ԿՈՍՏԱՆ ԶԱՐՅԱՆ
1885-1969
- Ջրհոս (հունվարի 21 – փետրվարի 20)
- Հանճարների նշանն է: Աստվածացնում են արդարությունը, լայն հետաքրքրություններ ունեն, երբեք ոչ մեկի չեն նյարդայնացնում: Մրանց գաղափարները սրամիտ են, սուր խելքի տեր են:
- Կոստան Զարյանը ծնվել է Շամախի քաղաքում։ Հայրը՝ Քրիստափոր Եղիզարովը, եղել է ցարական բանակի գեներալ։ 1890 թվականին՝ հոր մահվանից հետո, Եղիազարյանների ընտանիքը տեղափոխվել է Բաքու , որտեղ Կոստանն ընդունվել է ռուսական գիմնազիա ։ Այնուհետև ավագ եղբայրը նրան տարել է Փարիզ , տեղավորել Սեն-Ժերմեն քոլեջում, որն ավարտելուց հետո Կոստան Զարյանն ապրել է Կովկասում և մեկնել Բելգիա ` ուսումը շարունակելու նպատակով։ Բելգիայում ստացել է փիլիսոփայության դոկտորի աստիճան։ 1910 - 1913 թվականներին Զարյանն ապրել է Վենետիկում , որտեղ էլ Մխիթարյան միաբանների մոտ սովորել է հայերեն ։ Մինչ այդ Զարյանն իր աշխատությունները գրել հրատարակել է տարբեր լեզուներով՝ իտալերեն , ֆրանսերեն և այլն։
ԸՆՏԱՆԻՔԸ
- Եղել է դաշնակահար Թագուհի Շահնազարյանի ամուսինը։
- Կոստան Զարյանը, Շիրվանզադեն և Հովհաննես Աբելյանը եղել են երեք քույրերի որդիներ։
- Թագուհի Շահնազարյանը ծնվել է Կոստանդնուպոլսում, Կոստանդնուպոլսի «Հայրենիք» օրաթերթի հիմնադիր, մտավորական և հանրային գործիչ Հովհաննես Շահնազարի եղբոր ընտանիքում։ Սովորել է Վենետիկի Բենեդետտո Մարչելլո երաժշտանոցում։ Վենետիկ գնալիս, «Մոնտենեգրո» նավում, ծանոթացել է Կոստան Զարյանի հետ, և նրանք ամուսնացել են։ Վերադառնալով Կ. Պոլիս՝ դասավանդել է ամերիկյան քոլեջում, հանդես եկել համերգներով։ 1916-1921 թվականներին բնակվել է Իտալիայում :
Կենսագրություն Խմբագրել
Նվարդ Զարյանի նկարչական հետաքրքրությունները սկսվել են 17 տարեկանում։ Սովորել է Միլանի «Scuola di Brera» ակադեմիայում, ավարտել Վենետիկի «Liceo Artistico»-ի դասընթացները։ Քանդակագործ Ադոլֆ Վիլդի խորհրդով թողել է նկարչությունը և զբաղվել քանդակագործությամբ։ Սովորել է Հռոմի գեղեցիկ արվեստների ակադեմիայում , որտեղ աշակերտել է քանդակագործ Անջելո Ձանելլիին ։ 1935 - 1940 թթ. սովորել է Վենետիկի գեղարվեստի ակադեմիայում, որտեղ աշակերտել է նկարիչ Բրունո Սայերիին [1] ։ 1936 թվականին իտալական կառավարությունը նրան հատկացնում է օտարազգի ուսանողների համար սահմանված կրթաթոշակ։
1950 թվականին իտալացի մի խումբ նշանավոր արվեստագետների՝ Ռենատո Գուտուզոյի, Լիոնիչելլոյի, Տուրկվատտայի, Չիմարայի, Կաչելլայի հետ մասնակցել է Հռոմի Նոր կայարանի գեղարվեստական ձևավորման համար Իտալիայի կառավարության հայտարարած մեծ մրցույթին և շահել առաջին մրցանակը՝ կայարանի խճանկարի համար։
1951 թվականին Իրանի կառավարությունը Նվարդ Զարյանին պատվիրում է ստեղծել Իրանի վերջին շահ՝ Ռըզա Փեհլեվիի դիմանկարը՝ նախատեսված շահի դամբարանի համար։
1965 թվականից դասավանդել է Հռոմի գեղարվեստի լիցեյում։ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին գործուն մասնակցություն է ունենում իտալական Դիմադրության շարժմանը։ 1960 թվականի ապրիլին հոր՝ Կոստան Զարյանի հետ այցելում է Հայաստան ։
Արմեն Զարյան
Կոստան և Արմեն Զարյանների հուշատախտակը Երևանի Աբովյան փողոցում
Ծնվել է
1914 , սեպտեմբերի 13
Ծննդավայր
Մահացել է
1994 , մայիսի 30
Ազգություն
Հայաստան
Ճյուղ(եր)
Գործունեություն
Արմեն Զարյան Վիքիդարանում
ճարտարապետ
- Առաջին գիրքը՝ «Երեք երգերը» գրվել է իտալերեն (նույնը հայերեն լեզվով լույս է տեսել 1931 թվականին)։ Այդ պոեմների հիման վրա հետագայում կոմպոզիտոր Օտտորինո Ռեսպիգին ստեղծել է սիմֆոնիա ։ Հռոմում մշակութային և գրական իր լայն գործունեության համար Մուսոլինին պետական թոշակ է առաջարկել, որից Կոստան Զարյանը հրաժարվել է։
- 1914 թվականին, երբ Պոլսում Հեթանոսական շարժմանն էին ներգրավված հայտնի մտավորականներ, Պոլսում Կոստան Զարյանը Դանիել Վարուժանի , Հակոբ Օշականի , Գեղամ Բարսեղյանի և Ահարոն Տատուրյանի հետ միասին հիմնել է «Մեհեան» հանդեսը, որի առաջին համարը լույս է տեսել 1914 թվականի հունվարին ։ 1919-1922 թվականներին ապրել է Կ.Պոլսում, որտեղ 1922 թվականին, Գ. Գալֆայանի, Վահան Թեքեյանի և Շահան Պերպերյանի հետ հրատարակել է «Բարձրավանք» հանդեսը։ 1922 թվականին Պոլսում լույս է տեսել Զարյանի հայերեն լեզվով առաջին գիրքը՝ «Օրերի պսակը» ։ Նույն թվականի աշնանը Զարյանն ընտանիքով հաստատվել է Երևանում ` հայրենիքում ընդմիշտ հաստատվելու նպատակով։ 1922-1924 թվականներին համեմատական գրականության պատմություն է դասավանդել Երևանի պետական համալսարանում : Սակայն Խորհրդային Միության ազգակործան քաղաքականության պատճառով 1924 թվականին Զարյանը կրկին մեկնել է Եվրոպա , եղել Միացյալ Նահանգներում , Մերձավոր Արևելքում
1925 թվականին Փարիզում հիմնել և խմբագրել է արվեստի, գրականության և փիլիսոփայության «Բաբելոնի աշտարակ» ամսագիրը (ֆրանսերեն)։ Ապա մեկնել է ԱՄՆ։ Բոստոնի «Հայրենիք» ամսագրում լույս են տեսել նրա «Անցորդը և իր ճամփան» (1927), «Բանկոոպը և մամութի ոսկորները» (1931-1934), «Երկիրներ և Աստվածներ» (1935-1938), «Կղզին և մի մարդ» (1955 թ.) գործերը։ 1944-1946 թվականներին հայագիտություն է դասավանդել Նյու Յորքի Կոլումբիա համալսարանում։ 1946 թվականին Նյու Յորքում հիմնել և խմբագրել է «Հայկական քառամսյակ» անգլերեն հանդեսը։ 1952-1954 թվականներին արվեստի պատմություն է դասավանդել Բեյրութի ամերիկյան համալսարանում : 1961 թվականին ներգաղթել է Հայաստան : 1962-1969 թվականներին եղել է Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի ավագ գիտաշխատող։ 1965 թվականից եղել է ԽՍՀՄ Գրողների միության անդամ։ Ռուսերեն լույս է տեսել նրա «Նավը լեռան վրա» վեպը (Մոսկվա, 1969 և 1974)։
Տիգրան Մանսուրյանը Զարյանի մի շարք բանաստեղծությունների հիման վրա ստեղծել է վոկալային երաժշտություն։ [4]
Տատրագոմի հարսը
Հեղինակ
Ժանր
պոեմ
Թեմա
Հայոց պատմություն
Բնօրինակ լեզու
հայերեն
Ստեղծման տարեթիվ
Տատրագոմ, գյուղ Արևմտյան Հայաստանում , Բիթլիսի վիլայեթի Մշո գավառում ։ [1] Գտնվում է Մուշ քաղաքից 14 կմ հարավ-արևմուտք՝ գետի ափին։
Պոեմի համար հիմքում ընկած է պատմականորեն հավաստի իրադարձություն, որը հիշատակվել է դաշնակցական գործիչ Ռուբենի «Հեղափոխականի մը հիշատակները» յոթհատորյակում։ Փաստը հետևյալն է. ֆիդայու կնոջը փախցրել են քրդերը, և ֆիդայիները վրեժ են լուծել։ Այդ դեպքի գեղարվեստական վերապատմումով հեղինակը ցանկացել է փառաբանել հայդուկային շարժումը, կամ՝ հայ ժողովրդի ազգային-ազատագրական պայքարն ընդհանրապես [1] ։
Գյուղում հարսանիք է
Սանային վաղ տարիքում իր կամքին հակառակ ամուսնացնում են տատրագոմցի Հովանի հետ։ Հարսանիքի ժամանակ լուր են բերում, թե թուրքերը հարձակվել են հարևան գյուղի վրա, «աղջիկ են տանում, տավար ու նախիր. դիրքեր բռնեցեք»։ Հովանն առանց տատանվելու միանում է գյուղը պաշտպանողներին։
Հովանը գնում է զինվոր
Հաջորդ աշնանը՝ բերքահավաքի ավարտին, գյուղ են գալիս շեյխի ուղարկած հարկահավաքները և պահանջում բերքը դիզել ու տանել շեյխին։ Հովանը դժկամ հեռանում է.
«Մինչև ե՞րբ պիտի ծռենք մեր վիզը տավարի նման... Բա նամուս չունի՞նք...»
Հարկահավաքները, որ ողջ գիշեր քեֆ էին արել գյուղում, առավոտյան հեռանում են՝ տանելով բարձած սայլերն ու տավարը։ Իսկ Հովանը, առանց կնոջը հրաժեշտ տալու, գնում է քահանայի մոտ, հաղորդություն ստանում ու խնդրում Սանային օգնել հարկ եղած դեպքում.
«Սանան չմոռնաք... ինձ համար ընդմիշտ աշխարհ վերջացավ... հայդուկն իր կնոջ հոգալ չի կարող, թող ժողովուրդը հսկե, մտածե...»
Ֆեդայիները
Ֆեդայիների խումբը շրջում է Սասունի լեռներում։ Խմբի առջևից քայլում է Մակար ծերունին, նրան հետևում են Սեյտոն, Ռուբենը, Մանուկ Շենըկին, գունաթափ Չոլոն, կռվազան Ախոն, Հարոն, Զավենը, Հովանը։ Վերջինս հաճախ հիշում կնոջը, սակայն նրա մասին մտածելն իսկ ուխտադրժություն է համարում։
Մի կռվի ժամանակ ֆեդայիների խումբը, բազմաթիվ թուրքեր կոտորելով, հեռանում է սարերը։ Զոհվում է միայն Մակար ծերունին։
Սանան մնացել է միայնակ.
Ի՞նչ է Սանան,- ֆեդայու կին, ընդմիշտ մեկնած ողջ մի մարդու դժբախտ այրի, գյուղի ճնշիչ նայվածքի տակ քայլող մի շուք` մենակություն և հիշատակ։
Սանան շարունակում է սպասել ամուսնուն ու ամեն անցորդի հարցնում է՝ լուր չունեն ֆեդայի Հովանից, սակայն ոչ ոք ոչինչ չգիտի։ Տարիներ են անցնում, Սանան այլևս ոչ ոքի չի հարցնում ամուսնու մասին, ոչ ոք նրա հետ չի խոսում.
Բայց ֆեդայու կնոջ հանդեպ ո՞վ կարող էր նայվածքով իսկ մեղանչել։ Ո՞վ կարող էր հետը խոսել կամ աչքերի միջից քաղել բոց մի դալուկ... Ֆեդայու կին` գյուղի պատիվ ու հիշատակ շատ սրբագին։
Վեց տարի է անցել Հովանի հեռանալուց հետո։ Մի անգամ Սանան միայնակ շրջում է անտառում։ Նրա երգը լսում է մի քուրդ երիտասարդ, ով փախցնում է Սանային։
Մահը
Գյուղում սուգ է ու ցասում, կանայք անիծում են Սանային, տղամարդիկ մտածում են, թե ինչպես մաքրեն իրենց գյուղի պատիվը, իսկ Սանան երջանիկ է քուրդ երիտասարդի հետ։ Տատրագոմցիները լուր են ուղարկում ֆեդայիներին, որոնք գտնում են քրդին, սպանում նրան ու տանում Սանային։ Ֆեդայիները Հովանին ստիպում են սպանել Սանային, որից հետո նա նետում է արյունոտ սուրն ու խելագարված վազում սարերը։
- -Ես սիրեցի... մե՞ղք է սիրել... Ես ոչ ոքի երդում չտվի
- մնալ այրի, մնալ մենակ, ընդմիշտ մենակ... Ես սիրեցի,մե՞ղք է սիրել...
Հայոց դաժան լեռների վրաաստվածները քայլում էին բարկացած։
Հեղինակ
Ժանր
վեպ
Թեմա
Հայեց պատմություն
Բնօրինակ լեզու
հայերեն
Կերպար(ներ)
Արա Հերյան Միշա Թումանյան
Ստեղծման տարեթիվ
1943
Նկարագրում է
Վիքիքաղվածք
Նավը լեռան վրա ( արևմտ․ ՝ Նաւը լերան վրայ), Կոստան Զարյանի վեպը, որ նա գրել է 1943 թվականին՝ Բոստոնում ապրելու տարիներին։ Հետագայում վեպը վերամշակվել է կոմունիստական գրաքննության կողմից և 1963 թվականին կրճատումներով հրատարակվել Երևանում [1] ։
- Սյուժեն
- Վեպում պատկերված է 1918-20 թվականներին Հայաստանը՝ հայերի պայքարը թուրքերի դեմ, Սարդարապատի ճակատամարտը , Հայաստանի Առաջին Հանրապետության տարիներն ու Հայաստանում սովետական կարգերի հաստատումը։ Հեռավոր նավարկությունների նավապետ Արա Հերյանը Բաթում քաղաքում նավ է գնում, գնացքով բերում Հայաստան , այնուհետև եզներով քաշում մինչև Քանաքեռ , սակայն քաղաքական պատճառներով երկար ժամանակ նավը մնում է այդտեղ։
- Վեպում նավը ընթացքի ու շարժման խորհրդանիշ է, լեռը՝ Հայաստանի ու հայ ժողովրդի։ Նավը լեռը բարձրացնելը՝ Սևան հասցնելը, խորհրդանշում է հայոց պետականության վերականգնումը
- Վեպում նավը ընթացքի ու շարժման խորհրդանիշ է, լեռը՝ Հայաստանի ու հայ ժողովրդի։ Նավը լեռը բարձրացնելը՝ Սևան հասցնելը, խորհրդանշում է հայոց պետականության վերականգնումը։
- Վեպի առաջին տարբերակում Հերյանին այդպես էլ չի հաջողվում նավը հասցնել Սևան, սակայն երկրորդ տարբերակում կոմունիստները Հերյանին օգնում են նավը հասցնել Սևան և ջուրն իջեցնել։
- Միշա Թումանյանը նույնպես նավապետ է, սակայն նա, ի տարբերություն Հերյանի, տեղում նավ է կառուցել և նավարկում է Սևանա լճում։
- Հերյանին հակադրվում է վեպի մեկ այլ գործող անձ ևս. Պետրոս Մարկը վերադարձել է Հայաստան, ճառեր է արտասանում հայրենասիրության մասին, սակայն ոչնչով չի օգնում հայրենի երկրին։
- Էս ժողովրդի դժբախտություններից մեկն էլ իր կես զարգացած, քաղքենի, տափակ սրտով և տափակ խելքով մտավորականներն են… Պառավ աղջիկների նման նախանձոտ, լեղի և հիմար… Էդ մարդկանց համար հայրենիքը կուսակցությունն է, իսկ կուսակցությունը` հավնոց, ծռտով ու կուտով լցված հավնոց…
- Վանդակը ընկած սկյուռի նման պտույտ են գալիս նույն աժան և մաշված գաղափարների շուրջը, և այն, ինչ որ անվանում են գաղափար, ուրիշ բան չի, եթե ոչ եղունգները կրծելու նման վատ սովորություն…
- «Նավը լերան վրա»
- Ծովի հետ ունեցած իր հարաբերություններից կարելի է բնորոշել մարդը: Կարելի է բնորոշել ժողովուրդները:
- Մենք, հայերս, կուլտուրապես, ծովի և լեռան երկու հակադիր սկզբունքների պայքարով ենք ապրել:
- Լեռնային մարդը անհորիզոն է և սահմանափակ: Լեռը ստրկորեն ներկան է. ինքնապաշտպանություն և սահման: Այստեղ երկինքը ամպ է, մշուշ և իր պայծառությունը ոչ մի բանի մեջ չի արտացոլում: Լեռը ծանրություն է, բարձրացողի ծունկերի վրա կախված քար, ճնշում: Մռայլ է և գրեթե անփոփոխ: Մենակություն է: Եթե լեռնային մարդը անասունների տրտում ընկերակցությունը չունենա` կմեռնի:
- Ծովը լայն երգի մեղեդի է, հոսանք, թռիչք և ապագա: Բաց ճանապարհ է և աղմկալից կենսունակություն: Ծովափերի օդը թրթռում է, արյան հոսանքը արագանում, մարմինը արթուն է, և կանայք սիրվել են ուզում: Ծովը բոլոր կարելիությունների բանալին է և ցանկությունները վառող ջահակիրը: Մեր նախնիքները ծովերը եզերող լեռների վրա կանգ են առել, խրխնջող ձիերի վրա բազմած, առանց առաջանալու: Ու դրա մեջ է մեր ամբողջ դրաման: