СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ

Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно

Скидки до 50 % на комплекты
только до

Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой

Организационный момент

Проверка знаний

Объяснение материала

Закрепление изученного

Итоги урока

Խոսքի մասեր: Գոյական անուն

Нажмите, чтобы узнать подробности

Просмотр содержимого документа
«Խոսքի մասեր: Գոյական անուն»

Առարկա ցույց տվող բառերը կոչվում են գոյական:

Առարկա ասելով հասկանում ենք՝

 

1.իրեր, oրինակ՝  պատ, աթոռ, ծաղիկ,

  

2կենդանիներ, oրինակ՝ արջ, կրիա,

  

3.երևույթներ (ընդ որում, երևույթ ցույց տվող բառերը ոչ շոշափելի առարկաներն են),  oրինակ՝ երազանք, ամպրոպ և այլն,

  

4.անձինք, oրինակ՝ մարդ, աղջիկ, այդ թվում՝

  • անձնանուններ, oրինակ՝  Հովհաննես Թումանյան,

  • մասնագիտություն, զբաղմունք՝ oրինակ՝ դերասան, որսորդ, դարբին, տնտեսուհի:

Գոյականները պատասխանում են ի՞նչ կամ ո՞վ հարցերին` ի՞նչ՝ պատուհան, ձի, ընկերություն, կարկուտ, ո՞վ - բժիշկ:

Այլ բառեր կարող են ցույց տալ՝

  • առարկա կամ առարկաների ամբողջություն՝ առանց դրանք անվանելու, oրինակ՝ բոլորը, ոչինչ, սա,

  •  գործողություն. այդ դեպքում կպատասխանեն ի՞նչ անել, ի՞նչ անող, ի՞նչ արած  հարցերին, oրինակ՝ գրել,երգող, նստած, 

  • առարկայի հատկանիշ. այդ դեպքում կպատասխանեն ինչպիսի՞  հարցին՝  կարմիր, 

  • առարկաների քանակ, այդ դեպքում կպատասխանեն  քանի՞, ո՞րերորդ հարցերին՝ յոթ, տասներորդ

  • գործողության հատկանիշ. այդ դեպքում կպատասխանեն ե՞րբ, ինչպե՞ս, որտե՞ղ և այլ հարցերի՝ առավոտյան, միանգամից, դանդաղ, ամենուրեք:

Վերը նշված տեսակների պատկանող բառերը գոյականներ չեն: