СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ

Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно

Скидки до 50 % на комплекты
только до

Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой

Организационный момент

Проверка знаний

Объяснение материала

Закрепление изученного

Итоги урока

Կոմիտասը՝ բանահավաք

Нажмите, чтобы узнать подробности

Просмотр содержимого документа
«Կոմիտասը՝ բանահավաք»

Կոմիտասը եղել է շատ հյուրընկալ. հյուրերին մեծ հաճույքով մատուցել է իր

իսկ ձեռքով պատրաստած սուրճն ու թեյը, ըստ որում՝ թեյի մեջ գցել է վարդի

թերթեր:

Ի դեպ, Կոմիտաս վարդապետի հյուրընկալ լինելու վերաբերյալ առանձին հա-

ճույքով գրում է ֆրանսիացի նշանավոր հայագետ Ֆրեդերիկ Մակլերը, որը 1909-

ին եղել է Էջմիածնում, հանդիպել է Կոմիտասին, երկար զրուցել հենց նրա սեն-

յակում ու վայելել նրա հյուրասիրությունը: Կոմիտասը Ֆ. Մակլերին նկարագրել

է, թե ինչպես են ծնվում գեղջկական երգերը, և ինչպես է ինքը դրանք գրառել:

Այսպես, 1906-ին Վարդավառի տոնին նա այցելել է Ալեքսանդրապոլից 28 վերստ

հեռու Հառիջ գյուղը, որը Արագածի փեշին է: Երիտասարդ գեղջուկները, նոր ա-

մուսնացածները պարում էին և հանպատրաստից հորինում երգեր: Նրանք պա-

րում ու երգում էին ողջ գիշերը` մինչև լուսաբաց: Պարողների միջից լավագույն

երգողը կատարում էր ժողովրդական երգը, իսկ պարող երգչախումբը կրկնում

էր.

Ամա՛ն Թե՛լլո, Թե՛լլո,

Սիրուն Թե՛լլո, Թե՛լլո:

Մակլերի կարծիքով` Կոմիտասը մեծարժեք գործ է կատարել, շարունակ շրջել

է հայկական գյուղերը, գրառել հայ ժողովրդական երգերը: Նա առանձնացրել է

հայկական երաժշտությունը հարևան ժողովուրդների երգերից` ներկայացնելով

հայկական երգի ողջ հմայքը: Մակլերը Ա. Չոպանյանի թարգմանությամբ ներկա-

յացնում է Կոմիտասի մշակած մի շարք երգեր` «Ձիգ տուր, քաշի՛ր...», «Գարուն

ա, ձյուն ա արել...». «Չինար ես, կռանալ մի...» և այլն: Հայագետը Կոմիտասին

ներկայացնում է որպես հյուրընկալ, սրամիտ և աշխույժ անձնավորություն, որն

անմնացորդ նվիրված էր իր ազգին22:

Ըստ Մ. Աբեղյանի՝ Կոմիտասն ունեցել է բազում երազանքներ, որոնք մնացել

են անկատար: Նա երազել է «Սասնա ծռեր» հայկական հերոսական էպոսի թե-

մայով գրել օպերա, երկար ժամանակ ձգտել է վերծանել հայ միջնադարյան տա-

ղերի խազերը` ձայնանիշերը և այդ բնագավառում հասել է որոշակի հաջողութ-

յունների:

Այս մասին կարևոր փաստեր է հաղորդում վերստին Ֆ. Մակլերն իր «Երաժշ-

տությունը Հայաստանում» հետազոտության մեջ: Նա Կոմիտասից իմացել է, որ

Հայաստանում հոգևոր երգերի երաժշտությունը ձեռագրերում նշվել է խազերով`

ձայնանիշերով, որոնք թվով 85-ն են: Կոմիտասն ասել է, թե ինքը հասկացել է այդ

խազերից 54-ի նշանակությունը, իսկ 31-ինը դեռ չգիտի23: