմինը կոչվում է O կետի նկատմամբ համաչափ, եթե նրա բոլոր կետերի՝ O կետի նկատմամբ համաչափ կետերը նույնպես այդ մարմնի կետեր են:  

Այդ դեպքում ասում են, որ մարմինը օժտված է կենտրոնային համաչափությամբ:

O կետը կոչվում է մարմնի համաչափության կենտրոն

 

Կենտրոնային համաչափությամբ օժտված մարմինների օրինակներ են՝ խորանարդը, կանոնական ութանիստը, կանոնավոր վեցանկյուն պրիզման և այլն: