СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ

Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно

Скидки до 50 % на комплекты
только до

Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой

Организационный момент

Проверка знаний

Объяснение материала

Закрепление изученного

Итоги урока

Խոսքը և հույզերը /դասղեկական պլան /

Нажмите, чтобы узнать подробности

Ներկայացված  է   դասղեկական հետաքրքիր պլան ,որը մեծ ոգևորություն է առաջացրել աշակեերտներիս  մոտ   /իմիջիայլոց, 8 տարեկան թոռնիկիս առաջին ամբողջական հավաքած նյութն է /

Просмотр содержимого документа
«Խոսքը և հույզերը /դասղեկական պլան /»

ԽՈՍՔԸ ԵՎ ՀՈՒՅԶԵՐԸ

Նպատակը- Խթանել վերլուծական և ստեղծագործական մտածողությունը, հարստացնել բառապաշարը, գիտակցել զգացմունքների վրա խոսքի ազդեցությունը։

Պարագաները- Գունավոր մատիտներ։

Ընթացքը- Դասարանը բաժանվում է 3-4 հոգանոց խմբերի, ուսուցիչը խմբերին առաջարկում է 2-3-ական հույզ գրել առանձին թղթերի կենտրոնում, իսկ շուրջը գունավոր մատիտներով գրել այն բառերն ու արտահայտությունները, որոնք, իրենց կարծիքով, կարող են տվյալ հույզն առաջացնել։ / Օրինակ՝ ուրախություն կարող են առաջացնել , , , բառերն ու արտահայտությունները և այլն/։ Ավարտելով՝ խմբերը հերթով ներկայացնում են իրենց աշխատանքները։ Եթե տարբեր խմբերում նույն հույզը կրկնվել է, երեխաները համեմատում են, քննարկում, կարծիքներ փոխանակում, լրացնում, մեկնաբանում։ Դասարանական քննարկումը կարող է ուղղորդվել հետևյալ հարցերով․

  • Արդյո՞ք նույն բառերը միշտ նույն հույզն են առաջացնում։

  • Բառերից բացի էլ ինչո՞վ է պայմանավորված խոսքի ազդեցությունը զգացմունքների վրա։

Քննարկման նպատակն է՝ աշակերտներին ուղղորդել, որպեսզի գիտակցեն, որ խոսքը բառերի և դրանք արտահայտելու հնչերանգի միասնությունն է, օրինակ՝ հեգնանքով ասված գովեստը կարող է վիրավորել, մինչդեռ նրբանկատ ասված դիտողությունը կարող է խրախուսել և ուղղորդել, այլ ոչ՝ նսեմացնել։