СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ

Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно

Скидки до 50 % на комплекты
только до

Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой

Организационный момент

Проверка знаний

Объяснение материала

Закрепление изученного

Итоги урока

Կոմիտասը՝ բանահավաք

Нажмите, чтобы узнать подробности

Просмотр содержимого документа
«Կոմիտասը՝ բանահավաք»

ց

Կ.Պոլիս, 1912թ.

ԲԱՆԱՀԱՎԱՔ

Կոմիտաս վարդապետն ավանդական երաժշտության հավաքումը, դասակարգումը և ուսումնասիրությունը գիտական հիմքերի վրա դրեց: Նա աշխարհում առաջին երաժշտական ֆոլկլորագետներից է: Ողջ գիտակցական կյանքի ընթացքում նա պարբերաբար մեկնել է տարբեր բնակավայրեր` հավաքելով ավանդական երաժշտության նմուշներ: Նախապատվությունը տալիս էր խուլ գյուղերում գրառված երգերին, քանի որ այնտեղ օտար ազդեցությունները քիչ են, և երգը պահպանվում է իր անաղարտ վիճակում:  Այս աշխատանքը շատ դժվար էր, քանի որ գյուղացիները հրաժարվում էին երգել երգի իրական միջավայրից դուրս, պարզապես գրանցելու համար: Ըստ Կոմիտասի. «Շատ դժվարութիւնով կամ ամենեւին չեն երգում, նոյնիսկ ծաղր են անում, եթէ մի ոչ գյուղացի խնդրէ, որ, օրինակ, մի շինականի երգ ասեն, երբ գործի չեն, այն էլ` տանը: Ժողովուրդն արուեստական երգեցողութիւն ասած բանը չը գիտէ: Իւրաքանչիւր երգ իր տեղում, իր ժամանակին է ստեղծում կամ սովորում: Ոչ մի գիւղացի, տանը նստած, կալի երգ չի ասի. որովհետեւ կալերգն ստեղծելու եւ ասելու տեղն է կալը» («Հայ գեղջուկ երաժշտութիւն», Ուսումնասիրութիւններ և յօդուածներ, Գիրք Ա, էջ 377):

Հաղթահարելով դժվարությունները` Կոմիտասին հաջողվել է գրառել և այդպիսով մոռացումից փրկել հայ ավանդական երաժշտության հազարավոր նմուշներ: Այդ թվում են հայ հոգևոր ու ժողովրդական երաժշտության այնպիսի գլուխգործոցներ, ինչպիսիք են «Մոկաց Միրզա» վիպերգը, «Սասնա ծռեր» էպոսի երգվող հատվածները, «Կռունկը» և այլ պանդխտության երգեր, «Լոռվա գութաներգը» և աշխատանքային այլ երգեր, «Տիրամայրն» խաչելության ողբը, Գրիգոր Նարեկացու տաղերը և այլն:







ֆրանսիացի նշանավոր հայագետ Ֆրեդերիկ Մակլերը, որը 1909-

ին եղել է Էջմիածնում, հանդիպել է Կոմիտասին, երկար զրուցել հենց նրա սեն-

յակում ու վայելել նրա հյուրասիրությունը: Կոմիտասը Ֆ. Մակլերին նկարագրել

է, թե ինչպես են ծնվում գեղջկական երգերը, և ինչպես է ինքը դրանք գրառել:

Այսպես, 1906-ին Վարդավառի տոնին նա այցելել է Ալեքսանդրապոլից 28 վերստ

հեռու Հառիջ գյուղը, որը Արագածի փեշին է: Երիտասարդ գեղջուկները, նոր ա-

մուսնացածները պարում էին և հանպատրաստից հորինում երգեր: Նրանք պա-

րում ու երգում էին ողջ գիշերը` մինչև լուսաբաց: Պարողների միջից լավագույն

երգողը կատարում էր ժողովրդական երգը, իսկ պարող երգչախումբը կրկնում

էր.

Ամա՛ն Թե՛լլո, Թե՛լլո,

Սիրուն Թե՛լլո, Թե՛լլո:

Մակլերի կարծիքով` Կոմիտասը մեծարժեք գործ է կատարել, շարունակ շրջել

է հայկական գյուղերը, գրառել հայ ժողովրդական երգերը: Նա առանձնացրել է

հայկական երաժշտությունը հարևան ժողովուրդների երգերից` ներկայացնելով

հայկական երգի ողջ հմայքը: Մակլերը Ա. Չոպանյանի թարգմանությամբ ներկա-

յացնում է Կոմիտասի մշակած մի շարք երգեր` «Ձիգ տուր, քաշի՛ր...», «Գարուն

ա, ձյուն ա արել...». «Չինար ես, կռանալ մի...» և այլն: Հայագետը Կոմիտասին

ներկայացնում է որպես հյուրընկալ, սրամիտ և աշխույժ անձնավորություն, որն

անմնացորդ նվիրված էր իր ազգին22:


Скачать

Рекомендуем курсы ПК и ППК для учителей

Вебинар для учителей

Свидетельство об участии БЕСПЛАТНО!