ԲԱՑ ԴԱՍ
ՀԱՅՈՑ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԻՑ
10-ՐԴ ԴԱՍԱՐԱՆ
ՈՒՍՈՒՑՉՈՒՀԻ ՝ ԳՈՀԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ
Կիլիկյան ՀԱՅԱՍՏԱՆ
1080 – 1375 ԹԹ.
Կիլիկյան Հայաստանի խորհրդանիշը ՀՀ զինանշանի վրա
Ռուբինյաններ
1080-1252 թթ.
Ռուբեն Ա 1080-1095թթ
Կոստանդին Ա 1095-1100թթ
Թորոս Ա 1100-1129թթ
Լևոն Ա 1129-1137թթ
Թորոս Բ 1145-1169թթ
Ռուբեն Բ 1169թթ
Մլեհ 1169-1175թթ
Ռուբեն Գ 1175-1187թթ
Լևոն Բ 1187-1219թթ
Զաբել 1219-1226թթ
Հեթումյաններ
1226-1342 թթ.
Հեթում I 1226-1270թթ Լևոն III 1270-1289թթ Հեթում II 1289-1306թթ Լևոն IV 1306-1307թթ Օշին 1308-1320թթ Լևոն V Լուսինյան 1320-1342թթ
Լուսինյաններ
1342-1375
Կոստանդին Բ 1342–1344թթ Կոստանդին Գ 1344–1362թթ Կոստանդին Դ 1362–1373թթ Լևոն Զ Լուսինյան 1373–1375թթ
ՌՈՒԲԻՆՅԱՆ ԱՐՔԱՅԱՏՈՀՄԻ ՀԶՈՐ
ԳԱՀԱԿԱԼՆԵՐԸ
Ռուբեն Ա
Լևոն Բ
Մեծագործ
ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՑՄԱՆ ՆԱԽԱԴՐՅԱԼՆԵՐԸ:
Բագրատունյաց թագավորության անկումից հետո հայկական անկախ պետականություն առաջացավ Կիլիկիայում: Կիլիկիայի տարածքը բաժանված էր 3 մասի: Հյուսիս-արևելքը, որտեղ կան բազմաթիվ լեռներ, կոչվում է ԼԵՌՆԱՅԻՆ ԿԻԼԻԿԻԱ : Հարավարևելյան շրջանը հայտնի է ԴԱՇՏԱՅԻՆ ԿԻԼԻԿԻԱ անունով: Քարքարոտ բլուրներ ունեցող արևմտյան մասը կոչվում է ՔԱՐՈՒՏ ԿԻԼԻԿԻԱ :
Վաղ ժամանակներից սկսած՝ հայերը բնակություն էին հաստատում Կիլիկիայում, իսկ 10-րդ դ. նրանք այստեղ արդեն զգալի թիվ էին կազմում և ունեին կայուն կազմակերպված սոցիալական միջավայր և Հայոց եկեղեցու թեմեր:
Ինչպե՞ս առաջացան հայկական իշխանությունները:
Ապլղարիպ Արծրունին նշանակվել էր Կիլիկիայի կառավարիչ։ Նրան էին հանձնվել Ադանա, Մսիս քաղաքները և Լամբրոն ու Պեպեռոն բերդերը: Հետագայում Լամբրոն ամրոցում հաստատվում է Հեթումյան իշխանական տունը:
Շատ հայերի տրվում էին կարևոր պաշտոններ: Ամենահաջողված հայ զորավարը Փիլարտոս Վարաժնունին էր, ով կարողացավ ստեղծել մի պետություն, որ գոյատևեց 1078-1085 թվականներին և որը ձգվում էր Մարաշից մինչև Անտիոք, և Կիլիկիայից մինչև Եդեսիա։ Սակայն նրա տերությունը կարճ կյանք ունեցավ և կործանվեց իր մահից առաջ 1090 թվականին։ 1082թ. ուժեղ և ընդարձակ իշխանություն հիմնադրեց Գող Վասիլը: Նրա կենտրոնը Քեսուն քաղաքն էր:
Լամբրոն և պապեռոն
ամրոցները
Ինչպե՞ս 1080թ. Կիլիկիայում հայկական պետություն ստեղծվեց :
Ռուբենը 1080 թվականին թոթափեց Բյուզանդիայի տիրապետությունը և Լեռնային Կիլիկիայում հիմնեց անկախ հայկական իշխանապետություն ու հռչակվեց որպես Ռուբեն Ա (1080-1095)։ Նրան հաջորդեց որդին՝ Կոստանդին Ա-ն (1095-1100)։ Նա սելջուկ-թուրքերից և բյուզանդացիներից ազատագրեց Լեռնային Կիլիկիայի մի շարք գավառներ, 1098 թվականին հիմնովին վերակառուցեց Վահկա բերդը և այն դարձրեց իր իշխանանիստ կենտրոնը։
ՎԱՀԿԱ ԲԵՐԴԸ
ԿԻԼԻԿՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՄՐԱՊՆԴՈՒՄԸ։
ՀԱՅՈՑ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅԱՆ
ՎԵՐԱԿԱՆԳՆՈՒՄԸ
Ներկայացրեք Թորոս
Ա-ի և Լևոն Ա-ի գործունեության կարևոր արդյունքները։
ԹՈՐՈՍ Ա 1100-1129թթ
Թորոս Ա , Կիլիկիայի Հայոց իշխան 1100–ից։ Հաջորդել է հորը՝ Կոստանդին Ա–ին։ Գահակալման սկզբնական տարիներին հաղթել և երկրից վտարել է բյուզանդական զորքերին, միավորել է Դաշտային Կիլիկիան։ Հայ իշխան Գող Վասիլի զինակցությամբ Բերդուսի մոտ ջախջախել է Իկոնիայի սուլթանության նախահարձակ զորքերին և երկիրը մաքրել սելջուկ–թուրքերից։ Պետության արևելյան սահմաններն ամրապնդելու նպատակով իր դուստր Արտային կնության է տվել Եդեսիայի դուքս Բալդուին II–ին և դաշնակցել նրան՝ ընդդեմ մուսուլմանական ամիրայությունների։ Մաթեոս Ուռհայեցին վկայում է, որ Թորոս Ա վրեժխնդիր է եղել Գագիկ Բ Բագրատունի աքսորյալ թագավորին նենգորեն սպանած հույն իշխան Մանդալեի որդիներից, բռնագրավել նրանց կալվածներն Կնդռոսկավիս բերդը։ Թորոսը այնուհետև հարաբերությունները բարելավել է Բյուզանդիայի կայսեր՝ Ալեքսիոսի հետ և արժանացել «Առաջին Սեբաստոս» տիտղոսին։ Սսի մոտ հիմնել է Դրազարկի հռչակավոր վանքը, որտեղ թաղվել է և որը այնուհետև դարձել է արքունի դամբարան։
ՍԻՍ
ԱՆԱՎԱՐԶԱ
ԼԵՎՈՆ Ա 1129-1137 ԹԹ
Լևոն Ա Ռուբինյան , Կիլիկիայի Հայոց գահակալ իշխան 1129–1137–ին։ Կոստանդին Ա–ի որդին։ Հաջորդեց եղբորը՝ Թորոս Ա իշխանին, որի գահակիցն ու զորավարն էր։ Ռազմական տաղանդի, քաջության համար ժողովուրդը Լևոնին անվանել է Նոր Աժդահակ։ Լևոնի գահակալման առաջին տարում, Թորոս Ա–ի մահից անմիջապես հետո, Կիլիկիայի վրա հարձակվեցին հյուսիս–արևելքից սելջուկյան թուրքերը, հարավ–արևելքից՝ խաչակիր ասպետները։ Խելամտորեն օգտագործելով սելջուկյան թուրքերի ու խաչակիրների միջև եղած թշնամանքը՝ Լևոնը առանձին–առանձին ջախջախեց ու վտարեց նրանց Կիլիկիայից։ 1132–ին Լևոնը բյուզանդական տիրապետությունից ազատագրեց Կիլիկիայի ծովեզրյա հայաբնակ շրջանները։ Այնուհետև Լևոնը, դաշնակցելով Եդեսիայի կառավարիչ Ջոսլինին և Հալեպի Զանգի ամիրային, 1135–36–ին հաջողությամբ կռիվներ մղեց Անտիոքի դքսության ու Երուսաղեմի թագավորության դեմ, ընդարձակեց իշխանության սահմանները դեպի հարավ–արևելք։ Անտիոքի դուքս Ռայմոնդը Մարաշի դուքս Բաղդինի աջակցությամբ 1136–ին խարդախաբար ձերբակալեց Լևոնին, որն ազատ արձակվեց Մամեստիա, Ադանա, Սարվանդիքար քաղաքները Թայմոնդին զիջելուց, 6000 դուկատ փրկագին վճարելուց հետո։ Նույն թվականին Լևոնը պարտության մատնեց Ռայմոնդին և վերստին գրավեց հիշյալ քաղաքները։ Բյուզանդիայի հարձակման սպառնալիքի պայմաններում, շուտով Լևոնը և Ռայմոնդը հաշտվեցին։
Ներկայացնել Թորոս Բ-ի ձեռքբերումները
ԹՈՐՈՍ Բ 1145-1169թթ
1137 թ.-ն Բյուզանդիան գրավում է Դաշտային Կիլիկիան երեսունյոթ օրյա պաշարումից հետո ընկնում է մայրաքաղաք՝ Անարզաբան Լևոն Ա-ն իր ընտանիքի հետ նահանջում է Վահկա բերդ։ Սակայն որոշ ժամանակ անց Լևոն Ա-ն իր կնոջ և որդիներ՝ Թորոսի ու Ռուբենի հետ միասին գերվում է Բյուզանդիայի կողմից և տեղափոխվում Կոստանդնուպոլիս : Մյուս երկու որդիներ՝ Ստեփանը և Մլեհը գտնվում էին անվտանգության մեջ Եդեսիայի կոմսությունում իրենց հորաքրոջ՝ Բեատրիսի մոտ վերջինս դուքս Ժոսլեն II-ի մայրն էր։ Այսպիսով Կիլիկիայի հայկական իշխանությունը ժամանակավորապես «գլխատվեց»:1140 ականներին Թորոսին հաջողվում է փախչել գերությունից։ 1145 թ. վերադառնալով Կիլիկիա իր տիրապետության տակ է առնում Լեռանային Կիլիկիայի մի մասը ներառյալ Վահկա և Ամուդ բերդերը
ՀՌՈՄԿԼԱ
ԼԵՎՈՆԿԼԱ (Օձի բերդ)
Ե՞ՐԲ Է ԳԱՀԱԿԱԼԵԼ ՄԼԵՀԸ։
Ի՞ՆՉ ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒՆԵՑԱՎ
ԿԻԼԻԿԻԱՆ ՄԼԵՀԻ ՕՐՈՔ։
ՄԼԵՀ 1169-1175թթ
1130 թվականին Լևոն իշխանը միանում է Տրապիզոնի դուքս Կոստանդին Գաբրասի, Դանիշմենդյան էմիր Ղազի Գյումուշտեգինի, Հովհաննես Կոմնենոս կայսեր եղբայր Իսահակի և Իկոնիայու սուլթան Ռուքնեդդին Մասուդի կազմած հակաբյուզանդական դաշինքին։ Սրան դիմագրավելու համար 1137 թվականին Հովհաննես Կոմնենոս կայսրը մեծաքանակ բանակով շարժվում է դեպի Կիլիկիա և Ասորիք և գրավելով Կիլիկիան, գերում է Լևոն իշխանին, նրա կնոջն ու որդիներից երկուսին՝ Թորոսին և Ռուբենին։ Սակայն մյուս որդիները՝ Մլեհը և Ստեփանեն ապաստան են գտնում Եդեսիայի կոմս և իրենց հորաքրոջ որդի Ժոսլեն II-ի մոտ։
ՄԼԵՀ 1169-1175թթ
ՌՈՒԲԵՆ Գ 1175-1187թթ
Ռուբեն Գ (1145-1187), Կիլիկիայի Հայոց իշխան 1175 թվականից։ Ռուբինյանների ազգատոհմից։ Իշխան Ստեփանեի և Հեթումյան դշխուհի Ռիթայի ավագ որդին։ Հոր եղերական վախճանից հետո մոր և կրտսեր եղբայր Լևոնի հետ դաստիարակվել և կրթվել է քեռու՝ Բակուրան իշխանի մոտ։ Գահ է բարձրացել հորեղբոր՝ Մլեհի դավադրական սպանությունից հետո։ Գահակալման սկզբին մահապատժի է ենթարկել Մլեհի դավադիրներին, զսպել որոշ իշխանների անջատամետ ձգտումները, Բյուզանդիայից ազատագրել Ադանա և Մսիս քաղաքները։ Մանուիլ I կայսեր մահից հետո Ռուբենը վերացրել է կայսրության վերջին հենակետները Դաշտային Կիլիկիայում, բյուզանդական տարրից մաքրել ծովեզերքը։ 1182 թվականին պաշարել է Հեթումյան հզոր և դեռև կիսանկախ իշխանության կենտրոն Լաբրոնը։ Ռուբենի դեմ երկարատև պայքարում Հեթումյաններն օգնություն են խնդրել Անտիոքի դուքս Բոհեմունդից։
Ի՞ՆՉ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ԷՐ ԿԱՅԱՑԵԼ
ԼԵՎՈՆ Բ-Ի և ՖՐԻԴՐԻԽ ՇԻԿԱՄՈՐՈՒՍԻ ՄԻՋև
1189թ սկսվեց խաչակրաց երրորդ արշավանքը։Լևոն Բ-ն կապեր հաստատեց Սրբազան հռոմեական կայսրության կայսր Ֆրիդրիխ Շիկամորուսի հետ։Լևոնը խոստացավ օգնել խաչակիրներին իսկ դրա դիմաց կայսրը համաձայնեց նրան ճանաչել Կիլիկիայի թագավոր։
Ի՞ՆՉ ԸՆԹԱՑՔ և ԱՎԱՐՏ ՈՒՆԵՑԱՎ ԼԵՎՈՆ Բ-Ի և ԱՆՏԻՈՔԻ ԻՇԽԱՆԻ ՄԻՋև ԾԱԳԱԾ ՍԱՀՄԱՆԱՅԻՆ ՎԵՃԸ
Լևոնը հետևողական պայքար ծավալեց Անտիոքի ժառանգության համար։ Անտիոքի գահաժառանգ Ռայմոնդի և Լևոնի եղբոր դուստր Ալիսի ամուսնությունից 3 կամ 4 տարի հետո Ռայմոնդը մահացավ։ Չունենալով արու օրինական ժառանգ (Լևոն Բ-ն ուներ արու ժառանգ (ոչ օրինական), բայց մինչ նրան քաղաքական ասպարեզ բերելը և այդ մասին բարձրաձայնելը կինը՝ Սիբիլ իշխանուհին կազմակերպում է այդ տղայի սպանությունը) Լևոնը Ռայմոնդի նորածին որդուն՝ Անտիոքի գահաժառանգ Ռուբեն–Ռայմոնդին որդեգրեց և հռչակեց Հայոց գահաժառանգ։ Դիվանագիտական այդ քայլով Լևոնը ձգտում էր Անտիոքի դքսությունը միավորել Կիլիկիայի թագավորությանը, կազմակերպել քրիստոնյա կայուն պետություն և նվաճողներից ազատագրել հայկական բոլոր հողերը։
ԼԵՎՈՆ Բ 1187-1219
Ո՞Վ և Ե՞ՐԲ ԹԱԳԱՎՈՐ ՕԾԵՑ ԼԵՎՈՆ Բ-ԻՆ
Գրեթե միաժամանակ թագ ստանալով Հենրիկոս VI և Բյուզանդիայի Ալեքսոս III Անգելոս կայսրերից՝ Լևոն Բ-ն թագադրվել է Սուրբ Ծննդյան օրը՝ Տարսոն քաղաքի Սբ Սոֆիա մայր տաճարում: Հայոց կաթողիկոս Գրիգոր Զ Ապիրատը՝ հայկական ծեսով, իսկ Հռոմեական սրբազան կայսրության և Հռոմի պապի ներկայացուցիչ Մայնցի արքեպիսկոպոս Կոնրադ Վիտելբախը լատինական ծեսով Լևոն Բ-ին օծել են «Թագավոր ամենայն Հայոց և Կիլիկիայի նահանգի ու Իսավրիայի»:
ԳՐԻԳՈՐ Զ ԱՊԻՐԱՏ
ԼԵՎՈՆ Բ
ԻՆՉ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐ ՈՒՆԵՑԱՎ ԼԵՎՈՆ Բ-Ի ԳԱՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆԸ
Լևոնի օրոք Կիլիկյաի Հայկական թագավորության սահմանները տարածվում էին Սելևկիայից մինչև Անտիոք, Միջերկրական ծովից մինչև Տավրոսի և Անտիտավրոսի լեռները։ Բուն Կիլիկիային բացի Լևոնի վեհապետության ներքո էին Պանփիլիան, Իսավրիան, Լիկայոնիան և Գերմանիկեն։ Երկրի սահմանները հսկելու և պաշտպանելու համար Լևոնը վերաշինեց հին բերդերը, հիմնեց նոր ամրություններ, կառուցեց բազմաթիվ հսկիչ դիտանոցներ, ստեղծեց մշտական հզոր բանակ, հաստատեց ռազմական ուսուցման որոշակի կարգ ու կանոն։ Լևոնը կանոնավորեց կառավարման մարմինները՝ արքունի գործակալությունները, սահմանեց վասալների տեղերն ու պարտականությունները, ամրապնդեց օրինականությունը։ Պետական կայուն հարկեր սահմանելու համար Լևոնը հաշվարկի ենթարկեց երկրի գյուղերը, ագարակները, այգիները, անդաստանները։ Նրա հրամանով նորոգվեցին հին վանքերը, հիմնվեցին նորերը և նրանց կից բացվեցին վարժարաններ։ Լևոնը իր արքունիքը հրավիրեց շատ գիտնականների ու արվեստագետների, արտոնյալ պայմաններ ստեղծեց նրանց գործունեության համար։
ԼԱՄԲՐՈՆ
ԱՅԱՍ
ԿՈՌԻԿՈՍ
Կիլիկիայի հայկական թագավորությունը 12-14 դդ.
Ե՞րբ է Հեթումյանների արքայատոհմը հաստատվել գահին:Ի՞նչպես կնքվեց հայ-մոնղոլական դաշինքը:
Լևոն Բ-ն արու զավակ չուներ, և, փաստորեն, գահի ժառանգորդ էր հանդիսանում իր մանկահասակ դուստր Զապելը: Լևոնը Զապելի համար խնամակալներ (պայլեր) նշանակեց։ Նրանցից էին Կոստանդին Գունդստաբլը, Հովհաննես Զ Սսեցի կաթողիկոսը, ազդեցիկ իշխան Ատանը։ Լևոն Բ-ի մահից հետո Ռուբեն-Ռայմոնդը, մի քանի հայ իշխանների օժանդակությամբ, փորձեց գրավել հայոց գահը, սակայն ձերբակալվեց ու բանտ նետվեց։ Այնուհետև՝ 1221 թվականին, պայլերի որոշմամբ Զապելն ամուսնացավ Անտիոքի տիրակալ Բոհեմունդ IV-ի որդու՝ Ֆիլիպի հետ։ Վերջինս էլ խոստացավ հարգել հայկական ավանդություններն ու սովորությունները, երկիրը ղեկավարել հայկական սկզբունքներով։
1223 թ-ի Կոստանդինը, հայ իշխանների որոշմամբ, երկրորդ անգամ ընտրվեց պայլ և ստանձնեց երկրի կառավարումը։ 1226 թվականին, իշխանական խորհուրդ հրավիրվեց, որը որոշեց 11-ամյա Զապելին ամուսնացնել Կոստանդին Գունդստաբլի 13-ամյա որդի Հեթումի հետ, և վերջինս դարձավ հայոց թագավոր։ Հեթում Ա-ն (1226-1269 թթ.) դարձավ, փաստորեն, նոր դինաստիայի հիմնադիր։ Նրա կառավարումը համեմատաբար խաղաղ ժամանակների հետ համընկավ։ Դա մի ժամանակաշրջան էր, երբ մոնղոլ-թաթարները կատարում էին իրենց նվաճումներն արդեն Մերձավոր Արևելքում, երբ մեկը մյուսի հետևից խաչակրաց բոլոր պետությունները կորցնում էին իրենց անկախությունը, իսկ եգիպտական մամլուքները ավելի ու ավելի էին ուժեղանում՝ սկսելով վտանգավոր դառնալ Կիլիկիայի համար։
1243 թ-ի հունիսի 26-ին մոնղոլները ջախջախեցին սելջուկ-թուրքերին Կոսե-Դաղի ճակատամարտում: Մոնղոլների արշավանքներն աղետաբեր էին Մեծ Հայքի հայ բնակչության համար, սակայն ոչ Կիլիկիայի համար, քանի որ Հեթում Ա թագավորը որոշեց համագործակցել նրանց հետ։ Նա ուղարկեց իր եղբորը՝ Սմբատ Գունդստաբլին Կարակորում 1247 թ., որպեսզի կնքվի խաղաղության պայմանագիր։ 1253 թվականին Հեթումը վերջապես ժամանեց Կարակորում և սկսեց բանակցությունները նորահռչակ Մոնգկե խանի հետ։ Հեթումին դիմավորեցին արքայավայել։
Ովքեր էին մամլուքները: Ներկաըացնել Կիլիկիայի և մամլուքների միջև սկսված պատերազմը:
Մամլուքներ (արաբ․՝ مملوك , բառացի թարգմանաբար՝ սեփականություն), զինվորական դաս միջնադարյան Եգիպտոսում, որը ձևավորվում էր տարբեր ազգերից (հիմնականում թուրք, չերքեզ, վրացի) գերված պատանիներից, որոնց վաղ հասակից վարժեցնում էին ռազմական գործին։
Մամլուքները սկզբում կազմում էին եգիպտական բանակի հատուկ ընտրանի, և որոնք դարձան խաչակիրների դեմ պայքարող գլխավոր ուժը։ Մամլուքները ազատություն ստացած ստրուկներ էին, ովքեր անցել էին զինվորական ծառայության։ Այուբյանների ժամանակ մամլուք բեյերը զգալի տիրույթներ ձեռք բերեցին և փաստացի նրանք Այուբյանների վերջին ժամանակներում իշխանությունը կենտրոնացրել էին իրենց ձեռքում։
Ներկայացնել Կիլիկիայի թուլացումն ու անկումը:
Հայերի և Լուսինյանների միջև եղել են սերտ կապեր, երբ Լուսինյանները 12-րդ դարում հաստատվեցին Կիպրոսում: Եվ գուցե, եթե չլինեին Լուսինյանները Կիլիկյան Հայաստանը կկարողանար գրավել Կիպրոսը:1342 թվականին Լևոնի զարմիկ Գայ դե Լուսինյանը ժառանգեց գահը և հաստատվեց գահին Կոստանդին Գ անվամբ։ Նա լատինամոլ էր և դառնալով թագավոր ցանկանում էր կաթոլիկության պարտադրել տեղի հայ բնակչությանը։ Հայ ազնվականությունն այն ընդունում էր, սակայն հասարակ ժողովուրդը դեմ էր այդ քայլին։
1343-1344 թթ., երբ գյուղացիությունը պայքարում էր Լուսինյանների դեմ, մամլուքները ներխուժեցին Կիլիկիա։ [ Սակայն այդ օրհասական պահին ոչ մի եվրոպական երկիր չօգնեց Կիլիկիային։ 1344 թվականին Կոստանդին Բ-ն սպանվեց։
Նրան հաջորդեց Կոստանդին Դ-ն։ Նա կարողացավ ժամանակավորապես ազատագրել Կապան բերդը, Այասն ու Ալեքսանդրեթը: Լիպարիտ սպարապետը կարողանում էր հետ շպրտել թշնամուն։ 1371 թվականին Սսում տեղի ունեցած ժողովը չեղյալ համարեց կաթոլիկ եկեղեցուն միանալու որոշումը։ Նոր թագավորը՝ Կոստանդին Ե-ն ստիպված էր հաշտության պայմանագիր կնքել մամլուքների հետ, որն առաջացրեց ունիթորականների դժգոհությունը, ովքեր էլ սպանեցին նրան 1373 թվականին։ Նրան հաջորդեց Կիլիկիայի վերջին արքան՝ Լևոն Զ Լուսինյանը։ Մամլուքները դարձյալ ներխուժեցին Կիլիկիա և պաշարեցին մայրաքաղաքը:
1375 թվականին մամլուքները գրավեցին Սիսն ու գերի վերցրին թագավորին և իր ընտանիքին։ Արևմուտքի միջնորդությամբ Լևոնն ազատ արձակվեց։ Նա անցկացրեց վերջին տարիները Եվրոպայում նոր խաչակրաց արշավանք կազմակերպելու հույսով, սակայն ապարդյուն։ Նա մահացավ 1393 թվականին Փարիզում: [ 1396 թվականին Կիլիկիայի արքա տիտղոսն անցավ նրա զարմիկին՝ Կիպրոսի թագավորին։Ներկայումս այն կրում են իտալական Սավոյան հարստության ներկայացուցիչները։ Չնայած թագավորությունն անկում ապրեց, Լեռնային Կիլիկիայում որոշ իշխաններ պահպանեցին իրենց ինքնուրույնությունը, սակայն 1515 թվականին Կիլիկիան վերջնականապես նվաճվեց օսմանյան թուրքերի կողմից: