Просмотр содержимого документа
«Խնդիրների լուծում»
Հավասարումներին հանգող խնդիրների լուծումը
.
- Պետք է կարողանալ լուծել հավասարումներ՝ մաթեմատիկայից, ֆիզիկայից, մեխանիկայից, տնտեսագիտությունից և այլ գիտություններից գործնական խնդիրներ լուծելու համար
Լուծենք այդպիսի խնդիր Մի դույլում կա 3 անգամ շատ կաթ, քան մյուսում: Երբ առաջին դույլից 5 լիտր կաթ լցրեցին երկրորդի մեջ, երկու դույլերում կաթի քանակը հավասարվեց: Քանի՞ լիտր կաթ կար դույլերից յուրաքանչյուրում :
լ
3X լ
ԼՈՒԾՈՒՄ
Սկզբում որոշենք փոփոխականը, որով պետք է նշանակել անհայտ մեծությունը:
Դիցուք մինչև ավելացնելը երկրորդ դույլում կար x լ կաթ:
Ապա առաջին դույլում կար 3 x լ կաթ:
X
.
Լցնելուց հետո առաջին դույլում դարձավ (3 x –5) լ կաթ,
իսկ երկրորդում՝ ( x +5) լ:
Ըստ պայմանի այդ քանակները հավասար են:
Կազմենք հավասարումը՝ 3 x –5= x +5
Լուծենք կազմված հավասարումը
3 x −5= x +5
3 x − x =5+5
2 x =10
x =5
.
Այսպիսով, x =5 , իսկ 3 x =15 :
Պատ.՝ երկրորդ դույլում կար 5 լ կաթ,
իսկ առաջինում՝ 15 լ կաթ:
Խնդիր լուծելու փուլերը
1 ) Կազմել հավասարում
2 ) Լուծել հավասարումը
3 ) Ձևակերպել պատասխանը
.
Հավասարումը կազմելու համար պետք է վերլուծել խնդրի պայմանները:
Այդ պայմանները կարելի է ներկայացնել աղյուսակի,
գծապատկերի, նկարի կամ կարճ գրառման միջոցով: