Просмотр содержимого документа
«Կոնֆլիկտ*******»
ԿՈՆՖԼԻԿՏ
ԿՈՆՖԼԻՏԻ ՏԵՍԱԿՆԵՐԸ
ԿՈՆՖԼԻԿՏԻ ԽԱՂԱՂ ԼՈՒԾՄԱՆ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Ինչ է կոնֆլիկտը
- Կոնֆլիկտը միջազգային այն տերմիններից է, որը թարգմանության կարիք չունի, բայց իմաստը հետևյալն է, այն հակադարձ նպատակների, հայացքների, ձգտումների, միտումների, դրդապատճառների բախում է, որի հետևանքով անձն ապրում է հոգեկան աններդաշնակություն, պրոբլեմային վիճակ:
Կոնֆլիկտի բացասական կողմերը
- Սոցիալական մթնոլորտի վատթարացում, խմբի պառակտում, հեռացում.
- Կողմերի միջև փոխըմբռնման բացակայություն և իրավիճակի ոչ համարժեք ընկալում.
- Համագործակցության նվազում կոնֆլիկտի ընթացքում( հաճախ նաև հետո).
- Հակամարտելու ոգին գերազանցում է տարաձայնությունները հաղթահարելու ցանկությունը.
- Կոնֆլիկտի ընթացքում տեղի են ունենում նյութական, բարոյական, հոգեկան ծախսեր.
Կոնֆլիկտի դրական կողմերը
- v Կոնֆլիկտը թույլ չի տալիս, որ ձևավորված հարաբերությունները լճանան ու քարանան, այն փոփոխությունների ու զարգացման է մղում` միաժամանակ ուղի հարթելով նորամուծությունների համար v կոնֆլիկտի ընթացքում մարդիկ ավելի լավ են ճանաչում միմյանց v Կոնֆլիկտը կարգավորում է սոցիալական խմբի կառուցվածքը, միավորում է համախոհ խմբերին, առաջացնում է նոր կազմակերպություններ և խթանում է մարդկանց ակտիվությունը, վերանում է ՙհնազանդության սինդրոմը՚ v Նպաստում է անհատի զարգացմանը, պատասխանատվության զգացմանն ու ինքնագնահատմանը v Պրոբլեմային իրավիճակում դուրս է բերում մարդու թաքնված հատկությունները, արժանիքները
ներանձնային
միջանձնային
անհատի և
խմբի միջև
միջխմբային
4.Կոնֆլիկտի տեսակները. Կոնֆլիկտները դասակարգվում են.
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Հաղորդակցության դերը կոնֆլիկտի հանգուցալուծման գործում
- Ցանկացած կոնֆլիկտ ունի ինչպես իր առաջացման պատճառները, օբյեկտը, ընթացքը, զարգացման պայմանները, այնպես էլ իր ավարտը: Կոնֆլիկտի հանգուցալուծման գործում կարևոր են բանակցությունները, քննարկումները, զիջումը, հաշտեցումը: Բնականաբար, այս միջոցները անհնար է պատկերացնել առանց հաղորդակցության, առանց խոսքի ու լեզվի:
ԱՄԵՆԱՎԱՏ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՏԵՐԱԶՄԻՑ ԼԱՎ Է
ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ
Կարծիքների
փոխանակություն
որևէ բանի մասին:
- Բանակցությունները մեր ամենօրյա կյանքի անբաժանելի մասն են: Յուրաքանչյուր օր մենք բոլորս համաձայնության ենք գալիս այս կամ այն հարցի շուրջ: Չնայած դրան`բանակցությունների ճիշտ վարումը բավականին խրթին գործընթաց է:
ՔՆՆԱՐԿՈՒՄ
- Տարբեր կարծիքների, դիրքորոշումների քննարկման հետևանքով է, որ ծնվում է նոր մոտեցումը խնդրին, գտնվում լուծման առավել արդյունավետ եղանակը:
ԶԻՋՈՒՄ
- կամավոր կերպով որևէ բանից հրաժարվել, հօգուտ մի ուրիշի
- մի բան իր ցանկությամբ տալ, հանձնել ուրիշին
- զրկվել մի բանից, կորցնել
- տեղի տալ, ասպարեզը ուրիշին թողնել
- պահանջները մեղմել, պակասեցնել
- մեկի սխալը, զանցանքը և այլնը ներել, ներողամտաբար վերաբերվել
- համոզվել, համաձայնվել
ՀԱՇՏԵՑՈՒՄ
Իսկ ի՞նչ է նշանակում հաշտեցում:
- Հաշտեցումը միմյանց հասկանալու և հասկացված լինելու մեծ առաքինություն պարունակող ցանկության դրսևորում է, որը կարող է գործնականում իրականացվել: Այն ցանկացած պահի փորձում է հակամարտությունը լուծել առանց ուժի գործադրման:
- Հաշտեցումը տանում է դեպի ելքի որոնում:
Իսկ ինչ անել, որպեսզի հաշտեցումը արդյունավետ լինի:
Ո րպեսզի զրույցն արդյունավետ լինի, անհրաժեշտ է հաշվի առնել հետևյալ պայմանները`
- շփման եզրեր գտնել զրուցակցի հետ,
- բարենպաստ միջավայր ստեղծել զրույցի համար,
- գրավել զուգընկերոջ ուշադրությունը և հետաքրքրություն առաջացնել զրույցի նկատմամբ:
- Զրուցակիցները սովորաբար առավել մեծ ուշադրությամբ են լսում զրույցի սկիզբը, հենց այդ ընթացքում էլ ձևավորվում է ՙառաջին տպավորությունը՚, որը մեծ ազդեցություն է ունենում խոսակցության արդյունքի վրա:
Պետք է խուսափել հետևյալ խոսքերից
- Չգիտեմ, թե ինչ կտա մեզ այս զրույցը,
- խնդրում եմ, եթե ժամանակ ունենք ինձ լսեք,
- պետք է վստահություն ներշնչել և նպաստել, որ զրուցակիցներն ավելի արդյունավետ ինֆորմացիա փոխանակեն
- Հաճախ զրույցի ընթացքում առաջացած լարվածությունը հնարավոր է լինում թուլացնել մի քանի ջերմ խոսքերով, նուրբ կատակներով:
արտահայտվի, և ուշադիր լսել նրա ասածը, որը համեմատաբար կթուլացնի հակառակորդի լարվածությունը: Զրույցը խաղաղ կանցնի, եթե դուք հայտնեք նրան իր խոսքերի թողած ազդեցության մասին ձեր վրա: Փորձեք ավելի հարգանքով ու մեծահոգաբար վերաբերվել նրան: " width="640"
ԻՆՉՊԵՍ ՀԱՍՆԵԼ ԿՈՆՖԼԻԿՏԻ ԽԱՂԱՂ ՀԱՆԳՈՒՑԱԼՈՒԾՄԱՆ
- 1. Անհրաժեշտ է չներփակվել սեփական վիճակի, մտքերի մեջ: Պետք է փորձել լավ տրամադրվել դիմացինի նկատմամբ, իրեն պատկերացնել նրա փոխարեն և փորձել զգալ այն, ինչ նա էր զգում այդ իրավիճակում:
- 2. Պետք է թույլ տալ, որ արտահայտվի, և ուշադիր լսել նրա ասածը, որը համեմատաբար կթուլացնի հակառակորդի լարվածությունը:
- Զրույցը խաղաղ կանցնի, եթե դուք հայտնեք նրան իր խոսքերի թողած ազդեցության մասին ձեր վրա: Փորձեք ավելի հարգանքով ու մեծահոգաբար վերաբերվել նրան:
- Եթե իրավիճակը հեշտ լուծելի է, մի բարդացրեք, փորձեք առաջինը դուք համերաշխության առաջարկ անել, ինչ-որ ընդհանուր բան գտեք նրա հետ: Դա նրան կհասկացնի, որ դուք բարեխիղճ ու ազնիվ մարդ եք, քան՝ ինքը:
- Հումորը հուզական լարվածությունը թուլացնելու հիանալի միջոց է, բայց անհրաճեշտ է դրանից զգույշ օգտվել, քանի որ հաճախ անհաջող հումորն է դառնում կրկնակի կոնֆլիկտի պատճառ:
- Չպետք է միշտ զիջողի դերում դուք լինեք, բայց նույնիսկ հարձակողական քայլը խելամիտ ձևով իրականացրեք` պահելով ձեր ինքնասիրությունն ու հեղինակությունը:
- Ա յսպիսով, որքան էլ թվենք կոնֆլիկտի առաջացման պատճառները, դրա ձևավորման, զարգացման ու դրսևորման առանձնահատկությունները, տեսակները, հանգուցալուծման համար անհրաժեշտ հնարավոր տարբերակները, միևնույնն է, այդ ամենը խիստ անհատական է: Դրա մեջ մտնում է հակամարտող կոցմերի տարբեր առանձնահատկություններ`
- բնավորությունը
- խառնվածքը
- զարգացվածությունը
- դաստիարակվածությունը
- անձնային ուղղվածությունը
ՀԻՇԵ՛Ք
Հիշեք, որ եթե մի տեղ զիջեք դուք, ապա դա բումերանգի նման կվերադառնա կրկին ձեզ:
Խորհեք, թե ինչու է որևէ մեկը հարձակվում ձեզ վրա: Գուցե պատճառը ձե՞ր մեջ է, մի՛ եղեք էգոիստ և ամեն ինչում մեղավորեք դիմացինին:
Հասկացեք նաև նրան, քանի որ շատ միջանձնային կոնֆլիկտներ ներանձնային կոնֆլիկտների, ներքին պոռթկումների, պրոբլեմների դուրս թափման արդյունք են :
Փորձեք հասկանալ միմյանց և ապրեք խաղաղությամբ