СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ

Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно

Скидки до 50 % на комплекты
только до

Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой

Организационный момент

Проверка знаний

Объяснение материала

Закрепление изученного

Итоги урока

Խոսքի մասերի ուսուցումը

Нажмите, чтобы узнать подробности

Просмотр содержимого документа
«Խոսքի մասերի ուսուցումը»

Հարգելի գործընկերներ, Ձեզ եմ ներկայացնում խոսքի մասերի ուսուցումը արդյունավետ դարձնելու իմ փորձը: Ուրախ կլինեմ, որ Դուք էլ կիսվեք Ձեր փորձով՝ այդպիսով փւխադարձաբար օգնելով միմյանց:



Օրվա դասի պլան

Առարկան՝ հայոց լեզու

Դասարանը՝ յոթերորդ

Թեման՝ Խոսքի մասերի դասակարգումը՝ ըստ արտահայտած քերականական հատկանիշների:

Մեթոդները՝ Մտագրոհ, Խճանկար, Փոխանցումախաղ

Դասի ընթացքը

Կազմակերպչական մաս - 2 րոպե

Խթանում ՝ 5-7 րոպե

Դասը սկսում ենք «Մտագրոհ» մեթոդով՝ արդյունքում խմբավորելով խոսքի մասերը՝ ըստ արտահայտած իմաստի և քերականական հատկանիշների:

Իմաստի ընկալում. 20-25րոպե

Կատարել «Խճանկար» վարժությունը (10-13 րոպե ): Դասարանը բաժանել 3 խմբի, յուրաքանչյուր խմբին տալ փոքրիկ թերթիկների վրա գրված բառեր: Յուրաքանչյուր խումբ բառերից պետք է ընտրի համապատասխանաբար նյութական, քերականական և վերաբերմունքային իմաստ արտահայտող խոսքի մասերին պատկանող բառերը և դասավորի այբբենական կարգով: Աշխատանքը ավարտելուց հետո թերթիկները ամրացնում են իրար ու շրջում: Եթե առաջադրանքը ճիշտ է կատարված, հակառակ կողմում կստանանք տվյալ քերականական հատկանիշի սահմանումը: Այնուհետև խմբերից մեկական աշակերտ գրատախտակի մոտ ներկայացնում է աշխատանքը:

Կատարել դասագրքի վարժություններից: (10-12 րոպե):

Կշռադատում ՝ 5-8 րոպե

Կատարել « Փոխանցումախաղ» վարժությունը:

Դասարանում նոր խմբեր ենք ձևավորում՝ 3 խումբ: Գրատախտակը բաժանում ենք 3 մասի՝ վերևում գրելով նյութական, քերականական, վերաբերմունքային: Յուրաքանչյուր խմբից մեկը մոտենում է գրատախտակին, գրում մեկ բառ՝ տվյալ քերականական խմբին վերաբերող, այնուհետև կավիճը փոխանցում է ընկերոջը և այսպես շարունակ: Հաղթում է այն խումբը, որը ավելի շատ ու ճիշտ բառ կգրի սահմանված ժամանակում:

Ամփոփում և գնահատում ՝ 3 րոպե: