СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ

Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно

Скидки до 50 % на комплекты
только до

Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой

Организационный момент

Проверка знаний

Объяснение материала

Закрепление изученного

Итоги урока

Կոնֆուցիականության զարգացումը

Нажмите, чтобы узнать подробности

Просмотр содержимого документа
«Կոնֆուցիականության զարգացումը»

Կոնֆուցիականության զարգացումը. Կոնֆուցիոսի գաղափարները ամեն մի նոր սերնդի կողմից վերընթերցվում էին յուրովի: Այսպես, Մեն Ցզին (մ.թ.ա. 372-289թ.) նորովի իմաստավորեց ուսուցչի առաքինի կառավարման էության մասին առավել կարևոր դրույթը: Հասարակության և հողամշակության իդեալական կառույցի հնագույն ծրագրում (ցզին տյան համակարգ) նա տեսնում էր բնության հետ մարդու և միջանձնային շփումների ներդաշանկությանը հասնելու ուղի, հասարակության վերևների և ներքևների միջև համերաշխության հասանելիություն: Իդեալական պետությունում պահպանվում է միջոցերի հավասարակշռությունը. իշխանությունները ստանում են ամեն անհրաժեշտը, իսկ ժողովուրդը այդ պայմաններում չի տառապում անբերրիությունից կամ անտանելի հարկերից: Անարդարության դեպքում Մեն-Ցզին ժողովրդին ապստամբության և «Երկնքի տնօրինությունը» նոր, առաքինի ընտրյալին փոխանցելու իրավունք էր վերապահում։

Նոր դարաշրջանի սահմանագծին կոնֆուցիականության մեջ ի հայտ են գալիս նոր միտումներ. ծեսին, իբրև ենթականերին կառավարելու միջոցին, կոնֆուցիականների նախկին քաղաքական ընդդիմախոսների՝ լեգիստների զինանոցից ավելացվում է օրենքի ինստիտուտը: Նախկինում անհամատեղելի այդ հասկացությունների միավորումից կատարվում է վերապահում. Ծեսը պետք է իրականացնել առավելապես հասարակության վերևների նկատմամբ, իսկ ներքևներին կարելի է կառավարել՝ ապավինելով բացառապես միայն օրենքին և պատժին։

Մ.թ.ա. II դարում կոնֆուցիական քաղաքական գործիչ Դուն Չժուն շուն (մ.թ.ա. 120-104) կոնֆուցիականությանը հաղորդեց պետական գաղափարախոսության բնույթ: Նա միասնական համակարգի մեջ, որը ներառում էր ողջ ունիվերսումը, միավորեց երկու սկզբունքների՝ «ինի» և «յանի» ու գոյություն ունեցող ամենի ինչի հիմք հանդիսացող հինգ նախատարրերի (ջուր, մետաղ, փայտ, հող, կրակ) մասին ավանդական ուսմունքը և տվեց հասարակական ու պետական կառույցի տիեզերաբանական մեկնաբանությունը՝ ելակետ ընդունելով Երկնքի, մարդու և հանրության աներևույթ կապի մասին ուսմունքը։

Միջին դարերում, երբ Չնաստանում տարածում է գտնում բուդդայականությունը, IV-V դարերից սկսած, կոնֆուցիականությունը վերափոխվեց բուդդայական և դաոսական տարրերի ներառման հաշվին։ Կատարվեց գլխավոր կանոնական տեքստերի համակարգում. դրանց նոր խմբագրությունը և մեկնությունները հավակնում էին դառնալ վերջին աստիճանի ճշմարտություն։ Հին դասականների նորովի մեկնաբանությանն ուղղված շարժումը արդյունքում ստացավ նեոկոնֆուցիականության տեսք։ XIII դարում այդ ուսմունքը ստացավ չժուսիականություն անվանումը՝ Չժու Սի փիլիսոփայի անունից (1113-1200):

Նոր դարաշրջանի առաջին դարերից Կոնֆուցիոսի հայացքները ավելի ու ավելի են աղավաղվում և իմաստազրկվում:

Կոնֆուցիական ընտրախավը իրեն համարում է բացարձակ իմաստության կրող, իսկ ժողովրդի սինկրետիկ հավատալիքները, որոնք ամենից առաջ կապվում էին դաոսականության հետ, դիտարկվում են իբրև հերձված կամ գռեհիկ սնահավատության: Ուղղափառ կոնֆուցիականության համատեքստում, երբ պետությունը դարձավ կրոնական բարձրագույն ինստիտուտ, իսկ պաշտոնական պաշտամունքների համակարգը վերջնական տեսքի է բերվում, հպատակների և պաշտոնյա խավերի միջև ջրբաժանը ավելի է խորանում։ Դա նպաստում է Կոնֆուցիոսի աստիճանական աստվածացմանը: Նրա պաշտամունքի սկիզբը դրվում է կայսերական 555 թ.-ի հրամանով, որով հրամայվում էր յուրաքանչյուր քաղաքում հին իմաստունի պատվին կառուցել տաճարներ և նրա հիշատակի համար պարբերաբար զոհաբերություններ անել։

Ուսմունքի հիմնադրի պաշտամունքը հանգեցրեց կայսեր էլ ավելի աստվածացման: Երկնքի որդին համարվում է գերագույն քուրմ և կատարելություն միայն այն բանի համար, որ պսակազարդում է հանրության հասարակական բուրգը։ Կասյեր կամքը հռչակվում է անբեկանելի օրենք: Երկնքի պաշտամունքին նվիրված շքեղ, ապշեցուցիչ արարողությունները, որոնց իրականացումը կայսեր առանձնաշնորհն է, և Արգելված քաղաքի պատերից այն կողմ կայսերական պալատի քողարկված և խորհրդավոր կյանքը հպատակների մոտ ծնում էին հնազանդություն ու ստրկամտություն։ Երկյուղ և սնահավատ սարսափ էր ներշնչում նաև կայսերական իշխանության խորհրդանիշ, հզոր և ամենակարող առասպելական կենդանի Վիշապը։

Իր հիմնադրի իդեալներից հեռացած ուղղափառ կոնֆուցիականությունը քննադատության ենթարկվեց հատկապես XX դարում: 1949 թ.-ից և կուլտուրական հեղափոխության տարիներին Կոնֆուցիոսի ուսմունքը մաբողջությամբ մերժվեց։ Սակայն այսօր ավանդական նորմերը և ինստիտուտները լայն տարածում ունեն Չինաստանում, Թայվանում և էթնիկ չինացիների մոտ։ այսօր էլ Կոնֆուցիոսի 67-դ սերունդ համարվող ազգականները մեծ հարգանք են վայելում։










Скачать

Рекомендуем курсы ПК и ППК для учителей

Вебинар для учителей

Свидетельство об участии БЕСПЛАТНО!