СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ

Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно

Скидки до 50 % на комплекты
только до

Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой

Организационный момент

Проверка знаний

Объяснение материала

Закрепление изученного

Итоги урока

Կոնի հասկացությունը

Категория: Геометрия

Нажмите, чтобы узнать подробности

     Դիտարկենք O կենտրոնով L շրջանագիծը և OP ուղիղը, որն ուղղահայաց է այդ շրջանագծի հարթությանը: Շրջանագծի յուրաքանչյուր կետը հատվածով միացնենք P կետին:

Просмотр содержимого документа
«Կոնի հասկացությունը»





Կոն

Դիտարկենք O կենտրոնով L շրջանագիծը և OP ուղիղը, որն ուղղահայաց է այդ շրջանագծի հարթությանը: Շրջանագծի յուրաքանչյուր կետը հատվածով միացնենք P կետին: Այդ հատվածներով առաջացած մակերևույթը կոչվում է կոնային մակերևույթ, իսկ իրենք՝հատվածները կոչվում են կոնային մակերևույթի ծնորդներ:





Մարմինը, որ սահմանափակված է կոնային մակերևույթով և L շրջանագծի եզերած շրջանով, կոչվում է կոն:

Կոնային մակերևույթի կոչվում է կոնի կողմնային մակերևույթ, իսկ շրջանը՝ կոնի հիմք: P կետը կոչվում է կոնի գագաթ, իսկ կոնային մակերևույթի ծնորդները կոչվում են կոնի ծնորդներ: Կոնի բոլոր ծնորդները միմյանց հավասար են: OP ուղիղը, որն անցնում է կոնի գագաթով և հիմքի կենտրոնով , կոչվում է կոնի առանցք: Կոնի առանցքն ուղղահայաց է հիմքի հարթությանը: OP հատվածը կոչվում է կոնի բարձրություն:









Կոն կարելի է ստանալ՝ պտտելով ուղղանկյուն եռանկյունը իր էջերից մեկի շուրջը:





Եթե հատող հարթությունն անցնում է կոնի առանցքով , ապա հատույթը հավասարասրուն եռանկյուն է, որի հիմքը կոնի հիմքի տրամագիծն է, իսկ սրունքները կոնի ծնորդներն են: Այդ հատույթը կոչվում է առանցքային հատույթ:

Եթե հատող հարթությունն ուղղահայաց է կոնի առանցքին, ապա կոնի հատույթը շրջան է, որի կենտրոնն ընկած է կոնի առանցքի վրա: