Просмотр содержимого документа
«Խաղային տեխնոլոգիաներ»
Խաղային տեխնոլոգիաների կիրառումը
Խաղային տեխնոլոգիաների կիրառումը ունի ուսումնադաս-տիարակչական նշանակություն: Խաղը դիտարկվում է որպես առաջա-տար գործունեություն ոչ այն պատճառով, որ այն երեխայի կյանքում մեծ տեղ է գրավում, այլ որովհետև խաղի ընթացքում երեխայի հոգեկանում տեղի են ունենում գլխավոր փոփոխությունները զարգա-նում են այն գործընթացները, որոնք անհրաժեշտ են զարգացման նոր առավել բարձր աստիճանների հասնելու համար: Խաղալով երեխան անընդհատ ձգտում է գնալ առաջ, նրա մոտ միաժամանակ աշխատում են ենթագիտակցությունը, խելքը և երևակայությունը, հետևաբար երե-խաների զգացմունքային ոլորտի զարգացումը, ինչպես նաև մտավոր կա-րողությունների զարգացումն ավելի արդյունավետ կատարում են խաղի մեջ:
Խաղային գործունեությունը հետաքրքիր է երեխաներին և կարող է առաջացնել նորի ճանաչման դրական շարժառիթ: Միաժամանակ խաղը հանդիսանում է ոչ միայն զվարճալի միջոց, այլ նաև սովորական վարժություն, որը զգեստավորվել է հետաքրքիր ձևով: Խաղի բովանդա-կությունը ծառայում է ուսումնական խնդրի կատարմանը, որտեղ կարևոր է նաև դաստիարակչական կողմը: Հարկ է նշել, որ խաղը կարելի է դի-տարկել և° որպես ուսուցման խաղային մեթոդ, և° որպես ուսուցման ձև, և° որպես երեխայի անձի զարգացման միջոց: Այն պետք է դիտել որպես ուսումնական գործընթացի կազմակերպման ձև:
Կանոնները բացահայտում են խաղի բովանդակությունը, առաջա-դրված նպատակին հասնելու ուղին: Խաղի կանոնին վերագրվում է ոչ միայն այն, ինչը երեխաները պետք է կատարեն, այլև այն, ինչը պետք է անեն : Դա էլ երեխաներից պահանջում է կարգապահություն, կամքի ուժ: խաղեր ընտրելիս ուսուցիչը պետք է հենվի նրանց տարիքային առան-ձնահատկությունների վրա: Խաղն ինքնանպատակ չպետք է լինի: Պետք է իմանալ նպատակը, իրագորցման ուղիները, դասի այն պահերը, որտեղ պետք է օգտագործվի: Անհրաժեշտ է կիրառել այնպիսի խաղեր, որոնք նպաստում են ոչ միայն ուսուցողական, այլև դաստիարակող և զարգաց-նող խնդիրների լուծմանը:
Երբ ուսուցումը համեմվում է խաղերով, երեխաների համար այն դառնում է ավելի հետաքրքիր, սրտամոտ ու ցանկալի: Խաղային մթնո-լորտը հնարավորություն է տալիս, որ հետաքրքիր, սրտամոտ ու ցան-կալի: Խաղային մթնոլորտը հնարավորություն է տալիս, որ աշակերտ-ներն անկաշկանդ արտահայտեն իրենց մտքերը: Նույնիսկ ամենալավ խաղը կարող է ձանձրավնել երեխային, եթե չփողվի ու անընդհատ կրկնվի նույնությամբ :Խաղային գործունեությունը պետք է փոխարինվի ուսումնական գործունեությանը, սակայն այն տեղի կունենա աստիճա-նաբար: Ամեն դեպքում ուսուցչից պահանջվում է մեծ նրբանկատություն: Ոչ ոք չպետք է ունենա գերարժեքության կամ թերարժեքության բար-դույթ: Երեխայի կամային վարքի զարգացման համար կա հրաշալի մի-ջոց: Խաղին նախապատրաստվելիս ուսուցիչը պետք է ճիշտ ընտրի խաղը, որոշի խաղի մեջ յուրաքանչյուր սովորողի դերը ՝ հաշվի առնելով նրա անհատական առանձնահատկությունները, հետաքրքրությունների շրջանակը, ներուժը և դրական կողմերը: Խաղի օգնությամբ ուսուցիչը կարող է հեշտությամբ ակտիվացնել ակտիվացնել անհամարձակ , ան-վստահ երեխային: Երեխաները լավ են կատարում հատկապես ակտիվ, շարժողական գործոզություններ ենթադրող խաղերը , որոնց ընթացքում սովորողները շարժվում են և միաժամանակ կատարում մտավոր խնդի-րը: Շարժումն ակտիվացնում է դասը, որի արդյունքու մ նկատելիորեն բարձրանում է սովորողների տրամադրությունը և ստեղծում է բարձր կարգապահություն, կամքի ուժ, իսկ ուսուցչին իր առջև դրած խնդիրների հաջողությամբ կատարելու բարենպաստ պայմաններ:
Եթե միևնույն խաղը բազմաթիվ անգամ օգտագործվի, երեխայի մոտ կնվազի հետաքրքրությունը դրանց նկատմամբ: Միևնույն խաղերի կիրառման ձևերը հարկավոր է դարձնել բազմազան ՝ դրանց օգտագործ-ման հնարավորությունների մեծացման նպատակով: Կարևոր է ոչ թե խաղերի քանակը, այլ դրանց նպատակային օգտագործումը: Խորհուրդ է տրվում աստիճանաբար բարդացնել դրանց բովանդակությունն ու կա-տարման եղանակը : Որպեսզի ուսուցման ընթացքում խաղն իսկապես դառնա ուսուցման մեթոդ, այն պետք է անցկացնել հաճախակի և նպատակամետ: Չպետք է մոռանալ, այն մասին, որ ուսումնական գոր-ծունեության կարևուր չափանիշ է ուսումնա-ճանաչողական դրդա-պատճառները: