СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ

Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно

Скидки до 50 % на комплекты
только до

Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой

Организационный момент

Проверка знаний

Объяснение материала

Закрепление изученного

Итоги урока

Խաղ, դերային խաղեր

Категория: Всем учителям

Нажмите, чтобы узнать подробности

    Մեծ մանկավարժ Սուխումլինսկին ասել է տարրական դպրոցի մասին.«Տարրական դպրոցը պետք է տա գիտելիքների կայուն շրջանակ, և ոչ միայն տարրական թևը, այլ նաև մյուս օղակները: Ուսուցումը պետք է կապված լինի մտավոր ֆիզիկական, աշխատանքային, գեղագիտական, բարոյական ուժերի, այսինքն բազմակողմանի խաղի հետ, լինի հուզիչ, հետաքրքիր և դառնա մի գիրք, որը երեխան ցանկանա կարդալ»:«Արդեն սովորելը նրանց համար դառնում է հետաքրքիր, գրավիչ, ուր կա խաղի «պայծառ լույսը»»:  Խաղը երեխայի մտածողության ազնիվ զգացմունքների ու ձգտումների կենսատու աղբյուրն է :

Просмотр содержимого документа
«Խաղ, դերային խաղեր»

Խաղ,դերայի խաղի

Մեծ մանկավարժ Սուխումլինսկին ասել է տարրական դպրոցի մասին.«Տարրական դպրոցը պետք է տա գիտելիքների կայուն շրջանակ, և ոչ միայն տարրական թևը, այլ նաև մյուս օղակները: Ուսուցումը պետք է կապված լինի մտավոր ֆիզիկական, աշխատանքային, գեղագիտական, բարոյական ուժերի, այսինքն բազմակողմանի խաղի հետ, լինի հուզիչ, հետաքրքիր և դառնա մի գիրք, որը երեխան ցանկանա կարդալ»:«Արդեն սովորելը նրանց համար դառնում է հետաքրքիր, գրավիչ, ուր կա խաղի «պայծառ լույսը»»: Խաղը երեխայի մտածողության ազնիվ զգացմունքների ու ձգտումների կենսատու աղբյուրն է :

Եթե դիտարկենք խաղը երեխայի ֆիզիոլոգիական տեսանկյունից, ապա այն զարգացնում է երեխայի ֆիզիկական ուժերը, ամրանում են ձեռքերը, ոտքերը, մարմինը դառնում է ճկուն, աչքը` սուր, զարգանում է նաև հնարամտությունը, նախաձեռնությունը և աչքաչափը:

ՕՐ- Սպորտով զբաղվող երեխաները ավելի ուշադիր են,աչալուրջ, զգոն և համբերատար:

Խաղերը երեխային տալիս են հնարավորություններ, որ նրանք ինքնուրույն շարժուն գործունեություն կատարեն:Երեխան ինքն է գտնում ելքը, դժվարությունները հաղթահարելու համար:

Խաղային գործունեությունն իրականացվում է որոշակի տարածության և ժամանակի սահմաններում:

Կրտսեր դպրոցում անցկացվում են շարժողական, դիդակտիկ խաղեր, իսկ ավելի բարձր դասարաններում` սպորտային:

Խաղն ունի 3 գործառույթ `

  1. Ուսումնական գործընթացը թեթևացնելն ու աշխուժացնելն է, որոնց նպաստում են հեքիաթները, նկարները,

  2. դերային տարրերը, դրանք պետք է կապել երկխոսություններով, կամ էլ կարդալ դերերով, վարժություններ, խնդիրներ կազմելու ժամանակ կիրառել,

  3. մրցույթային է, իր մրցանակաբաշխություննռրով: Կարող են լինել օլիմպիադաներ, մրցույթներ:

Երեխան մանկուց խաղում է, և որպեսզի առաջընթաց նկատվի պետք է `

  • ընտրել դասին համապատասխան կրթադաստիարակչական խաղեր,

  • բովանդակությունը խաղի պետք է համապատասխանի երեխաների հետաքրքրություններին և պահանջմունքներին,

  • կարողոնան հաղթահարել դժվարությունները, որոնց կօգնեն հիշողությունը, ուշադրությունը, մտածողությունը,

  • դասի ճիշտ տեղում խաղը կազմակերպել:

Երեխայի ուսումնական գործընթացում մեծ տեղ է տվել խաղին նաև Մակարենկոն ասելով. « Երեխան պետք է խաղա, նրան ոչ միայն ժամանակ տալ խաղալու, այլև խաղով հագեցնել նրա ողջ կյանքը»:

Խաղի տեսակներն են.

  1. մտավոր, շտկողական, շարժուն

  2. ուսուցողական,

  3. հետաքրքրաշարժ, տրամաբանական:

Դիդակտիկ խաղն ունի հետևյալ կառուցվածքը`

  • խաղի ընթացքում յուրաքանչյուր երեխա պետք է ձեռք բերի որոշակի գիտելիքներ, ունակություններ, հմտություններ,

  • ձևավորվի և զարգանա անձնային որակներ,

  • խաղը պետք է ապահոված լինի դիդակտիկական նյութերով և պարագաներով,

  • խաղի ընթացքը հասկանալի բացատրվի, կանոնները նույնպես,

  • արդյունքները վերլուծվի և օբյեկտիվ գնահատվի, ամփոփվի:

Դերային խաղի օրինակ.

Դերային խաղը օգտագործվեց այն ժամանակ, երբ առաջին դասարանում հանգստի ժամին ընթերցվեց հեքիաթը: Ուսուցչուհին ընթերցեց օգտագործելով իր դերասանական կարողությունները, երեխաներին հանձնարարվեց դերերը և կատարվեց դերային խաղը հեքիաթի միջոցով: Այնուհետև դերերը փոխվեցին, այս միջոցով փորձելով պարզել երեխաների ունակությունները:

Խաղի միջոցով ամրապնդվում է նաև մաթեմատիկան: Այն կատարվում է այսպես՝ կարդում են խնդիրը և տալիս լուծում, այնուհետև հանձնարարվում է,որ փոխեն պահանջը և այս գործողությունը կատարվում է մի քանի անգամ:Այս կերպ զարգացնելով աշակերտների մտածելակերպը: