СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ

Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно

Скидки до 50 % на комплекты
только до

Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой

Организационный момент

Проверка знаний

Объяснение материала

Закрепление изученного

Итоги урока

Խորհուրդներ ծնողներին

Категория: Прочее

Нажмите, чтобы узнать подробности

Մի միացրեք հեռուստացույցը դպրոց գնալուց առաջ, դա կարող է շեղել երեխայի ուշադրությունը  ուսումնական պրոցեսից։ Հետևեք, թե երեխան ինչպիսի հաղորդումներ է նայում և որքան ժամանակ է անցկացնում էկրանի  առաջ..

Просмотр содержимого документа
«Խորհուրդներ ծնողներին»

Խորհուրդներ ծնողներին

  • Ցանկալի է, որ երեխայի սենյակում  հեռուստացույց  չլինի։ Եթե երեխաները չափից շատ ժամանակ են անց կացնում հեռուստացույցի մոտ, դա պետք է անհանգստացնի ծնողներին՝ նշանակում է, որ երեխան զբաղմունք չունի: Հարկավոր է զբաղմունք գտնել՝ ցբաղվել սպորտով, երաժշտությամբ, այցելել լողավազան:

  • Մի միացրեք հեռուստացույցը դպրոց գնալուց առաջ, դա կարող է շեղել երեխայի ուշադրությունը  ուսումնական պրոցեսից։

  • Հետեւեք, թե երեխան ինչպիսի հաղորդումներ է նայում եւ որքան ժամանակ է անցկացնում էկրանի  առաջ։ Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ այն երեխանները, ովքեր նայում են կրթական հաղորդումներ, ավելի  հեշտությամբ են հարմարվում սոցիալական միջավայրում, առաջադեմ են դպրոցում, ունեն ավելի հարուստ բառապաշար։ Ծնողներն այդ հարցերում պետք է բավական պատասխանատու լինեն, քանի որ այդ տարիքում ծնողները հեղինակություն են երեխայի համար եւ նրանց կողմից արվող առաջարկություններն ընդունվում են փոքրիկի կողմից։

  • Երեխային հեռուստացույցից օգտվելու կուլտուրային սովորեցրեք ձեր փորձով։ Այն ծնողները, ովքեր հեռուստամոլ են, դժվար թե կարողանան իրենց երեխաներին օգնել այս հարցում։ Սակայն, նրանք պետք է այս կանոնները պահպանեն գոնե մանուկ հասակում` հասկանալով, որ դա բացասաբար է ազդում  երեխայի ուղեղի զարգացման վրա։

  • Հիշեք, որ դաժան  եւ  բռնության  տեսարանները  մեծ  տրավմա են պատճառում երեխային, որոնք հետագայում կարող են լուրջ ազդեցություն թողնել երեխայի հոգեկան աշխարհի վրա։

  • Խոսեք երեխայի հետ այն հույզերի մասին, որոնք նա ունենում է հեռուստացույց դիտելիս։:


  •  Մերօրյա շատ մուլտֆիլեմեր ստեղծվում են բիզնեսի նպատակով: Դրանք խնդիր ունեն  սիրելի դարձնել մուլտհերոսներին, որից հետո վաճառել այն ամենն, ինչի վրա պատկերված կլինեն երեխայի արդեն սիրելի հերոսները: Հեռու պահեք ձեր երեխային այդօրինակ մուլֆիլմերի թիրախը դառնալուց:

  • Ծնողին լսելով` երեխան սովորում է արտահայտել իր հույզերը։ Դա օգնում է, որ վստահություն ձեւավորվի երեխայի եւ ծնողի միջեւ։ Ցանկալի  է, որ երեխան մուլֆիլմեր դիտի 3-4 տարեկանից ոչ շուտ, երբ արդեն ընդունակ է հասկանալ ոչ բարդ սյուժեները, քանի որ երեխան նույնացնում է իրեն հերոսի հետ, ցուցաբերում է հերոսին բնորոշ վարք։ 

  •  Սերիալներ, հումորային հաղորդումներ, զվարճալի թոք-շոուներ, մեծերի համար նախատեսված տարբեր բնույթի հաղորդումներ. եթե եթերային աղբ համարվող շատ հաղորդումներ մեծերի համար կարող են որպես ժամանց հանիսանալ և ոչնչով չվնասել նրանց, ապա փոքրիկների համար դրանք կարող են կարծանիչ ազդեցուցյուն ունենալ: Խստիվ արգելեք ձեր երեխաներին դիտել այդօրինակ հաղրդումներ: Դուք էլ նրանց ներկայությամբ մի դիտեք դրանք

  • Հեռուստացույցը և համակարգիչը պետք է ծառայեն զարգացմանը՝ փոքր երեխաներին առաջարկեք նայել մուլտֆիլմեր, ավելի մեծերին՝ կրթական հաղորդումներ: