Просмотр содержимого документа
«Կենտրոններով աշխատանք»
Կենտրոններով աշխատանք
Ստեղծվում են 4-5 հոգուց բաղկացած խմբեր: Խմբերը ստանում են տեքստը և մոտենում համապատասխան անվանումներով կենտրոններին: /Խմբերում մասնակիցների ներգրավումը և խմբին համապատասխան կենտրոն ուղղորդելը կարող է լինել ինչպես նպատակային` համագործակցություն, որոշակի աշխատանքներում կարողությունների և հմտությունների խորացում, այնպես էլ պատահականության սկզբունքով/:
Կենտրոններ.
հետազոտողների կենտրոն
ստեղծագործողների կենտրոն
գրավոր աշխատանքի կենտրոն
բացահայտողների կենտրոն
Ուսուցիչը կարող է իր հայեցողությամբ ավելացնել կամ պակասեցնել կենտրոնների թիվը՝ փոխելով կամ հարմարեցնելով անունները։
Բացահայտողների կենտրոն
Այս կենտրոնում աշխատողները ընթերցում են տեքստը, կատարում նշումներ, վեր հանում վերջինիս հիմնական միտքը, ենթատեքստը և ներկայացնում ընկերներին:
Հետազոտողների կենտրոն
Այս կենտրոնում աշխատողները ընթերցում են տեքստը և օգտվելով այդ պահին ձեռքի տակ եղած այլ աղբյուրներից` համացանց, գրականություն, փորձում են լրացուցիչ հետաքրքիր նյութեր հայթայթել տեքստի վերաբերյալ:
Ստեղծագործողների կենտրոն
Մասնակիցները, տեքստի առանձնահատկություններից ելնելով, փորձում են այն որևէ կերպ վերարտադրել և ներկայացնել, օրինակ` բեմականացում, պաստառի պատրաստում, նկարազարդում, երգ, պար և այլն:
Գրավոր աշխատանքի կենտրոն
Այս կենտրոնում աշխատողները ընթերցում են տեքստը և իրականացնում լեզվական կամ բառային աշխատանք` պահանջին համապատասխան:
Ուսումնական նյութը մատչելի դարձնելուն շատ են օգնում դիդակտիկ պարագաները և նյութերը՝ այն ամենը, ինչը ակադեմիական կրթությունը մոտեցնում է կյանքին:
Երբ կենսաբանության դասն անցկացրեցինք ջրմուղում, ապա՝ ջրի մաքրման կայանում, որտեղ աշակերտներն իրենց հուզող հարցերի պատասխաններն ստացան նեղ մասնագետներից, լաբորատորիայում մասնակցեցին ջրի աղտոտվածությունը որոշող ռեակցիայի իրականացմանը, թեման ընկալեցին անհրաժեշտ չափով, և մանրուքները մոռանալուց հետո ընկալածը դարձավ գիտելիք:
Ստեփան Զորյանի կյանքն ու ստեղծագործությունն անցնելիս 6-րդ և 7-րդ դասարանցիները դասաժամերի մի մասն անց են կացնում գրողի տուն-թանգարանում, լինում իր խնձորի այգում, աշնանը համտեսում արևաբույր խնձորը, որի համն այլևս իր հետ է մնում և ամեն անգամ արթնանում Զորյանի գործերն ընթերցելիս:
2