СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ

Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно

Скидки до 50 % на комплекты
только до

Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой

Организационный момент

Проверка знаний

Объяснение материала

Закрепление изученного

Итоги урока

Կոստան Զարյան

Нажмите, чтобы узнать подробности

Просмотр содержимого документа
«Կոստան Զարյան»

ԿՈՍՏԱՆ ԶԱՐՅԱՆ

Կոստան Զարյանը /1885-1969/ 20-րդ դարի հայ գրականության առաջնակարգ դեմքերից է: Իր ամբողջ գործունեությամբ նա իրականացրեց հայ բանարվեստի բարենորոգչական ծրագիրը և իր ստեղծող նկարագրով ու հարուստ վաստակով անփոխարինելի տեղ գրավեց 20-րդ դարի հայ գրականության պատմության մեջ: Իր կրթական-բարենորոգչական ծրագիրը նա իրականացրեց թե՛ որպես տեսություն ու կազմակերպված գեղարվեստ /«Մեհյան»,1914,«Բարձրավանք»,1922/և թե՛որպես գրականություն, այդ թվում՝ վեպ, վիպերգ, բանաստեղծություն, խոհագրություն, նոթագրություն, ճամփորդական տպավորություն, թատերգություն: Վերջինի կապակցությամբ նկատի ունենք «Ասացված ցուլամարտ Մհերի համար /գուսաներգություն/», «Արա Աստվածը/խաղ գուսանական/» , «Տիրիթի և Գնել պատանու ողբերգություն» վիպերգերը, նաև «Հեթանոսություն» տրամախոսությունը, որոնցում առկա են թատերգական սեռի կառուցվածքային տարրեր:

Դեռևս չկա ոչ միայն գրողի երկերի գիտական հրատարակությունը, ոչ միայն շատ ու շատ էջեր հավաքված չեն գրքերի մեջ և սփռված են մամուլի էջերում, այլև շատ բան անտիպ է:

Զարմանալի է: 1961-ին ներգաղթելուց հետո՝ Կոստան Զարյանն ապրում էր մեր կողքին, բայց մեր գրական կյանքը հեռու էր նրանից: Վիթխարի գրողը հայտնվէլ էր գրական-մշակութային կյանքի ամայության մեջ: Նստում էր Երևանի սրճարաններում, մի բաժակ գինին ու սուրճը դնում առջևը, հանդարտ, կում առ կում խմում և ժամերով լռում: Աշխարհը ոտքի տակ տված, 20-րդ դարի գրական-մշակութային և քաղաքական խոշորագույն դեմքերին ճանաչած, նրանց հետ սեղան նստած, բարդ ու բազմածալ կենսագրության տեր այդ հսկան ինքն իր մեջ ապրում էր կյանքի մայրամուտը և, մեկ առ մեկ մտաբերելով, աստիճանաբար հրաժեշտ տալիս երկարատև կյանքի հանգրվաններում հանդիպած բազմաթիվ մարդկանց և վերջին անգամ ծանրութեթև անում կյանքի բախտորոշ դրվագները: Այդպիսի կյանք, այդպիսի բազմակողմիություն, որ գալիս էր թե լեզուների իմացությունից և թե ընդհանուր զարգացումից ու կրթվածությունից, տրված չի եղել մեր գրողներից և ոչ մեկին: Բացառիկ կյանք ապրեց նա և այդ կյանքն էլ վերածեց բացառիկ գրականության:

Երկիրներ ու քաղաքներ, լեզուներ ու մշակույթներ, մայրցամաքներ և հին ու նոր քաղաքականություններ, կրոններ ու փիլիսոփայական ուղղություններ, բնաշխարհ ու մարդաշատ քաղաքներ, լեռներում միայնացած հովիվներ ու սրճարանային հավաքույթներ, ցամաքային ու ծովային ճանապարհներ, հանդիպումներ ու բաժանումներ, գրողներ ու արվեստագետներ, քաղաքագետներ ու կուսակցական գործիչներ, կանայք ու կանայք, մարդիկ ու մարդիկ, և ամեն ինչ խորությամբ զննող հայացք, ամեն ինչի ներսը թափանցող միտք ու ամեն ինչ իմաստավորող վերլուծական մտածողություն: Կյանքի շղթան կազմող անընդհատական կապերի մեջ նա ոչինչ չդարձրեց կապանք, ամեն ինչ տեսավ շարժման, զարգացման ու փոփոխությունների մեջ՝ կյանքի այս հավիտենական քաոսում ունենալով 4 հիմնական նշանակետեր, որոնք են՝ հայրենիքը, հայ ոգին, մարդը և մշակույթը: Դրանք նրա համար այն էին, ինչ հնագույն իմաստասերների համար աշխարհի հիմքը կազմող 4 հիմնատարրերը՝ հողը,ջուրը,հուրը և օդը:












Скачать

Рекомендуем курсы ПК и ППК для учителей

Вебинар для учителей

Свидетельство об участии БЕСПЛАТНО!