СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ

Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно

Скидки до 50 % на комплекты
только до

Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой

Организационный момент

Проверка знаний

Объяснение материала

Закрепление изученного

Итоги урока

Հայոց լեզու, Խոսքի մաս,

Нажмите, чтобы узнать подробности

Просмотр содержимого документа
«Հայոց լեզու, Խոսքի մաս,»

Մակբայ



Մակբայն՝ իբրև Խոսքի մաս բնութագրվում է նրանով, որ ցույց է տալիս գործողության հատկանիշ և հատկանիշի հատկանիշ։ 



Շատ լեզուներում մակբայը համարվում է չթեքվող խոսքի մաս։ Միայն 2 լեզվում է թեքվում, որտեղ մակբայները կարող են հանդես գալ որպես համաձայնեցնող վերջավորություն։

Հայերենում չթեքվող խոսքի մաս է (մասնակի բացառություններով) և նախադասության մեջ հիմնականում հանդես է գալիս պարագայի շարահյուսական պաշտոնով. երբեմն էլ կարող է լինել նաև որոշիչ և հանդես գալ փոխանվանական կիրառություններով։ Ածականներից կազմված մակբայը անվանվում է ածականակազմ մակբայ

Պատասխանում են «ե՞րբ», «որտե՞ղ», «ինչու՞», «ինչպե՞ս» հարցերին։

Նախադասության մեջ կատարում են պարագաների (տեղի, ժամանակի, չափ ու քանակի, ձևի), որոշչի և ստորոգյալի գործառույթներ։



Տեսակներ

Անհատական մակբայը մակբայի տեսակ է, որն արտահայտում է քանակի, չափի, ժամանակի ընդհանուր իմաստ՝ հանապազ, միշտ, ցանկ, յաւերժ, բազում անգամ, շատ անգամ, քանիցս անգամ, որչափ, որքան, այսքան, այսչափ, շատ, փոքր-ինչ, սակաւ մի բառերը:



ՏԵՂԻ ՄԱԿԲԱՅ - ցույց է տալիս գործողության կատարման տեղը։ Պատասխանում է ու՞ր, որտե՞ղ, որտեղի՞ց հարցերին։ Օր.` Նժույգի դեմ դիմաց ոստոստում էր մտրուկը։

ԺԱՄԱՆԱԿԻ ՄԱԿԲԱՅ - ցույց է տալիս գործողության կատարման ժամանակը։ Պատասխանում է ե՞րբ, երբվանի՞ց հարցերին։ Օր.` Նրանք գիշեր-ցերեկ աշխատում էին առաջադրանքը լիովին կատարելու համար։ Կան նաև հարաբերական դերանուններ, որոնք ցույց են տալիս գործողության կատարման ժամանակը՝ առանց դրանք անվանելու։ Դրանք են երբ, երբևէ, երբևիցե հարաբերական դերանունները։

ՁևԻ ՄԱԿԲԱՅ - ցույց է տալիս գործողության կատարման ձևը։ Պատասխանում է ինչպե՞ս հարցին։ Կան հարաբերական դերանուններ` (այսպես, այնպես, այդպես, նույնպես, ինչպես), որոնք ցույց են տալիս գործողության կատարման ձևը՝ առանց մատնանշելու։ Կազմվում են -աբար, -ապես, -որեն, -ովին, -ովի, -ակի մակբայակերտ ածանցների օգնությամբ։ Օր.`Մեղմաբար փչում էր աշնան սառը քամին։

ՉԱՓ ՈՒ ՔԱՆԱԿԻ ՄԱԿԲԱՅ - ցույց է տալիս գործողության կատարման չափն ու քանակը։ Պատասխանում է ինչքա՞ն, որքա՞ն, ի՞նչ չափ, ո՞ր չափ հարցերին։ Կան հարաբերական դերանուններ` այսքան, այնքան, այդքան, նույնքան, այսչափ, այնչափ, այդչափ, նույնչափ, ինչքան, որքան, որչափ։ Օր.` Նրանց ձայնը քիչ-քիչ մարեց։

ԸՆԴՀԱՆՐԱԿԱՆ ՄԱԿԲԱՅ - կան մակբայներ,որոնք հանդես են գալիս բայի մեկից ավելի մակբայի տեսակներով, նաև այլ խոսքի մասերով։ Օր.` անընդհատ, անմիջապես, արտաքուստ, իսկույն, հաճախ, հաճախակի և այլն։


Скачать

Рекомендуем курсы ПК и ППК для учителей

Вебинар для учителей

Свидетельство об участии БЕСПЛАТНО!