Կրթական անվտանգության ապահովումը
Կրթական անվտանգության ապահովումը նախևառաջ պայմանավորված էկրթության գործառույթների արդյունավետ և փոխկապակցված իրականացմամբ: Մասնագիտական գրականության մեջ կրթության հիմնական գործառույթներիդասակարգման վերաբերյալ առկա են մի շարք մոտեցումներ: Հաշվիառնելով անհատի զարգացման վրա կրթության համակարգի ազդեցությունը՝ այդգործառույթների շարքին կարելի է դասել.
- անհատի սոցիալականացումը,
- դաստիարակությունը,
- անհրաժեշտ գիտելիքների, հմտությունների և կարողությունների փոխանցումը:
Ըստ հասարակության վրա կրթության ազդեցության՝ առանձնացվում են կրթությանհետևյալ գործառույթները.
- սոցիալական (հասարակության սոցիալական կառուցվածքի վերարտադրություն),
- մասնագիտական (հասարակության անդամների մասնագիտականպատրաստման և վերապատրաստման իրականացում),
- մարդասիրական (սերնդեսերունդ գիտելիքների և մշակույթի փոխանցում),
- բարոյահոգեբանական (արժեքային կողմնորոշում, բարոյական արժեքներիփոխանցում և վարքագծի ձևավորում) գործառույթները:
Առանձնացվում են նաև տնտեսության վրա կրթությանազդեցությամբ պայմանավորված գործառույթներ՝ մարդկային և ազգայինկապիտալի ձևավորում և զարգացում և այլն:
Անհատի, հասարակության և պետության վրա կրթության համակարգիազդեցությամբ պայմանավորված՝ կրթության հիմնական գործառույթները կարելի էդասակարգել հետևյալ խմբերում.
1. սոցիալ-քաղաքական
- հասարակության անվտանգության ապահովում,
- սոցիալական շարժունություն,
- սոցիալական վերահսկողություն,
- հասարակության կայուն զարգացում,
- համաշխարհային քաղաքակրթության մեջ հասարակության ներառում,
2. սոցիալ-տնտեսական
- հասարակության մտավոր, մասնագիտական և գիտատեխնիկական ներուժիձևավորում,
- մարդկային և ազգային կապիտալի ձևավորում և զարգացում,
- մասնագիտական միջավայրի ձևավորում,
- մասնագիտական կողմնորոշում,
- սոցիալական ընտրություն,
- տնտեսական ռեսուրսների վերարտադրություն:
3. սոցիալ-մշակութային
- հումանիստական (անհատի սոցիալականացում),
- դաստիարակություն,
- ուսուցում,
- հասարակության մեջ մշակույթի տարածում,
- մշակույթի մեջ նորարարությունների իրականացում,
- արժեքային կողմնորոշում,
- հոգևոր-մշակութային արժեքների փոխանցում,
- սոցիալական պատասխանատվության ձևավորում,
- հասարակական մտածողության ձևավորում:
Просмотр содержимого документа
«Կրթական անվտանգության ապահովումը»
Կրթական անվտանգության ապահովումը
Կրթական անվտանգության ապահովումը նախևառաջ պայմանավորված է կրթության գործառույթների արդյունավետ և փոխկապակցված իրականացմամբ: Մասնագիտական գրականության մեջ կրթության հիմնական գործառույթների դասակարգման վերաբերյալ առկա են մի շարք մոտեցումներ: Հաշվի առնելով անհատի զարգացման վրա կրթության համակարգի ազդեցությունը՝ այդ գործառույթների շարքին կարելի է դասել.
- անհատի սոցիալականացումը,
- դաստիարակությունը,
- անհրաժեշտ գիտելիքների, հմտությունների և կարողությունների փոխանցումը:
Ըստ հասարակության վրա կրթության ազդեցության՝ առանձնացվում են կրթության հետևյալ գործառույթները.
- սոցիալական (հասարակության սոցիալական կառուցվածքի վերարտադրություն),
- մասնագիտական (հասարակության անդամների մասնագիտական պատրաստման և վերապատրաստման իրականացում),
- մարդասիրական (սերնդեսերունդ գիտելիքների և մշակույթի փոխանցում),
- բարոյահոգեբանական (արժեքային կողմնորոշում, բարոյական արժեքների փոխանցում և վարքագծի ձևավորում) գործառույթները:
Առանձնացվում են նաև տնտեսության վրա կրթության ազդեցությամբ պայմանավորված գործառույթներ՝ մարդկային և ազգային կապիտալի ձևավորում և զարգացում և այլն:
Անհատի, հասարակության և պետության վրա կրթության համակարգի ազդեցությամբ պայմանավորված՝ կրթության հիմնական գործառույթները կարելի է դասակարգել հետևյալ խմբերում.
1. սոցիալ-քաղաքական
- հասարակության անվտանգության ապահովում,
- սոցիալական շարժունություն,
- սոցիալական վերահսկողություն,
- հասարակության կայուն զարգացում,
- համաշխարհային քաղաքակրթության մեջ հասարակության ներառում,
2. սոցիալ-տնտեսական
- հասարակության մտավոր, մասնագիտական և գիտատեխնիկական ներուժի ձևավորում,
- մարդկային և ազգային կապիտալի ձևավորում և զարգացում,
- մասնագիտական միջավայրի ձևավորում,
- մասնագիտական կողմնորոշում,
- սոցիալական ընտրություն,
- տնտեսական ռեսուրսների վերարտադրություն:
3. սոցիալ-մշակութային
- հումանիստական (անհատի սոցիալականացում),
- դաստիարակություն,
- ուսուցում,
- հասարակության մեջ մշակույթի տարածում,
- մշակույթի մեջ նորարարությունների իրականացում,
- արժեքային կողմնորոշում,
- հոգևոր-մշակութային արժեքների փոխանցում,
- սոցիալական պատասխանատվության ձևավորում,
- հասարակական մտածողության ձևավորում: