Просмотр содержимого документа
«Խաղաղության դաս»
Դասի պլան
Առարկա-Մայրենի
Դասարան-2-րդ
Ուսուցիչ-Գ.Խաչատրյան
Դասի թեման-Սուրեն Մուրադյան:Առարկա,գործողություն,հատկանիշ ցույց տվող բառեր
Տիպը-Համակցված դաս
Նպատակը-Աշակերտները գաղափար կկազմեն ,թե ինչ է խաղաղությունը,կսովորեն և կծանոթանան խաղաղության խորհրդանշանների հետ,կսովորեն այդ բառի հոմանիշները,բացատրությունը:Կկարողանան տարբերակել առարկա,գործողություն ,հատկանիշ ցույց տվող բառերը:Կկազմեն նախադասություններ այդ բառերով:Կսովորեն ասույթներ խաղաղության մասին:Կկարողանան արտահայտիչ կարդալ և կարդացածը վերլուծել:
Ուսրումնական պարագաներ-Դասագիրք,խաղաղության խորհրդանշաններ,նկարներ,քարտեր,տետրեր,մատիտներ,թղթեր,երաժշտություն,տե-սանյութ:
Մեթոդական հնարներ-Զրույց,մտագրոհ(խթանման փուլ),քառաբաժան (կշռադատման փուլ) ,խաղային մեթոդներ
Խթանման փուլ-Զրույց՝ անրադարձ նախորդ դասերին,պատերազմ բառի հականիշը գտնել:Բացատրել այդ բառի մաստը,ասել հոմանիշները,ասել մեկ բառով,թե ի՞նչ Է ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆԸ:
Խոսել խորհրդանշանների մասին.
_Աղավնի-բանաստեղծություն
_Ձիթենու ճյուղ
_Մատներով նշանը
_N և D տառերի համադրում,որը նշանակում է միջուկային զինադադար,կամ աղավնու ոտնաթաթ
Իմաստի ընկալում-Ոտանավոր խաղաղության մասնին
Ասույթներ խաղաղության մասին
Պիկասոյ կտավը
Բացել դասագրքերը ,հիշել հեղինակին,խոսել նրա մասին,հիշել անցած ստեղծագործությունները:
Ընթերցել Սուրեն Մուրադյան՝
2-րդ անգամ կարդում են աշակերտները մաս-մաս և վերլուծում:Բացատրվում են անծանոթ բառերը,գրում են բառատետրում
Ֆիզկուլտ դադար-Երգում են երգը
Խմբային աշխատանք-Բաժանվում են քարտեր,որտեղ ասույթները խառնվել են,պետք է գտնել,կարդալ և բացատրել:
Խաղ-1-ին շարքը ասում է առարկա ցույց տվող բառեր
2-րդ շարքը ասում է այդ առարկայի կատարած գործողությունը
3-րդ շարքը ասում է այդ առարկայի հատկանիշն այնպես,որ միտք արտահայտի և դառնա նախադասություն: