СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ

Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно

Скидки до 50 % на комплекты
только до

Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой

Организационный момент

Проверка знаний

Объяснение материала

Закрепление изученного

Итоги урока

Խառնվածք և բնավորություն

Категория: Психологу

Нажмите, чтобы узнать подробности

Խառնվածք  և բնավորություն:  Դրանց  տարբերությունները

Просмотр содержимого документа
«Խառնվածք և բնավորություն»

Խառնվածք և բնավորություն


Մարդու հիմնական հոգեբանական առանձնահատկություններն են՝ բնավորությունը և խառնվածքը, որոնց մեջ մտնում են մի շարք հոգեբանական առանձնահատկություններ:

Խառնվածքը (լատ. temperamentum — չափսերի համապատասխան հարաբերություն) շատ թե քիչ կայուն տիպոլոգիական հատկանիշների ամբողջություն է, որը բնութագրում է անհատի հոգեկան գործընթացների և վարքի դինամիկ առանձնահատկությունները, դրանց ուժը, առաջացման, ընթացքի և դադարի արագությունը, ինչպես նաև ազդում են կենսագործունեության հուզական և էներգետիկ տոնուսի վրա։

Խառնվածքը հիմնականում պայմանավորված է մարդու բնածին, ժառանգական հատկություններով և համեմատաբար կայուն է, սակայն կարող է մարդու օնտոգենեզի ընթացքում կրել որոշակի փոփոխություններ՝ դաստիարակության և շրջակա միջավայրի ազդեցության շնորհիվ, գոյություն ունեն նաև խառնվածքի տարիքային փոփոխություններ։ Սակայն այդ փոփոխությունները կատարվում են շատ դանդաղ, միայն սահմանափակ սահմաններում և չեն վերաբերում նյարդային գործունեության ընդհանուր տիպին, այդ իսկ պատճառով դրանք հաճախ անտեսվում են, և խառնվածքի ձևավորման հարցում առաջնահերթությունը տրվում է ժառանգական գործոնին։ Խառնվածքը պայմանավորում է մարդու գործունեության ձևական առանձնահատկությունները և ուղղակիորեն չի ազդում դրա իմաստային պարունակության վրա։ Ինչպես նշում է Ստրելյաուն այն ցույց է տալիս, թե «ինչպես» է ընթանում այս կամ այն գործընթացը, և այդ ձևական հատկանիշները, որոնք պայմանավորված են խառնվածքով, չեն փոփոխվում և նույնական են ցանկացած տիպի գործունեության համար։

Առանձնացվում են խառնվածքի հետևյալ տիպերը.
.   սանգվինիկ(տաքարյուն)
.   
ֆլեգմատիկ(սառնարյուն)
.   
խոլերիկ(դյուրագրգիռ)
.   
մելանխոլիկ(մելամաղձոտ):

Ժամանակակից հոգեբանության մեջ խառնվածքը դիտվում է, որպես մարդու նյարդային համակարգի տիպի հոգեբանական դրսևորումը, որի մեջ մտնող հատկությունները բնորոշում են հոգեկան գործունեության շարունակությունը:

Այդ հատկություններն են.
.   զգայունությունը
.   
ռեակտիվականությունը
.   
ակտիվությունը
.   
ռեակտիվականության և ակտիվության փոխհարաբերությունը
.   
գործողությունների տեմպը
.   
ճկունությունը կամ կոշտությունը:

Բնավորությունն  անձի  կյանքի  ընթացքում  ձեռք  բերված  առավել  կայուն, կենսագործունեության   ընթացքում   ձևավորված  առանձնահատկությունների  անհատական  համակցությունն  է,որը  դրսևորվում  է  մարդու  վարքում, իր  և  այլ  մարդկանց  հետ  որոշակի  վերաբերմունքներում,  նրա արարքների  և  կենսագործունեության  մեջ: Բնավորությամբ  են  պայմանավորված  մարդու  նշանակալի  գործողությունները  և  ոչ  պատահական  արարքները,որոնք  գրեթե  միշտ  գիտակցված  և  մտածված  են բնավորության  կողմից, հնարավոր  է  նաև` բացատրված  և  արդարացված` համենայն  դեպս  գործող  անձի  տեսակետից:

 Խոսելով  բնավորության  մասին` մենք ,սովորաբար, պատկերացնում  ենք  մարդու`  ինքն  իրեն  ինքնուրույն,հետևողական  դրսևորելու  ունակությունը`  անկախ  տվյալ  իրադրությունից, երբ  անձն  ի  ցույց  է  դնում  սեփական   կամքն  ու  հաստատակամությունը, նպատակասլացությունն  ու   համառությունը:

Անկայուն   բնավորության  տեր  մարդիկ  այս  առումով  նրանք  են, ովքեր  չեն դրսևորում  նման  որակներ ո´չ  գործունեության, ո´չ  շփման  և  ո´չ  սեփական  վարքի  մեջ, լողում  են  հոսանքի  ողղությանը  համընթաց ` կառավարվելով  տվյալ  իրադրության, իրավիճակի  կողմից:

  Այսպիսով,  հոգեբանության  մեջ  բնավորություն  ասելով   հասկանում  ենք  անհատական- ինքնատիպ  հոգեկան  հատկությունների   միագումար, որոնք  դրսևորվում  են   տվյալ  անհատին  բնորոշ  գործունեության   եղանակներում , հայտնվում  են  տիպական  հանգամանքներում   և   որոշվում  են   այդ   հանգամանքների   նկատմամբ  անձի   վերաբերմունքով:






Скачать

Рекомендуем курсы ПК и ППК для учителей

Вебинар для учителей

Свидетельство об участии БЕСПЛАТНО!