Просмотр содержимого документа
«Կոն, հատույթներ»
Գործնական աշխատանք երկրաչափությունից
ԿՈՆ
Կոնը առաջանում է ուղղանկյուն եռանկյունը իր էջերից մեկի շուրջը պտտելու արդյունքում:
BC_Էջի պտտումից առաջանում է շրջան, որը կոչվում է կոնի հիմք
AC_ն կոնի առանցքն է, որը ուղղահայաց է հիմքին և անցնում է նրա կենտրոնով:
A Կետը կոչվում է կոնի գագաթ:
AB ներքնաձիգի պտտումից առաջանում է տարածական մի պատկեր, որը կոչվում է կոնի կողմնային մակերևույթ:
Կոնի գագաթը հիմքի շրջանագծի կետերին միացնող հատվածները կոչվում է կոնի ծնորդներ :
Կոնի ծնորդները միմյանց հավասար են և առանցքի հետ կազմում են հավասար անկյուններ :
Հիմքի շրջանի շառավիղը կոչվում է կոնի շառավիղ , իսկ կոնի գագաթը հիմքի կենտրոնին միացնող հատվածը՝ կոնի բարձրություն:
ԴԻՏԱՐԿԵՆՔ ԿՈՆԻ ՀԱՏՈՒՅԹՆԵՐԸ
Եթե կոնի շառավիղը r է , բարձրությունը՝h , ապա կոնի գագաթից h1 հեռավորությամբ և առանցքին ուղղահայաց հատույթի շրջանի r1 շառավղի համար տեղի ունի r1 :r=h1:h հավասարությունը:
Կոնի հատույթ է նաև էլիպսը:
ՊԱՏԿԵՐՎԱԾ Է ԿՈՆԻ ՄԱԿԵՐևՈՒՅԹԻ ՓՌՎԱԾՔԸ
ԿՈՆԻ ՄԱԿԵՐևՈՒՅԹԻ ԲԱՆԱՁևԵՐԸ
ՀԱՏԱԾ ԿՈՆ
ՀԱՏԱԾ ԿՈՆԻ ՄԱԿԵՐևՈՒՅԹԸ ԿԱԶՄՎԱԾ Է ՈՒՂՂԱՆԿՅՈՒՆ ՍԵՂԱՆԻ ՀԻՄՔԵՐԻ ՊՏՏՈՒՄԻՑ ԱՌԱՋԱՑԱԾ ՇՐՋԱՆՆԵՐԻՑ և ՍԵՂԱՆԻ ՄԵԾ ՍՐՈՒՆՔԻ ՊՏՏՈՒՄԻՑ ԱՌԱՋԱՑԱԾ ՄԱԿԵՐևՈՒՅԹԻՑ
ԱՌԱՋԻՆ ԿՈՆԻ ԾՆՈՐԴՆԵՐԻ ԱՅՆ ՀԱՏՎԱԾՆԵՐԸ, ՈՐՈՆՑ ԾԱՅՐԱԿԵՏԸ ԳՏՆՎՈՒՄ ԵՆ ՀԱՏԱԾ ԿՈՆԻ ՀԻՄՔԵՐԻ ՇՐՋԱՆԱԳԾԵՐԻ ՎՐԱ , ԿՈՉՎՈՒՄ ԵՆ ՀԱՏԱԾ ԿՈՆԻ ԾՆՈՐԴՆԵՐ(AA1 և BB1):
ՀԻՄՔԵՐԻ Օ և Օ1 ԿԵՆՏՐՈՆՆԵՐԸ ՄԻԱՑՆՈՂ ՀԱՏՎԱԾԸ ԿՈՉՎՈՒՄ Է ՀԱՏԱԾ ԿՈՆԻ ԲԱՐՁՐՈՒԹՅՈՒՆ:
ՀԱՏԱԾ ԿՈՆԻ ԿՈՂՄՆԱՅԻՆ ՄԱԿԵՐևՈՒՅԹԻ ՄԱԿԵՐԵՍԸ ՀԱՎԱՍԱՐ Է ՀԻՄՔԵՐԻ ՇՐՋԱՆԱԳԾԵՐԻ ԵՐԿԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԻՍԱԳՈՒՄԱՐԻ և ԾՆՈՐԴԻ ԱՐՏԱԴՐՅԱԼԻՆ:
S Կ =п(r+r 1 )l
ԽՄԲԻ ԱՆԴԱՄՆԵՐ
ԹՈՒՄԱՆՅԱՆ ՏԻԳՐԱՆ
ՉՈՓՈՒՐՅԱՆ ՆԱՐԻՆԵ
ԽԱՌԱՏՅԱՆ ՄԱՆԵ
ԽԱՌԱՏՅԱՆ ՀԱՅԿԱՆՈՒՇ