СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ

Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно

Скидки до 50 % на комплекты
только до

Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой

Организационный момент

Проверка знаний

Объяснение материала

Закрепление изученного

Итоги урока

Խաչատուր Աբովյանի դիմանկարը

Нажмите, чтобы узнать подробности

1938թ. Հայաստանի գրականության և արվեստի թանգարանին մշակութային հազվագյուտ նմուշ են նվիրաբերել Խ.Աբովյանի թոռները՝Աբոնյանի դիմանկարը

Просмотр содержимого документа
«Խաչատուր Աբովյանի դիմանկարը»

Խաչատուր Աբովյանի դիմանկարը



Հայաստանի գրականության և արվեստի թանգարանի մշակութային հազվագյուտ նմուշներից է Խաչատուր Աբովյանի 20.5x27.5 սմ չափսի յուղաներկ դիմանկարը, որը թանգարան են բերել Աբովյանի թոռները 1938 թվականին:

Իր գոյության առաջին 50 տարվա ընթացքում նկարը մեծ փորձությունների է ենթարկվել: Աբովյանի անհետացումից հետո նախ կորել է: Աբովյանի որդին՝ Վարդանը, Կովկաս վերադառնալով և երկար որոնումներից հետո այն գտել է անխնամ վիճակում, մաշված, տեղ-տեղ ներկը թափված: Նրա խնդրանքով նկարը վերականգնել է Գևորգ Բաշինջաղյանը, կտրատել է մաշված եզրերը, կպցրել ամուր թղթի վրա, բաց տեղերը լրացրել համապատասխան ներկերով: Այդ նկարն է ձվաձև շրջանակի մեջ զետեղվել դասագրքերում և գրողի երկերում:

Ե՞րբ է ստեղծվել նկարը, ո՞վ է հեղինակը: Այս հարցերին վերջապես ստույգ պատասխան է տվել Աբովյանի կյանքի և ստեղծագործության հետազոտող Պիոն Հակոբյանը:

Նկարի հեղինակն է դորպատյան նկարիչ Լյուդվիգ Ֆոն Մայդելը: Նա Աբովյանին նկարել է մոտավորապես 1830 թվականի աշնանը, որբ Աբովյանը նոր էր ժամանել Դորպատ և 20-21 տարեկան էր:



Աղբյուր՝ Ալբերտ Փարսադանյան. Գիտելիքների շտեմարան-2, Երևան 2005, էջ 37