Ժողովուրդը եկան։
Ապացուցել դրա մասին։
Նրանց մի մասը գրում էին։
Հյուրերի կեսը գնացին։
Երկու մարդ մոտեցան։
Սրանք խոսքային վթարների օրինակներ են, որոնց առաջացման պատճառը տրամաբանության դաշտում է։ Օրինակ՝ ԺՈՂՈՎՈՒՐԴ բառի՝ հավաքական գոյական լինելու հանգամանքը հանգեցրել է ստորոգյալի հոգնակի թվին, իսկ քերականորեն ճիշտ տարբերակն է «ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ԵԿԱՎ» ձևը։ ԱՊԱՑՈՒՑԵԼ բառը, իմաստով մոտ լինելով ՎԿԱՅԵԼ բառին, ստացել է ՄԱՍԻՆ կապով ձևավորված լրացում, այնինչ պետք է լիներ «ԱՊԱՑՈՒՑԵԼ ԴԱ»։ Նույնպիսին են մյուս երեք օրինակներում առկա սխալների պատճառները։ Դրանց ճիշտ տարբերակներն են՝
Նրանց մի մասը գրում էր։
Հյուրերի կեսը գնաց։
Երկու մարդ մոտեցավ։
Այսպիսի սխալների դրսևորումը խոսում է այն մասին, որ մի բան է քերականության տրամաբանությունը, մեկ այլ բան՝ բառիմաստից բխող ընկալումը։ Իսկ իրականում դրանք միմյանց չեն հակասում։ Օրինակ՝ պարզ է, որ վերջին նախադասության մեջ մոտեցող մարդիկ երկուսն են, բայց քանի որ թվականով արտահայտված որոշիչն արդեն ենթական հոգնակիով դնելու անհրաժեշտություն չի թողել, ուստիև, քերականության տրամաբանության համաձայն, ստորոգյալն էլ պետք է արտահայտվի եզակի թվով։ Այս մոտեցումն ապահովում է քերականության «ամրությունը», «անխախտությունը», ինչը կարևոր է լեզվի հստակ կառուցվածքի պահպանման համար։ Սակայն միևնույն ժամանակ դա չի խախտում մտքի տրամաբանությունը, այլ տվյալ դեպքում միայն «մեկնաբանում» է այն քերականության լույսի ներքո։
Ի դեպ, գրաբարում որոշ «խոսքային վթարներ» (ենթակայի և ստորոգյալի թվի համաձայնությունը ըստ բառիմաստի) քերականության մեջ ընդունված են եղել․ լեզվաբանությունն այդ երևույթը կոչել է բակառություն։
Просмотр содержимого документа
«Խոսքային վթարներ»