СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ

Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно

Скидки до 50 % на комплекты
только до

Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой

Организационный момент

Проверка знаний

Объяснение материала

Закрепление изученного

Итоги урока

Կիբեր-անվտանգությունը Հայաստանում

Категория: Информатика

Нажмите, чтобы узнать подробности

Просмотр содержимого документа
«Կիբեր-անվտանգությունը Հայաստանում»

Կիբեր֊անվտանգությունը Հայաստանում 2019 թվականի արդյունքները. Սամվել Մարտիրոսյան

0 9:31, 25-08-2020



Սամվել Մարտիրոսյանը «banman.am» կայքում գրում է.

«Կիբեր֊անվտանգության տեսանկյունից 2019 թվականը բավականին հետաքրքիր էր։ Իհարկե, բազմաթիվ իրադարձություններ պարզապես արդեն շարունակական բնույթ ունեն տարիներ շարունակ։ Օրինակ, ադրբեջանական հաքերների հարձակումները։ Մյուս կողմից, կան նաեւ նորություններ, որոնց վրա պետք է ուշադրություն դարձնել:

Ադրբեջանական հաքերային գործոնը

Դեռ 2000-ականից է ընթանում հայ֊ադրբեջանական կիբեր֊հակամարտությունը։ Հիմնականում այն դրսեւորվում է երեք ուղղություններով․ կայքերի վրա հարձակում (defacement), DDoS հարձակումներ եւ հարձակումներ անհատական հաշիվների վրա սոցցանցերում։ 2019 թվականը ադրբեջանական հաքերները նվիրեցին սոցցանցերին եւ էլեկտրոնային փոստերին։ Մի քանի անգամ ինտերնետում տեղադրվել էին օգտատերերի մուտքային տվյալները, որոնք պարունակում էին էլեկտրոնային փոստը եւ գաղտնաբառը։ Մեծ արտահոսքներ եղել են մի քանի անգամ։ Մեկը իրականացվել է հունվարի 20-ին, քանի որ այդ օրը Ադրբեջանում նշում են այսպես կոչված «սեւ հունվարի» օրը։ Արտահոսքը պարունակել է մոտ 2 հազար տվյալ։ Մյուս արտահոսքը, որը պարունոկաում էր մոտ 3 հազար հաշվի տվյալ, եղել է մայիսի 28֊ին։ Ընդհանուր առմամբ կոտրված հաշիվների թիվը կարելի է գնահատել որպես 10 հազարը գերազանցող։ Հարձակումները իրականաուցվում են զուտ ֆիշինգային նամակների միջոցով, ինչպես նաեւ կեղծ ֆեյսբուքյան հաշիվների միջոցով, որոնք ներկայանում են որպես սոցցանցի անվտանգության բաժին եւ առաջարկում են հղումով ինչ֊որ գործողություն կատարել։ Նման հարձակումներից պաշտպանվելու համար հարկավոր է բազային թվային հիգիենայի իմացություն։ Ցավոք սրտի հաջողված հարձակումների թիվը մնում է շատ մեծ։ Դրանց ազդեցությունը ոչ միայն անձնական մակարդակի վրա է մնում, քանի որ, օգտվելով ադմինսիտրատորների վրա հարձակումներից, վերացվում են նաեւ նրանց կողմից տնօրինվող բիզնես էջերը, ինչը պատճառում է նաեւ լուրջ տնտեսական վնաս։