СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ

Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно

Скидки до 50 % на комплекты
только до

Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой

Организационный момент

Проверка знаний

Объяснение материала

Закрепление изученного

Итоги урока

Խոսքի մասերի ուսուցումը տարրական դասարաններում:

Нажмите, чтобы узнать подробности

Խոսքի  մասերի  ուսուցումը  տարրական  դասարաններում:

Գոյական

Ինչպես  գիտենք,  տարրական  դասարաններում  մայրենի  լեզվի  ուսուցումը  իրականացվում  է  երկու  փուլով` լեզվական  նախագիտելիքների  և  լեզվական  տարրական  գիտելիքների  ուսուցում:

Լեզվական  նախագիտելիքների  փուլում  երեխաները  չպետք  է  սերտեն  քերականական  կանոններ  և  սահմանումներ:Խոսքի  մասերի  հետ  այս  փուլում  ծանոթանում  են  որպես  առարկա, գործողություն, հատկանիշ  ցույց  տվող  բառեր:Ուսուցիչը  մեծ  տեղ  պետք  է  տա  լեզվական  վարժություններին, խաղերին:Նա  պետք  է  բացատրի,որ  մեր  շուրջը  ինչ  կա`առարկա  է,այդ  առարկաներով /  կամ  առարկաները /կարելի  է  կատարել,/կամ  կատարում  են/  որոշակի  գործոզություն, այդ  առարկաները  ունեն  հատկանիշ…

Հետագա  փուլերում  աշակերտները  ուսումնասիրում  են  խոսքի  մասերն  առանձին-առանձին:

Որպես  կանոն,տարրական  դասարաններում  խոսքի  մասերը  ուսումնասիրվում  են  հետևյալ  հաջորդականությամբ.

1.գոյական,

2.բայ,

3.ածական,

4.թվական,

5.դերանուն,

6.շաղկապ/ընդհ.  ծանոթություն/,

7.ձայնարկություն/ ընդհ.  ծանոթություն/:

Просмотр содержимого документа
«Խոսքի մասերի ուսուցումը տարրական դասարաններում:»

Խոսքի մասերի ուսուցումը տարրական դասարաններում: Գոյական

Ինչպես գիտենք, տարրական դասարաններում մայրենի լեզվի ուսուցումը իրականացվում է երկու փուլով` լեզվական նախագիտելիքների և լեզվական տարրական գիտելիքների ուսուցում:

Լեզվական նախագիտելիքների փուլում երեխաները չպետք է սերտեն քերականական կանոններ և սահմանումներ:Խոսքի մասերի հետ այս փուլում ծանոթանում են որպես առարկա, գործողություն, հատկանիշ ցույց տվող բառեր:Ուսուցիչը մեծ տեղ պետք է տա լեզվական վարժություններին, խաղերին:Նա պետք է բացատրի,որ մեր շուրջը ինչ կա`առարկա է,այդ առարկաներով / կամ առարկաները /կարելի է կատարել,/կամ կատարում են/ որոշակի գործոզություն, այդ առարկաները ունեն հատկանիշ…

Հետագա փուլերում աշակերտները ուսումնասիրում են խոսքի մասերն առանձին-առանձին:

Որպես կանոն,տարրական դասարաններում խոսքի մասերը ուսումնասիրվում են հետևյալ հաջորդականությամբ.

1.գոյական,

2.բայ,

3.ածական,

4.թվական,

5.դերանուն,

6.շաղկապ/ընդհ. ծանոթություն/,

7.ձայնարկություն/ ընդհ. ծանոթություն/:

Գոյաական:

Դեռևս այբբենական շրջանում երեխաները ո՞վ, ի՞նչ հարցերի միջոցով որոշում են առարկա ցույց տվող բառերը և այդպես էլ անվանում:Որպեսզի երեխաները յուրացնեն այդ հասկացությունները, անհրաժեշտ է սովորեցնել նրանց բառերը դասդասել ըստ նշանակության` մշակելով դրանք համեմատելու,հակադրելու, նրանց միջև գոյություն ունեցող նմանություններն ու տարբերությունները տեսնելու ունակություններ:Օր.` կարելի է անձ և իր ցույ տվող առարկաների նկարների տակ գրել համապատասխան հարցը և առաջարկել այդ հարցերի օգնությամբ պարզաբանել, թե ինչ են տեսնում յուրաքանչյուր նկարում:Առաջարկել որոշել` ինչ ընդհանրություն կա ընդհանուր հարց ունեցող բառերի միջև:Կեզրակացնենք,որ ի՞նչ հարցին պատասխանող բառերը ցույց են տալիս իր, իսկ ո՞վ հարցին պատասխանող բառերը `անձ:

Իր

Անձ



Այս փուլում երեխաները կիմանան ,որ առարկա ցույց տվող բառերը կոչվում են գոյական:

Դեռևս նախադպրոցական տարիքից երեխաները գիտեն մեկի և շատի մասին:Անհրաժեշտ է այդ գիտելիքներին տալ քերականական ձևակերպում և սովորեցնել դրանց եզրույթները: Պետք է նաև սովորեցնել եզակի թվով դրված գոյականը հոգնակի դարձնել և հակառակը:Այսպես գալ եզրահանգման`

*Գոյականն ունի երկու թիվ` եզակի/մեկ առարկա/ և հոգնակի /մեկից ավելի նույն տեսակի առարկա/:

*Միավանկ բառերի հոգնակին կազմվում բառերին ավելացնելով -եր,

սագեր

սարեր

երգեր

ձիեր

աչքեր

սագ

սար

երգ

ձի

աչք



+ եր =











բազմավանկ բառերին ` -ներ մասնիկները:



այգիներ գավազաններ

ծաղիկներ

գիշերներ

դասարաններ



այգի գավազան

ծաղիկ

գիշեր

դասարան



+ ներ =













Գործնականում պետք է քննարկել այն գոյականները,որոնց հոգնակին այլ կերպ է կազմվում.Օր.`մարդ, կին, ձուկ,մուկ…









Այս փուլում պետք է գաղափար տալ հասարակ ու հատուկ գայականների մասին:

Արեգ



Հայկ



Անի



մարդ



Արագած

Արարատտտտտ

լեռ

Մասիս







Մոսկվա

Աբովյան



քաղաք



Երևան







Գործնականորեն պետք է ծանոթացնել նաև գոյականի հոլովմանը:Երեխաները օրինակներով կտեսնեն , որ միևնույն գոյականը տարբեր նախադասությունների մեջ կարող է կրել փոփոխություններ: Գոյականի անփոփոխ ձևը նրա ուղիղ ձևն է:Գոյականի փոփոխված ձևերը նախադասության մեջ կաչվում են հոլավում:

Մեր բակը ասֆալտապատ է:

Բակի նստարանները ներկեցին:

Բակին նայելիս ուրախանում եմ:

Արեգը տեսավ մեր բակը:

Բակից ախմուկ էր լսվում

Երեխաները անցնում են բակով:

Երեխաները խազղում են բակում: