СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ

Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно

Скидки до 50 % на комплекты
только до

Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой

Организационный момент

Проверка знаний

Объяснение материала

Закрепление изученного

Итоги урока

Խաղեր երկրաչափական պատկերներով

Категория: Всем учителям

Нажмите, чтобы узнать подробности

Խաղեր երկրաչափական պատկերներով, դա մի մեթոդական հնար է, որն օգնում է հարցը դիտարկել տարբեր տեսանկյուններից: Կիրառելու համար անհրաժեշտ է ունենալ ստվարաթղթից պատրաստված խորանարդ, որի կողմի երկարությունը 15 - 20 սմ է, իսկ նիստերից յուրաքանչյուրի վրա գտնվում է առաջադրանքի կատարման կողմնորոշիչները.

Просмотр содержимого документа
«Խաղեր երկրաչափական պատկերներով»

Խաղեր երկրաչափական պատկերներով

Սա մի մեթոդական հնար է, որն օգնում է հարցը դիտարկել տարբեր տեսանկյուններից: Կիրառելու համար անհրաժեշտ է ունենալ ստվարաթղթից պատրաստված խորանարդ, որի կողմի երկարությունը 15 - 20 սմ է, իսկ նիստերից յուրաքանչյուրի վրա գտնվում է առաջադրանքի կատարման կողմնորոշիչները.

  • նկարագրիր – զննում է առարկան կամ հասկացությունը,

  • համեմատիր – ինչի մասին է, ինչից է տարբեր,

  • զուգորդիր – ինչի մասին է այն ստիպում մտածել, դրական, բացասական,

  • վերլուծիր – պատմել,

  • կիրառիր – ինչպես այն օգտագործել,

  • փաստարկներ բեր - փնտրելով պատճառաբանում են:

Սկզբում անհրաժեշտ է ներկայացնել ուսումնասիրվելիք առարկան կամ երևույթը, որի բնույթից է կախված աշխատանքը, որը կարող է լինել բանավոր և գրավոր:

Քննարկման համար տրվում է 3 – 4 րոպե, ապա աշակերտներին ցուցումներ են տրվում հասկացության մասին մտածեն ըստ այդ խորանարդի նիստերին տրված նմուշների, այսինքն, երբ խորանարդը նետում ենք, տեսնում ենք «նկարագրիր այն» գրությունը, ապա պետք է նկարագրել (առարկան` գույնը, ձևը):

Մեկական խորանարդ կարող է ունենալ խմբերից յուրաքանչյուրը, այնպես էլ անհատական աշակերտը:

Աշխատանքն ավարտելուց հետո աշակերտները իրար են ներկայացնում խորանարդի նիստերից յուրաքանչյուրի ուղության իրենց մշակած տարբերակները: Կարելի է կիրառել և դասի սկզբում, և ամփոփման փուլերում` ծանոթ թեմաների ժամանակ: