Ամենայն Հայոց Հայրիկը
19-րդ դարըհայ ժողովրդի դարավոր պատմության մեջ բավականին հետաքրքիր , բազմաբովանդակ, հակասական ու բուռն իրադարձութ-յունների ժամանակաշրջան է. Պատմական այդ շրջանում ասպարեզ իջավ մի անձնավորություն, որը իր հոգևոր , հասարակական, քաղաքական և գրական գործունեությմբ արժանացավ հայ ժողովրդի մի քանի սերունդների հարգանքին ու խորն ակնածանքին.
, պարբերականները. Խրիմյանը կնոջ և աղջկա մահից հետո դարձել է հոգևորական. " width="640"
Դժվար է պատկերացնել19-րդ դարավերջին և 20-րդ դարասկզբին հայության համար ավելի պաշտելի մի անուն , քան Խրիմյան Հայրիկին . Էր
Մկրտիչ Խրիմյանը ծնվել է 1820թթ Վանում, սովորել վասպուրականի Լիմ և Կտուց անապատների վանական դպրոցներում. 1842 թ. Հաստատվել է Կ. Պոլսում և զբաղվել ուսուցչությամբ.
Մանկավարժական գործունեության հետ մեկտեղ զբաղվել է գիտությամբ, ստեղծել է հոգևոր-կրոնական գրականագիտական երկեր, հրատարակել է , պարբերականները. Խրիմյանը կնոջ և աղջկա մահից հետո դարձել է հոգևորական.
Մկրտիչ Խրիմյանը նաև ազգային-ազատագրական պայքարի ազատամարտիկներից էր և մեծ հեղինակությունէր վայելում թե կրոնական և թե աշխարհիկ շրջաններում. Զուր չեր որ նրան մեծարում էին, որպես Արծիվ Վասպուրականի.
1862թ Կ. Պոլսի հայոց պատրիարքարանը նրան է հանձնել Տարոնի հոգևոր առաջնորդի պաշտոնը և Ս. Կարապետ վանքի վանահյրությունը.
Մկրտիչ Խրիմյանը պատմական այն դեմքերից է, որ իրենց ժամանակակիցների աչքում արդեն առանձնանում էր հասարակ մահկանացուներից, դառնում խորհրդանիշ, օրինակ, ուղեցույց. Եվ հենց ժամանակակիցները նրան մեծարել են Հայոց Հայրիկ պատվանունով.
Արվեստագետները գծել են նրա դիմանկարը, բանաստեղծները փառաբանել են նրան որպես ճշմարտության անդուլ որոնողի, գաղափարի և ազատության ջահակրի. Նրա կյանքի ու գործու-նեության վերաբերյալ հրատարակել են բազմաթիվ գրքեր, հայ ժողովուրդը երգեր է ձոնել Խրիմյան Հայրիկին.
Խրիմյան Հայրիկի անունը կապված է Հայկական Հարցի և Բեռլինի կոնգրեսի հետ. Նա Բեռլին մեկնող հայկական պատվիրակության ղեկավարն էր. Միչև Բեռլին հասնելը նա այցելեց Եվրոպական Մեծ տերությունների պետական պաշտոնյաներին~ հույս ունենալով դիվանագիտական Ճանապարհով լուծել հայկական հարցը.
Երբ Խրիմյան հայրիկը, որպես Բեռլինի կոնգրես մեկնող հայկական պատվիրակության ղեկավար, Գնում է Եվրոպա , նրան հարցնում են~
_Հայրիկ, դուք ինչպես պետք է կատարեք ձեզ հանձնարարված իվանագիտական առաքելությունը, եթե Եվրոպական ոչ մի լեզու չգիտեք.
Ես պիտի խոսեմ մի լեզվով, որը համաշխարհային լեզու է, և բոլորը ինձ կհասկանան.
_ Որն է այդ լեզուն Հայրիկ
_Այդ լեզուն լացն է, ես կբարձրանամ ամբիոն և խոսելու փոխարեն հոնգուր-հոնգուր լաց կլինեմ և եվրոպական պատվիրակները կզգան իմ ազգի ողբալի վիճակը.
Մեծ հույսերով Խրիմյանի գլխավորած պատվիրակությունը Ներկայացավ Բեռլինի վեհաժողովին. Սակայն նրանց մեց հիաստափություն էր սպասվում.
Կոնգրեսից հետո նա իր տպավորությունները այսպես էր կիսում.
-Բեռլինի մեջ բոլոր հպատակ ազգերին հոգեճաշ հարիսա էին բաժանում. Ինձ ուղարկել էիք,որ հայերին հասնող բաժինը վերցնեմ բերեմ. Բոլորը երկաթե շերեփով վերցրին տարան իրենց բաժինը, իսկ իմ շերեփը թղթից էր, որը հարիսայի մեջ թուլացավ, ընկավ մեջը. Ինձ ոչինչ չհասավ և ես ձեռնունայն վերադարձա.
Բեռլինի վեհայողովը Խրիմըանին հիասթափեցրեց Եվրոպական դիվանագիտությունից և նրա մեջ ամրապնդեց այն համոզմունքը, որ հայկական հարցը լոծելու համար միակ ճանապարհը ազգային ազատագրական պայքարն է. Եվ կոչ էր անում բոլորին ոտքի կանգնել և պայքարել.
Ժողովո`ւրդ, ամենեն առաջ քո ազատության հույսը քո վրա դիր, քո խելքին ու բազուկին ուժ տուր. Մարդ ինքն պիտի պայքարի որ փրկվի.
Այնտեղ ուր զենքն է խոսողը, ուր սուրեր կշողշողան , այնտեղ ինչ գործ ունին խնդրանք ու աղերսաթուղթ.
Դուք մարդ եք, ձեռք ու բազուկ ունիք. Միթե դուք ցանկալի ազատությունն առանց զոհի և արյան ձրի ստանալ կուզիք.
Իր ողջ կյանքում Խրիմյան Հայրիկը հայ ազգային ազատագրական պայքարի ակունքներում էր և իր գործունեությամբ ապացուցեց, որ իր ժողովրդի արժանի զավակն է.
Մկրտիչ Խրիմյանի կյանքն անմնացորդ նվիրումն եղավ հայրենիքին, նրա մշտական հոգսն ու մտասևեռումը` հարազատ ժողովրդի բարօրությունը. Այնինչ հայը իր հայրենիքում զուրկ էր մարդկային-ժողովրդային տարրական իրավունքներից. Դա իրավազրկության ծայրահեղ աստիճանն էր.
_Եվ այս ամենից, այսքանից հետո
Իրավունք չկար մինչև իսկ լալու.
Կլինի մի օր մտորում էր Հայրիկը.
Ուստի բնական էր, որ 1892 ամյա Հայրիկը 72 ձայնով ընտրվեց Ամենայն հայոց կաթողիկոս.Սակայն սուլթանը չհամաձայնեց նրան թուրքահպատակությունից ազատել և միայն 13 ամիս անց ռուսական ցարի միջնորդությամբ նրան թույլատրվեց ժամանել Էջմիածին.
Նրա կաթողիկոսության 14 տարիները համընկավ հայ ժողովրդի և ողբերգական և հերոսական շրջանին. Հայ հասարակական, քաղաքական, հոգևոր- մշակութային կարկառուն գործիչ էր ամենայն հայոց 125-րդ կաթողիկոս Մկրտիչ Խրիմյանը, որը իր անբասիր գործունեության համար հայ ժողովրդի կողմից պատվանունով մեծարվեց.
1896թ կոտորածի ձմեռն էր, մի խումբ փախստականներ Սասունի կողմից հասան Էջմիածին. Նրանց մեջ էր ծերունի Տեր Սարգիսը.
_Հայրիկին կուզեմ տեսնել, ներս թողեք ինձ/
-Բարով, Տեր հայր
-Որտեղից կուգաս.
Սասունի կողմերից,-ես քսան հոգուց բաղկացած գերդաստան ունեի , հայրիկ, տղաներիս կոտորեցին, հարսնրիս տարան, թոռներս կորան, տունս թալանեցին, վառեցին, մնացի այսպես.
_ Է, հիմի
-Ես ոչինչ չեմ ուզում, ես այնպես եկել եմ, եկել եմ Հայրիկին ասեմ էլ ոչինչ չեմ ուզում…
Ու Հայրիկի առջև կանգնած էր մարդ, ով ամեն ինչ կորցրել էր ու ոչինչ չեր ուզում.
Երկուսն էլ լուռ էին.
-Քանի որդի կորցրիր, Տեր Սարգիս.
-Ամենքը միասին քսան, Հայրիկ.
-Դու քսան որդի ես կորցրել, իսկ ես քսան հազար, այդ ել քսան, եղավ քսան հազար ու քսան. Ոմն է շատ տեր Սարգիս… Ում վիշտն է մեծ տեր Սարգիս…
-Հայրիկինը…
-Դե եկ տեր Սարգիս, Մոտ եկ , աջդ դիր գլխիս, աղոթիր, օրհնիր, որ այս վշտին դիմանամ
Ասավ ու գլուխը խոնահեց.
Քահանան շտապեց առաջ , աջը դրավ իր հայրապետի գլխին, սկսավ աղոթք մրմնջալ և աչքերը լցվեցին արտասուքով. Նա օրհնում էր հայոց կաթողիկոսին, նրա առջև խոնարհված էր Հայոց Հայրիկը.
1903 Ցարական կառավարությունը որոշում ընդունեց ողջ եկեղեցու ունեցվածքը բռնագրավելու մասին. Կաթողիկոսը իր վրդովմունքը հայտնում ցարական իշխանությանը.
84 անյա Խրիմյանը երիտասարդացած հին հերոսական օրերը հիշելով տիտանի պես ծառացավ ամեհի բռնապետության դեմ և տվեց իր խիզախ պատասխանը. Չքացավ Ամենայն Հայոց խոնարհ Հայոց կաթողիկոսը և բեմ նետվեցան Ամենայն հայոց Հայրիկը, Վասպուրականի Արծիվը, հինավուրց հեղափոխականը.
Հայությունը ոտքի կանգնեց պաշտպանելու իր եկեղեցու շահերը, կաթողիկոսին սատարում էին կուսակցությունները, որոնք իրենց ձեռքը վերցրին դիմադրության կազմակերպումը. 1905է օգոստոսի 1-ին Նիկոլայ ցարը ստորագրեց նոր հրաման` եկեղեցուն վերադարձվեց կրթական գործով զբաղվելու գորցունեությունը.
Նա շրջում էր Հայաստանի բոլոր շեներում. Արդեն ծերունի կաթողիկոսը Ճամփորդում էր իր ճերմակ ձիով. Նա երբեք կառքով չի ճամփորդել. Ժողովուրդը նրան ընդունում էր մեծ խանդավառությամբ.
Շատ ուշագրավ է մի մանրավեպ, որ վերաբերում է Հայրիկի կաթողիկոսութ-յան շրջանին և պատմել է Մեծն Կոմիտասը.
Գերմանացի մի հնախույզ հոտաքրքրվում է հնագիտական արժեք ունեցող իրերով. Երբ Էջմիածնում նրան ներկայացնում են Խրիմյանին, վերջինս դիմում է նրան.
-Ես թանկագին հնություն մը ունիմ, քանի տարվան կենթադրես.
-Հինգերորդ դարի Վեհափառ.
-Անկեց ալ հին.
-Քրիստոսի ժամանակվա
-Անկեց ալ հին
Մովսեսին ժամանակվա
-Անկեց ալ հին
-Տեսնեմ վեհափառ, ինչ է այդ թանկագին հնությունը.
-Իմ ազգս է, Քրիստոսեն ալ հին, Մովսեսեն ալ հին, իմ թշվառ ազգը. Անտեսած այս թանկագին հնությունը` հին քար մը կամ առարկա կփնտրեք.
Գաղաիփարի և ազատության ջահակիրը
Մինչև իր վերջին շունչը Խրիմյան Հայրիկը հաղթահասակ կանգնեց հայ ժողովրդի հոգեմտավոր առաջնորդի իր բարձրության վրա. 1907թ վախճանվեց առաքյալը և ժողովուրդն իրեն որբ զգաց.
Հայ ազգային հիշողությունը ջերմացնող և մեր ժողովրդի հազարամյակների ուղին լուսավորող աստղ է Խրիմյան Հայրիկի ավանդը, և իր 87 ամյա կյանքի ժամանակաշրջանով, ազգին ու հայրենիքին նվիրված գործերով և հայոց ազգային ու տոհմիկ արժեքները անմահացնող գրականությամբ.
Հիշենք Խրիմյան Հայրիկի դարերի խորքից մեզ հասած պատգամը
Հիշենք Խրիմյան Հայրիկի կտակը. Ահա թողնում եմ ձեզ մշտախոս կտակ, որ հայն իր հողեն չբաժանվի, զի հողն պետք է կենաց ու մահու օր, պինդ գրկե հողը.
ՀԱՋՈՐԴՈՒՄ ԵՆ ՏԱՐԻՆԵՐԸ ՍՏԻՊԵԼՈՎ ԱՊՐԵԼ ՈՒ ՊԱՅՔԱՐԵԼ ՎԱՍՆ ՀԱՅՐԵՆՅԱՑ
ՎԵՐՋ