Просмотр содержимого документа
««Կռունը», 6-րդ դասարան»
Մուշեղ Գալշոյան Մուշեղ Գալշոյանը ծնվել և մեծացել է Հայաստանի Թալինի շրջանում, բայց նրա մեջ մինչև կյանքի վերջը շատ ուժեղ մնաց է սասունցի լինելու գիտակցությունը։ Գալշոյանը տոգորված էր Սասնա երկրին վերաբերող բոլոր հուշերով ու տեղեկություններով, և հետագայում, երբ սկսեց գրել ջարդից վերապրած սասունցիների մասին, թվում էր, թե նա ինքը եղել էր նրանց հետ Սասնա լեռներում, ապրել նրանց խաղաղ կյանքը, ջարդի ու տեղահանության մղձավանջը։ Սովորել է Երևանի գյուղատնտեսական ինստիտուտում, աշխատել մասնագիտությամբ, ապա դարձել լրագրող։ Մուշեղ Գալշոյանը մահացել է 1980 թվականին, Կաթնաղբյուր գյուղում, հրացանի պատահական կրակոցից, հայրենի դաշտում։
Ձևով նույն, բայց իմաստով տարբեր բառերը կոչվում են համանուն բառեր:
կռունկ
Ջրահավերի ցեղին պատկանող մոխրագույն փետուրներով, կարճ պոչով, երկար ոտքերով և կտուցով չվող թռչուն, խորդ
Բեռ` ծանրություններ բարձրացնող և տեղափոխող մեքենա` մեխանիզմ
Կոմիտասը (Սողոմոն Սողոմոնյան) ծնվել է 1869 թ. սեպտեմբերի 26-ին Քյոթահի (Օսմանյան կայսրություն) քաղաքում։ Նրա նախնիները պատմական Հայաստանի Գողթն գավառից Քյոթահիա էին գաղթել 17-րդ դարի վերջին։ Հայրը՝ Գևորգ Սողոմոնյանը, և մայրը՝ Թագուհի Հովհաննիսյանը, բնատուր գեղեցիկ ձայն են ունեցել և երգեր են հորինել, որոնք սիրվել և արմատավորվել են Քյոթահիայի երաժշտական կենցաղում։ 1870 թ. վախճանվում է Կոմիտասի մայրը, 1880 թ.՝ հայրը։ 1915 թ. Օսմանյան Թուրքիայի կազմակերպած և իրագործած Հայոց ցեղասպանությունը ողբերգականորեն ընդհատում է հանճարեղ երաժշտի գործունեությունը։ Կոմիտասը 3 տարի անցկացրել է Կ. Պոլսի հոգեբուժարանում։ Կյանքի վերջին 16 տարիներն անցել են Փարիզի բուժական հաստատություններում։
Կոմիտաս վարդապետը վախճանվում է 1935 թ. հոկտեմբերի 20-ին Փարիզում։ Մեկ տարի անց նրա աճյունը տեղափոխվում է Երևան և ամփոփվում հայ մշակույթի գործիչների պանթեոնում, որը ներկայում կրում է Կոմիտասի անունը։
Հայ երգի Մեսրոպ Մաշտոց
Հարանունները բառեր են, որոնք ձևով նման են, սակայն ունեն տարբեր իմաստ, թեև նույնահունչ չեն, բայց ունեն մոտ հնչող արտասանություն։
Հրավեր-հրավերք
Հյուրասիրություն, ճաշկերույթ, հացկերույթ:
Մի տեղ գնալու՝ մի բանի ներկա լինելու կամ մասնակցելու առաջարկ՝ խնդիրք: