Խառնվածքը և մասնագիտական կողմնորոշումը
Միջոցառման նախագիծ՝ նախատեսված ավագ դասարանների աշակերտների համար
Նախաբան
Դպրոցն ավարտելու նախաշեմին՝ յուրաքանչյուր աշակերտի, ծնողի համար, առաջնային է դառնում մասնագիտություն ընտրելու հարցը: Հաճախ մենք հաշվի ենք առնում երեխայի ընդունակությունները, ժամանակի պահանջը, սակայն անտեսում ենք երեխայի կեսաբանական բնույթը, այսինքն՝ խառնվածքը: Այս միջոցառումը աշակերտների ինքնաճանաչմանը նպաստող ուսումնական միջոցառումների շարքին է պատկանում, որը թույլ է տալիս պատասխանելու ինչ է խառնվածքը, որոնք են նրա ֆիզիոլոգիական նախադրյալները, հոգեբանական դրսևորումները, ինչպես ճանաչել այս կամ այն խառնվածքի ուժեղ և թույլ կողմերը: Միջոցառման երկրորդ հատվածը անդրադառնում է խառնվածքի և մասնագիտական կողմնորոշման հետ կապված հարցերին:
Նախատեսել ենք կատարել դերային բաշխում, պատրաստել ենք հարցեր՝ դահլիճին, ունկնդիրներին ակտիվորեն ներգրավելու համար, սակայն այս նյութը կարելի է օգտագործել որպես օժանդակ նյութ անատոմիայի/ 8-րդ դասարան/ դասընթացում: Թեև բարձրագույն նյարդային գործունեություն թեման գրեթե հանված է ծրագրից /բացառությամբ պայմանական ռեֆլեքս թեմայից/ բայց բեռնաթափման հետևանքով առաջացած լրացուցիչ ժամերից կարելի է հատկացնել դասաժամեր խառնավածքի ուսումնասիրմանը:
Միջոցառման նախագիծ
Միջոցառման դերաբաշխում
Միջոցառման հաղորդավար /ներ/
Կենսաբանների խումբ
Հոգեբանների խումբ
Պատմաբաններ
Հաղորդավար Մարդիկ բավականին վաղ են սկսում ծանոթանալ խառնվածք հասկացության հետ: Դեռևս մանկության տարիներին մենք նկատում ենք, որ մեզնից ոմանք ավելի ակտիվ են, արագաշարժ ու համառ, իսկ մյուսներն` ավելի պասիվ, դանդաղաշարժ ու ամաչկոտ: Հենց այս առանձնահատկություններով էլ արտահայտվում է խառնվածքը: Այսօր մենք կփորձենք պարզաբանել ինչ է խառնվածքը, որոնք են նրա ֆիզիոլոգիական մեխանիզմները, և ինչ դեր ունի այն մասնագիտական կողմնորաշման մեջ: Ինչ է խառնվածքը, եկենք դիմենք հոգեբաններին:
Հոգեբանների խումբ
Խառնվածքը մարդու անհատական առանձնահատկություններն են, որոնք ցույց են տալիս նրա հոգեկան գործընթացների ու վարքի դինամիկան: Դինամիկայի տակ հասկացվում է տեմպը, ռիթմը, տևողությունը, հոգեկան պրոցեսների ինտենսիվությունը, մասնավորապես` հուզական պրոցեսների, ինչպես նաև մարդու վարքի որոշ արտաքին առանձնահատկություններ` շարժունակություն, ակտիվություն, արագ կամ դանդաղ ռեակցիաներ: Խառնվածքը պայմանավորված է նյարդային համակարգով և մեծ մասամբ ունի գենետիկական բնույթ:
Հաղորդավար Իսկ ինչպիսին է խառնվածքի տեսությունների ծագման պատմությունը
Պատմաբաններ
Խառնվածք կամ temperament բառը լատիներեն է, և թարգմանաբար նշանակում է մասերի համասնություն: Այս հասկացությունն առաջին անգամ կիրառել է հույն բժիշկ Հիպոկրատը:
Հիպոկրատ- Հին հույ մեծ մտածող և բժիշկ; Հիպոկրատը ծնվել է մ.թ.ա 460 թ-ին Կոս կղզում: Նա ծնվել մէ մի ընտանիքում, որտեղ բժշկությունը փոխանցվել է սերնդե սերունդ, այդ ընտանիքից էին սերվում Հունաստանում հայտնի 17 բժիշկներ: Արդեն 20 տարեկան հասակում նա մեծ հռչակ է վայելում որպես բժիշկ, և շարունակում է իր կրթությունը Եգիպտոսում, վերադառնալով հայրենիք, ստեղծում է իր բժշկական դպրոցը
Հիպոկրատը ավետել է իր աշակերտներին. ,, Հիշե’ք, իմ աշակերտներ, մարդը հոգու և մարմնի ամբողջություն է, և ինչպես Էմպեդոկլեսն էր ենթադրում, որ Տիեզերքը կազմված է 4 հիմնական տարրերից ՝ օդից, հողից, կրակից, ջրից, այդպիսին էլ մարդու մեջ կան 4 հատկանիշներ. Մարդիկ լինում են տաք և խոնավ, ինչպես օդը, սառը և չոր, ինչպես հողը, տաք և չոր, ինչպես կրակը, սառը և խոնավ, ինչպես ջուրը: Մարդու մեջ այդ տարրերը գտնվում են հեղուկների ձևով. արյան , ավշի, լեղու, սև լեղու ձևով: Արյունը տալիս է ջերմություն, ավիշը՝ սառնություն, լեղին՝ չորություն, իսկ սև լեղին՝ խոնավություն. Այս հեղուկները մարդու մարմնի հիմքն են, սրանք են պայմանավորում թե առողջությունը, թե՝ հիվանդությունը, իսկ նրանց համամասնությունը որոշում են մարդու հոգեկանի առանձնահատկությունները և վարքը
Այսպիսով` Հիպոկրատը տարբերում էր մարդկանց խառնվածքների 4 հիմնական տիպեր
Սանգվինիկներ-սանգվիս- արյուն բառից, մարդիկ, ում մոտ գերակշում է արյունը
Խոլերիկներ -Խոլե- լեղի բառից, այս մարդկանց մոտ գերակշռում է լեղին
Մելանխոլիկներ -Մելայնա խոլե- սև լեղի բառերից,
Ֆլեգմատիկներ- Ֆլեգմա- ավիշ բառերից, գերակշռում է ավիշը
Հիպոկրատի տեսությունը բավական ժամանակ գերիշխել է մարդկանց տիպաբանության դասակարգման մեջ, սակայն տարբեր ժամանակներում գիտնականները, մտածողները փորձել են մարդկանց խմբավորել ըստ տարբեր հատկանիշների
Հոգեբաններ
Այո, դուք ճիշտ եք: Այսպես, 18-րդ դարի գերմանացի փիլիսոփա Կանտը մտածում էր, որ մարդիկ տարբերվում են իրենց զգացմունքների արտահայտման բնույթով, իսկ 19-րդ դարում տարածում գտավ այն տեսակետը, որ կա ուղիղ կապ մարդու մարմնակազմվածքի և նրա հոգեկանի միջև. Այս տեսակետի կողմանկիցները գտնում էին, որ նիհար մարդիկ ավելի հեշտ են դրդվում, և նուրբ զգացողություն ունեն, լավ զարգացած մկանային համակարգ ունեցող մարդիկ պրակտիկ են գործերում, սակայն լավ չեն կարողանում լուծել տրամաբանական խնդիրներ,իսկ գեր մարդիկ բարեսիրտ են, կամեցող: Սակայն այս տեսակետները զուրկ են գիտական հիմնավորումներից
Արևմտյան հոգեբանության մեջ մեծ տարածում է գտել 19-20-րդ դդ-ի շվեյցարացի հոգեբան Կ. Յունգի տեսությունը. Նա մարդկանց բաժանում էր 2 խմբի Էքստրավերտների և ինտրովերտների: Այն մարդիկ, ում համար կարևոր են արտաքին միջավայրի առարկաները և երևույթները, և իրենց կյանքն ուղղված է դեպի արտաքին միջավայր, այդ մարդիկ էքստրավերտ են, իսկ եթե մարդը կենտրոնացած է իր ներքնաշխարհի վրա , կարևորում են սեփական անձը և ապրումները, ուրեմն այդ մարդիկ ինտրովերտ են
Յունգի դասակարգումը ներկայացնենք սլայդի օգնությամբ, սլայդ հ. 4-5
Կենսաբաններ
Չմոռանանք, որ այս տեսությանը դեմ էին այն գիտնականները, որոնք խառնվածքի տեսության հիմքում տեսնում էին բարձրագույն նյարդային գործունեության տեսակը /Պավլովը և նրա աշակերտները/: Ըստ այս գիտնեկանների ինտրովերտությունը կամ էքստրավերտությունը դրսևորվում է միայն արտաքին շփումների ժամանակ, և լիարժեք չեն կարող արտահայտել մարդու խառնվածքի տեսակը:
Հաղորդավար Ընդհարապես խառնվածքի ֆիզիոլոգիական մեխանիզմները հետաքրքրել են թե' հոգեբաններին, թե' կենսաբաններին, սակայն այն մինչև վերջ դեռևս պարզաբանված չէ: Եկեք դիմենք կենսաբաններին, պարզելու համար, թե որոնք են խառնվածքի ֆիզիոլոգիական մեխանիզմները
Կենսաբաններ
Ռուս ֆիզիոլոգ Ի. Պավլովը մշակեց բարձրագույն նյարդային համակարգի տիպերի մասին տեսությունը, համաձայն որի նյարդային գործունեության անհատական տարբերությունների հիմք է հանդիսանում երկու հիմնական նյարդային գործընթացների՝ արգելակման և գրգռման, միջև հարաբերությունը և դրանց դրսևորումը։
Պավլովն առանձնացնում էր նյարդային համակարգի 3 հիմնական հատկություն, Դրանք են նյարդային համակարգի ուժը
նյարդային համակարգի հավասարակշռվածություն
նյարդային համակարգի շարժունությունը: /սլայդ 5/ Այսհատկությունների հարաբերությամբ էլ որոշվում է խառնվածքի տեսակը:
Ըստ Պավլովի, նշվածներից ամենակարևոր հատկությունը նյարդային գործընթացների ուժն է: Ըստ այդ հատկանիշի նա առանձնացնում էր նյարդային համակարգի ուժեղ և թույլ տիպեր։ Թույլ տիպի ներկայացուցիչների մոտ և՛ արգելակումը, և՛ գրգռումը թույլ է լինում, հետևաբար այդ ընդհանուր թուլության ֆոնի վրա այլ տարբերությունները աննկատ են։ Ուժեղ տիպի ներկյայացուցիչները լինում են հավասարակշռված և անհավասարակշռված։ Ուժեղ հավասարակշռված տիպը իր հերթին բաժանվում է ուժեղ հավասարակշռված շարժուն և ուժեղ հավասարակշռված իներտ տիպերի։ Այս տիպերը համապատասխանում են. թույլ տիպ՝ մելանխոլիկ, ուժեղ անհավասարակշիռ՝ խոլերիկ, ուժեղ հավասարակշիռ շարժուն՝ սանգվինիկ, ուժեղ հավասարակշռված իներտ՝ ֆլեգմատիկ։
Կատարվում են հետազոտություններ, պարզելու համար, թե նյարդային համակարգի որ բաժինն է պատասխանատու խառնվածքի համար: Հետազոտությունները ցույց են տվել, որ խառնվածքի համար պատասխանատու են գլխուղեղի մեծ կիսագնդերը, ցանցանման գոյացությունը, որը մեծ կիսագնդերի կեղևի համար ունի կարգավորիչ ազդեցություն, ինչպես նաև վեգետատիվ նյարդային համակարգը:
Հետազոտությունները ցույց են տալիս, որ մարդկանց մի խմբի մոտ գերակշռում է սիմպատիկ, մյուսների մոտ՝ պարասիմպատիկ նյարդային համակարգը, սիմպատիկ նյարդային համակարգը դրդող ազդեցություն ունի սիրտ-անոթային, շնչառական համակարգերի վրա, և այն մարդիկ ում մոտ գերակշռում է սիմպատիկ նյարդային համակարգը, նրանք իմպուլսիվ եվ, ակտիվ կարողանում են արագ փոխել իրենց վարքը, իսկ այն մարդկանց մոտ, ում մոտ գերակշռում է պարասիպմատիկ նյարդային համակարգը, նրանց բնորոշ է ֆլեգմատիկներին բնորոշ հատկանիշներ, այսինք դանդաղ խոսք, շարժումներ, կողմնորոշում
Հաղորդավար Իսկ որն է հանդիսանում խառնվածքի հումորալ տեսությունը
Կենսաբաններ
Խառնվածքի տեսության հումորալ տեսակետի համաձայն խառնվածքի համար պատասխանատու է էնդոկրին համակարգը, ի դեպ, սա բխում է դեռևս Հիպոկրատի առաջարկած դրույթներից:
Կան տեսություններ, որոնք փորձում են այս երկու տեսությունները համադրել: Ամերիկացի կենսաանտրոպոլոգ Հելեն Ֆիշերը գտնում է, որ մարդու խառնվածքի տարբերությունները պայմանավորված են մեր գեներով, և գլխուղեղի քիմիայի տարբերություններով, այնտեղ սինթեզվող հորմոնների, միջնորդանյութերի տարբերություններով: Ըստ նրա, մարդկանց խառնվածքի համար պատասխանատու են դոֆամինը, սերոտոնինը, տեստոստերոնը, օքսիտոցինը:
Այն մարդիկ, ում մոտ գեները որոշում են դոֆամինի գերակայությունը հետաքրքասեր են, իմպուլսիվ, առաջադեմ, ճկուն մտածելակերպ ունեն, սիրում են ռիսկի դիմել, մարդիկ, որոնց մոտ ավելի շատ արտադրվում են սերոտոնին, նրանք հեշտ են շփվում, ենթարկվում հասարակական նորմերին: Տեստոստերոնը մարդկանց դարձնում է համառ, ուղղամիտ, վճռական, համառ: Այս մարդիկ հակված են ճշգրիտ զբաղվելու գիտություններով, իսկ էստրոգենների արտադրությունը մարդկանց դարձնում է մտածկոտ, նրանք ավելի են վստահում շրջապատի մարդկանց, ունեն վառ երևակայություն:
Հաղորդավար
Ասում էր ամերիկացի փիլիսոփա, գրող Էմերսոնը: Տեսնենք այդպես է արդյոք, ինչպես են բնութագրում հոգեբանները այս կամ այն խառվածքի տեր մարդուն
Հոգեբաններ Ֆլեգմատիկ (ուժեղ, հավասարակշռված, իներտ)- Նրան դժվար է ծիծաղեցնել, երբ կոլեկտիվում բոլորը ծիծաղում են, նա մնում է անդրդվելի: Տհաճությունների դեպքում պահպանում է հանգստությունը: Դիմախաղն աղքատ է: Շարժումներն անարտահայտիչ են: Աչքի է ընկնում բարձր աշխատունակությամբ, համբերատարությամբ, զսպվածությամբ և ինքնատիրապետմամբ: Շարժումները և խոսքը դանդաղ են: Դանդաղ է կենտրոնացնում ուշադրությունը
Խոլերիկ (ուժեղ, անհավասարակշռված, իներտ)-Աչքի է ընկնում թույլ զգայունակությամբ: Տվյալ անձն անզուսպ է, անհամբեր, բռնկվող: Նա ավելի ռիգիդ է' անճկուն է, քան սանգվինիկը: Այստեղից էլ գալիս է ձգտումների և հետաքրքրությունների խիստ կայունությունը: Նա նաև ունի համառություն, բայց ուշադրությունն արագ է տեղափոխում և հոգեկան տեմպն ուժեղ է:
Սանգվինիկ (ուժեղ, հավասարկշռված, շարժուն)-Բարձր ռեակտիվություն ունեցող անձ է: Չնչին առիթով բարձրաձայն քրքջում է: Նրան բնորոշ է աշխույժ դիմախաղը և արտահայտիչ շարժումները: Նրա դեմքից կարելի է գուշակել տրամադրությունը և վերաբերմունքը դեպի առարկան կամ մարդը: Նրան հատուկ են ուշադրության արագ կենտրոնացումը և ցածր սենզիտիվությունը' զգայունակությունը. խիստ թույլ հնչյունները և լուսային գրգիռները չի նկատում:
Նրան հատուկ է և’ շարժումների, և’ մտքի մեծ ճկունություն, խոսքի արագ տեմպը իսկ զգացմունքները, տրամադրությունը, հետաքրքրությունները և ձգտումները խիստ փոփոխական են: Արտաքին տպավորություներին ավելի մեծ չափով է արձագանքում, քան թե անցյալի և ապագայի մտապատկերներին:
Մելանխոլիկ (թույլ, ինքնամփոփ, չշփվող )-Այս անձն ունի բարձր սենզիտիվություն' բարձր զգայունակություն: Փոքր իսկ առիթի դեպքում կարող է արտասվել: Չափից դուրս վիրավորվող է: Հիվանդագին զգայուն է: Օժտված է փոքր ռեակտիվությամբ: Դիմախաղը և շարժումներն աղքատ են, անարտահայտիչ:
Ձայնը ցածր է, լալիս է կամաց: Հազվադեպ է լիաթոք ծիծաղում: Ցուցաբերում է ցածր ակտիվություն: Դասի ժամանակ շատ հազվադեպ է ձեռք բարձրացնում: Անվստահ է, երկչոտ, ամենափոքր դժվարությունն անգամ դարձնում է անգործունյա: Եռանդուն չէ շուտ է հուզվում, Աշխատունակությունը ցածր է: Ուշադրությունը հեշտությամբ է շեղվում, անկայուն է: Նկատվում է հոգեկան դանդաղ տեմպ:
Սակայն ցանկանում ենք ընդգծել, որ մաքուր ձևով խառնվածքները չեն հանդիպում
Փորձենք ներկայացնել, թե ինչպես են նույն երևույթները պատկերացնում տարբեր խառնվածքների տեր մարդիկ /սլայդ/
Սանգվինիկ- ուղեղը կառավարում է զգացմուքները
Խոլերիկ- Զգացմունքները կառավարում են ուղեղը
Ֆլեգմատիկ Ուղեղին չի հերիքում զգացմունք
Մելանխոլիկ- Զգացմունքներին չի հերիքում ուղեղը
Հաղորդավար-Մենք մի քանի հարց ունենք դահլիճին…
1.Մարդկանց խառնվածքները, տարվա որ եղանակների հետ կհամեմատեք /սլայդ/
2. Ձեզ հայտնի գրողներից, պատմական գործիչներից ովքեր ինչ խառնվածքի տեր են եղել/սլայդ/
3. Իսկ հեքիաթների կամ մուլտհերոսներից ում կառանձնացնեիք /սլայդ/
Հաղորդավար Դպրոցն ավարտելու նախաշեմին՝ յուրաքանչյուր աշակերտի, ծնողի համար, առաջնային է դառնում մասնագիտություն ընտրելու հարցը: Հաճախ մենք հաշվի ենք առնում երեխայի ընդունակությունները, ժամանակի պահանջը, սակայն անտեսում ենք երեխայի կեսաբանական բնույթը, այսինքն՝ խառնվածքը:Բայց չէ որ մարդիկ տարբեր են իրենց կենսաբանական բնութագրերով: Փորձենք պարզել, արդյոք մասնագիտություն ընտրելիս կարիք կա հաշվի առնել խառնվածքը, միգուցե դա անելը պարտադիր չէ: Մեզ հատաքրքրիր է դահլիճի /լսարանի/ կարծիքը: /Դահլիճի արձագանքը լսելուց հետո/Դե իսկ այժմ տեսնենք, ինչ են մտածում այս հարցի վերաբերյալ հոգեբանները
Հոգեբաններ
Մարդու բնական առանձնահատկությունները էական ազդեցություն են ունենում մարդու՝ որպես մասնագետ ձևավորման վրա: Այն անտեսելը կարող է հանգեցնել աշխատանքի նկատմամբ հետաքրքրության նվազման, գերլարվածության, գերհոգնածության, ինչն էլ ապագայում կարող է վերածվել նյարդային հիվանդությունների:
Մասնագիտությանը տիրապետելու հաջողությունը կախված է նաև խառնվածքից, կան մասնագիտություններ որոնք պահանջում են մեծ ինքնատիրապետում, արագ կողմնորոշվելու ունակություն, իսկ այլ մասնագիտությունների համար կարևոր է նստունակությունը, դիմացկունությունը: Այն, ինչ հարմար է սանգվինիկին, չի կարող կատարել մելանխոլիկը, և այն ինչ անտրտունջ կհանդուրժի ֆլեգմատիկը, խոլերիկի համար անտանելի կարող է թվալ և այլն…
Սակայն կան մասնագիտություններ, երբ տարբեր բնական առանձնահատկություններով մարդիկ կարող են հեշտությամբ աշխատել
Հաղորդավարները դիմում են միմյանց- ինչ ես կարծում իմ խառնվածքին որ մասնագիտությունն է հարմար, ես կկարողանամ դառնալ լավ տնտեսագետ
Պատասխան- արի լսենք հոգեբաններին, հետո կկողմնորոշվենք
Հոգեբաններ
Ակտիվ սանգվինիկի համար աշխատանքը արդյունավետ կլինի, եթե այն պահանջի շփման, ռիթմի, զբաղմունքի փոփոխություն: Նա սիրում է տարաբնույթ աշխատանք, երբ անընդհատ ստանում է նոր հանձնարարություններ: Սանգվինիկին հարմար են այն մասնագիտությունները, որոնք թեև պահանջում են արագ ռեակցիա, բայց միևնույն ժամանակ հավասարակշռված են: Նրանց հարմար են մանկավարժի, հոգեբանի, վարսավիրի, մենեջերի, մատուցողի, սոցիալական մանկավարժի, բժշկի, հասարակայնության հետ կապերի մասնագետի մասնագիտությունները:
Ընդունված է համարել, որ մելանխոլիկներն ունեն թույլ նյարդային համակարգ, սակայն, նրանց մոտ լավ է ստացվում պարզ մեխանիկական գործողությունները: Մելանխոլիկները ուշ են հոգնում և չեն ձանձրանում բազմաթիվ անգամներ նույն գործողությունը կրկնելուց: Մելանխոլիկներին հարմար են այն մասնագիտությունները, որոնք կապված են ձեռքի նուրբ աշխատանքի հետ: Պետք է ընտրել աշխատանք, որտեղ կարելի է հանգիստ աշխատել սեղանի մոտ, կամ զբաղվել հետազոտական, ստեղծագործական աշխատանքով: Մելանխոլիկները կարող են հասնել հաջողության, եթե ընտրեն նկարչի, դիմահարդարի, ոսկերիչի, դիզայների, ճարտարպետի մասնագիտությունները:
Հետազոտությունները ցույց են տվել նաև, որ մելանխոլիկ վարորդների մոտ ամենից քիչն են նկատվում վթարային իրավիճակները, քանի որ նրանք առավել ուշադիր են իրենց մեքենայի տեխնիկական վիճակի նկատմամբ
Դուք կարող եք սխալվել, մտածելով, որ այսպես կոչված իներտ՝ ֆլեգմատիկ մարդիկ ոչ մի գործունեության մեջ չունեն առավելություն, սակայն դա այդպես չէ: Նրանք հեշտ են կատարում դանդաղ, սահուն շարժումները, կանոնավորված աշխատանքը: Ֆլեգմատիների մոտ հեշտ է ձևավորել համակարգված գործողություններ, նրանք հետևում են կանոնակարգի բոլոր կանոններին, պարտաճանաչ են, կարողանում են վերահսկել իրենց: Ցանկալի չէ, որպեսզի ֆլեգմատիկներն ընտրեն մասնագիտություն, որը կապված է շփումների հետ՝ ղեկավար, բժիշկ, իրավաբան, մանկավարժ, գործարար: Նրանք, ինչպես խորհուրդ են տալիս հոգեբանները, կարող են դառնալ տնտեսագետ, ծրագրավորող, էկոլոգ, անտառապահ, ֆերմեր
Իմպուլսիվ խոլերիկին հարմար չեն այն մասնագիտությունները, որոնք կապված են տեխնիկայի կամ գրասենյակային աշխատանքի հետ, նրանց համար դժվար է լիովին յուրացնել որևէ առարկա կամ գործողություն, նրանք ձգտում են փոփոխությունների: Խոլերիկներին հարմար է հեռուստա- և ռադիոլրագրողի, մենեջերի, գովազդային և ապահովագրական գործակալի մասնագիտությունները: Հաճախ խոլերիկներիը լավ գործարար են, բիզնեսմեն: Նրանք դժվար են ենթարկվում կարգուկանոնի և կարևոր է ընտրել այնպիսի մասնագիտություններ, որոնք ունեն ազատ գրաֆիկ, և մարդն ինքն է որոշում հաճախելիության գրաֆիկը
Ընդհանուր առմամբ, թեև սանգվինիկները և խոլերիկները նյարդային համակարգի ուժեղ տիպ են, ձգտում են միջինից բարդ աշխատանքներ կատարել, սակայն նրանք կարող են իրենց հնարավորությունները կամ թերագնահատել, կամ գերագնահատել, ինչը խանգարում է գործունեությանը Իսկ մելանխոլիկներն ու ֆլեգմատիկները ավելի իրատեսորեն են պատկերացնում իրենց հնարավորությունները
Հաղորդավար Մասանգիտություն ընտրելիս պետք է հաշվի առնել խառնվածքը, քանի որ այն կարող է կամ օգնել, կամ խանգարել
Ցանկացած մարդ պետք է մշտապես պետք է հաշվի առնի այն մարդկանց խառնվածքի առանձնահատկությունները, որոնց հետ նա շփվում կամ աշխատում է: Դա անհրաժեշտ է արդյունավետ համագործակցության, կոնֆլիկտային իրավիճակների նվազեցման, ինչպես նաև հնարավոր սթրեսներից խուսափելու համար:
Խառնվածքի յուրաքանչյուր տեսակ ունի թե դրական , թե բացասական կողմերը: Սակայն լավ կամ վատ խառնվածքներ չեն լինում: Ուստի մարդկանց հետ շփման ժամանակ ջանքերը պետք է գործադրել ոչ թե դրանք շտկելու, այլ խառնվածքի առավելությունները խելամիտ ձևով օգտագործելու համար:
Յուրաքանչյուր խառվածքի հիմքի վրա կարելի է ձևավորել անձնային ցանկացած որակներ
Կյանքում ամենակարևորը պետք է փորձել կառավարել ինքդ քեզ: Ասում էր գերմանացի գիտնական բնագետ Հումբոլտը: Ձեզ ենք ներկայացնում հոգեբանական վարժություններ, որոնք կօգեն այս կամ այն խառնվածքի տեր մարդկանց ընդգծելու իրենց առավելությունը, կամ կնպաստի նրանց ինքնատիրապետմանը: Լսենք հոգեբաններին
Հոգեբաններ
Հոգեբանական զարգացնող վարժություն մելանխոլիկների համար
վարժություն…ՀՌԵՏՈՐ
Ձեր ընկերների հետ զրուցելիս փորձեք լինել հռետոր, դրա համար փորձեք խոսել բարձր, հստակ, դիմացինի ուշադրությունը գրավող զանազան հնարքներ կիրառեք: Օրինակ՝ ժամանակ առ ժամանակ կարող եք ասել- Դուք հասկանում եք ես ինչի մասին եմ ասում, կամ դու համաձայն ես ինձ հետ
Հոգեբանական զարգացնեղ վարժություն սանգվինիկների համար
Վարժություն….Առաջնորդ
Գործնական, թե առօրյա խոսակցության ժամանակ փորձեք նախաձեռնությունը փոխանցել դիմացինին, օրնակ նրան կարող եք հարցնել- իսկ դուք ինչ եք մտածում այս հարցի վերաբերյալ, խոսակցութունը տարեք այն հարցերի շուրջը, ինչ կհետքրքրի ձեր զրուցակցին, այդ ընթացքում երբեք դիտողութություն մի արեք դիմացինին, մի շտկեք նրա խոսքը, հակառակը՝ գովեք նրան, դա անելով առանց քմծիծաղի կամ հեգնանքի
Վարժություն- Ամեն ինչ կարգին է
Ձեզ համար սովորություն դարձրեք ժամանակ առ ժամանակ հավաքել Ձեր գրքերը, սենյակը, հագուստը, սկզբի համար կարգի բերեք ձեր գրասեղանը, գրքերի դարակը, հետևեք ինքներդ ձեզ, որ առարկաները միշտ դնեք իրենց տեղում․ ձեր մտքերը կարգի բերելու համար կարող եք կատարել գրանցումներ, որոնք կկանխատեսեն ձեր քայլերը
Հոգեբանական զարգացնեղ վարժություն ֆլեգմատիկների համար
Վարժություն Գործի կեսը ռիսկն է
Սովարաբար ֆլեգմատիկները երկար են մտածում որոշումներ կատաարելիս, հավանաբար դա խելամիտ է, սակայն ժամանակ առ ժամանակ թույլ տվեք Ձեզ լինել ոչ խելամիտ, ռիսկի դիմեք, բայց որ ամենակրևորն է մի հիասթափվեք, եթե ցանկալի արդյունք չստանաք: Սովորույթ դարձրեք ձեզ համար ամեն օր, կամ շաբաթը մեկ մի փոքր ռիսկային արարք կատարել:
Հոգեբանական զարգացնեղ վարժություն խոլերիկների համար
Խառնվածքը ընկնում է մտքից առաջ, դա վատ է, պետք է միտքը դնել խառնվածքից առաջ: Ստանիսլավսկի
Ստանիսլավսկու այս խոսքերը կարծես ասված են խոլերիկների համար: Մենք առաջարկում ենք հետևյալ վարժությունները, որոնք կարող են օգնել խոլերիկներին ձեռք բերելու ինքնատիրապետում
Վարժություն Ֆլեգմատիկ
Սովորեք որոշ ժամանակով դառնալ ուրիշ խառնվածքի տեր մարդ, օրինակ՝ ֆլեգմատիկ , փորձեք խոսել հանգիստ, դանդաղ, ցածր՝ մտածելով ամեն մի միտք, բառ, սկզբի համար բավարար կլինի 10 րոպեն, աստիճանաբար ժամանակն ավելացրեք մինչև 2-3 ժամ, բայց վերջում ինքներդ ձեզ հետ վերլուծեք ձեր ապրումները
Վարժություն Մոխրոտիկ
Որքան էլ ձեզ համար դժվար լինի ուրախ ընկերական հավաքույթի ժամանակ փորձեք 1-2 ժամ նստել մի անկյունում, իհարկե այդ ընթացքում կխնդրեն ակտիվորեն մասնակցել, բայց ինչ-որ պատրվակ գտեք, և լուռ նստեք, այդ ընթացքում կողքից դիտեք ձեր ընկերներին, ուշադիր եղեք նրանց վարվելաձևին, խոսքին, միգուցե ոմանց մեջ կտեսնեք ձեզ, և ինչ-որ բան կցանկանք փոխել ձեր մեջ
Հաղորդավար- Առօրյա հոգսերի, ուրախության, թե թախիծի մեջ պետք է լինել սանգվինիկ, կյանքի կարևոր իրադրություններում՝ մելանխոլիկ, այն գործերում, որը խորը շոշափում է ձեր շահերը մնացեք խոլերիկ, իսկ որոշումները կատարելիս՝ ֆլեգմատիկ
ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ