Խաղ-վիկտորինա մայրենիից
Առաջին փուլ
Գրել տասական բառ.
որոնց հնչյունները ու տառերը հավասար են
Հայաստան, խելացի, բարեկիրթ, բաժակ, տոպրակ, հեռախոս, առաջին, սեղան, կոնֆետ, քանոն:
որոնց հնչյունները ավելի շատ են, քան տառերը
Վտանգ, գրիչ, հնչյուն, նկարիչ, մկնիկ, մկրատ, վագր, երաժշտություն, կտրել, ծրագիր:
Երկրորդ փուլ
Բառքամոցի
Գրականություն բառի տառերով կազմիր ո՞վ կամ ի՞նչ հարցին պատասխանող բառեր:
Գայլ, րոպե, Արեգ, կարկանդակ, ասեղնագործ, նկար, ուղտ, թութակ, յասաման, ուսուցիչ, նապաստակ:
Երրորդ փուլ
Հետևյալ բառերի տառերի վերադասավորումով ստանալ նոր բառեր՝ մկշա, սափե, կիճավ, վգաառ, վակտ, կտմրա, րպակ, ակվ:
Մաշկ, մշակ, ափսե, կավիճ, Գավառ, ագռավ, վտակ, կտավ, մտրակ, մկրատ, պարկ, կավ:
Կազմել նախադասություն 3 և ավելի բառերով, որոնք լինեն միավանկ:
-Խնդրում եմ տուր ինձ գրիչ, իմը հենց նոր վերջացավ:
Գրել ա-ով սկսվող բառեր այնպես, որ յուրաքանչյուր հաջորդի հնչյունների թիվը նախորդից մեկով ավելի լինի:
Այծ, աթոռ, ակնոց, արարած, առաջարկ, անվտանգ, ասեղնագործ:
Չորրորդ փուլ
Ով է «Ես իմ անուշ Հայաստանի» բանաստեղծության հեղինակը:
Եղիշե Չարենց
Ո՞վ է համարվում հայ երաժշտության Մեսրոպ Մաշտոցը:
Կոմիտաս
Հինգերորդ փուլ
3 տողով շարունակեք հատվածը
Կանցնեն և՛ անուն, և՛ սարսափ, և՛ ահ,
Իմ անտեր ու որբ աշխարքի վըրա
Ոտի կըկանգնեն հազար քաջ ու դև
Մի ժառանգ չունեմ իմ անցման ետև,
Թուրս կապի, Սասուն պահպանի
Ու միտք արավ հսկան ծերունին: