СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ

Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно

Скидки до 50 % на комплекты
только до

Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой

Организационный момент

Проверка знаний

Объяснение материала

Закрепление изученного

Итоги урока

Կրտսեր դպրոցականի ընթերցանության խնդիրները և մեթոդները

Нажмите, чтобы узнать подробности

Просмотр содержимого документа
«Կրտսեր դպրոցականի ընթերցանության խնդիրները և մեթոդները»

ԿՐՏՍԵՐ ԴՊՐՈՑԱԿԱՆԻ ԸՆԹԵՐՑԱՆՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐՆԵՐՆ ՈՒ ՄԵԹՈԴՆԵՐԸ

ԳՈՀԱՐ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ



Ընթերցանությունը մտքի համար նույնն է,ինչ ֆիզիկական վարժությունը՝ մարմնի:

ԱԴԻՍՈՆ

Ընթերցանությունը տեքստի և կարդացողի միջև բարդ փոխազդեցություն է, որը ձևավորվում է նախնական գիտելիքների, փորձի վրա: Ընթերցանությունը բարդ ճանաչողական գործընթաց է՝ ուղղված տեքստի հասկանալուն: Բացի վերը նշվածի այն պահանջում է ստեղծագործական մոտեցում, քննադատական վերլուծություն: Բառերն ու վանկերը համադրելը, տարբեր բնույթի տեքստեր կարդալը,դրանք ըմբռնելն ու վերարտադրելը,հարց ձևակերպելը,իհարկե, դժվար է տարրական դասարաններում սովորող աշակերտների համար:Ասում են՝ Չսովորելու արմատը չկարդալն է :Գիրքը մեծ դեր է խաղում երեխայի հոգևոր կյանքում, բայց միայն այն ժամանակ, երբ երեխան լավ կարդալ գիտի:Ի՞նչ է նշանակում :Դա կարդալու տեխնիկային տիրապետելն է:Փաստենք,որ կարդալու կարողության հիմքերը դրվում են հենց կրտսեր դպրոցում:Ուստի ուսուցչից պահանջվում է հետևողական, քրտնաջան աշխատանք, որի միջոցով սովորողի մեջ կձևավորվի կարդալու այնպիսի կարողություն,որը ժամանակի ընթացքում կվերածվի հմտության և կրտսեր դպրոցականի համար դյուրին կդարձնի բնագրերի ընթերցումը, ընկալումն ու վերարտադրումը:Չէ որ ընթերցանությունը մի պատուհան է, որի միջով երեխաները տեսնում և ճանաչում են աշխարհը: Հակառակ դեպքում մենք նրան կզրկենք ինքնուրույն գիտելիքներ ձեռք բերելու հնարավորությունից:Եվ դա անհետևանք չի մնա հետագա ուսումնառության տարիներին,երբ օրեցօր ավելանում է ուսումնական ծանրաբեռնվածությունը,կարդալը դառնում է հրամայական:

Հենց այս պատճառով էլ պետք է դպրոց հաճախելու առաջին իսկ օրվանից շեշտը դնել խոսքի զարգացմանը,գրաճանաչությանը,ընթերցանությանը:Նախքան առաջին բառը կարդալը երեխան պետք է լսի ուսուցչի, մոր, հոր ընթերցանությունը, զգա գեղարվեստական պատկերների գեղեցկությունը:

Երեխան մայրենի լեզվի կրողն է, և նա լավ թե վատ, ճիշտ թե սխալ արտահայտում է իր մտքերը: Ուսուցիչների խնդիրն է օգնել երեխային ճիշտ կազմել բանավոր խոսքը,արտահայտել իր հույզերը:Տարրական դպրոցում ընթերցանությունը սկսվում է գրաճանաչության ընթացքում: Գրական ունկնդրման դասերը պետք է վարել այնպես, որ երեխաներն առանց սխալվելու վախի արտահայտեն իրենց մտքերը,կարծիքները:Շատ կարևոր է, որ ունկնդրման համար ընտրվող նյութերը լինեն՝

.մատչելի

.հետաքրքիր

.համառոտ

.հումորային պատմություն

.բնության, կենդանիների մասին

Առաջին դասարանում ունկնդրումը խթանում է սովորողների մեջ հետաքրքրություն դեպի ընթերցանությունը, աշակերտները ընկալում են գրական տեքստեր, հեքիաթներ:Ճիշտ ընտրված հեքիաթները, մանկական պատմվածքները հետաքրքիր կդարձնեն գրաճանաչության ընթացքը:Այնուհետև հաջորդում է ընթերցանության շրջանը,որը տարբերվում է այն դասաժամերից, որոնք երեխան միայն ունկնդրում էր, հիմա աշակերտը պասիվ վիճակից անցնում է ակտիվի.կարողանում է կարդալ:Ուսուցչի խնդիրն է, որ երեխայի ձեռքը չընկնի ոչ մի գիրք և սովորի ինքնուրույն ընթերցել:

Կարդալու կարողությունն իր մեջ ներառում է բառ, բառակապակցություն, նախադասություն հարաբերակցությունը:Այս եռամիասնությունը կարդալու ընթացքում միշտ պահպանվում է թե՛բարձրաձայն,թե՛ մտքում կարդալիս:

Ինքս աշխատում եմ նախ սովորեցնել բարձրաձայն ընթերցել,հետո աստիճանաբար անցնել մտքում կարդալուն: Իսկ այն աշակերտները,որոնք դժվարանում են կարդալ,ապա շարունակում են բարձրաձայն կարդալ,քանի դեռ չի ձևավորվել կարդալու կարողություն:Պետք է հասկանալ, որ 6 տարեկանի մոտ ձևավորել կարդալու կարողությունը բարդ գործընթաց է և պետք է զինվել համբերությամբ: Այս փուլում երեխան բառը կարդալիս նախ ընթերցում է բառի առաջին վանկը, ապա գուշակելով արտաբերում բառը՝ հիմնվելով առաջին վանկի վրա և սխալվում է:Կամ սկսում է ոչ թե վանկերով կարդալ, այլ՝ տառերով: Այս դեպքում դժվարությամբ է յուրացվում նաև նախադասությունը: Դրա համար անհրաժեշտ է վարժություններ և խաղեր, որոնք կձևավորեն հնչյունները ճիշտ լսելու, հստակ արտասանելու կարողություններ:Այս բոլոր թերությունները աստիճանաբար կվերանան ընթերցանության կարողություններ ու հմտություններ ձեռք բերելու հետ համընթաց:

Օրինակ՝ խաղը:

Դասարանը բաժանվում է խմբերի, ամեն խմբի տալիս ենք փոքրիկ առարկայական նկարներ:Երեխաները ընտրում և իրար կողքի դասավորում են նկարներն այնպես, որ մի նկարում պատկերված առարկայի անվան վերջին տառով սկսվի հաջորդ նկարում պատկերված առարկայի անունը :

Կարդալու երեք փուլերն են՝վերլուծական,համադրական,ավտոմատացված:

Վերլուծական փուլում ճիշտ կլինի առարկայական նկարների օգնությամբ սովորեցնել վերլուծել բառերի վանկահնչյունային կազմը գծապատկերների միջոցով:Նկարները երեխայի մեջ առաջացնում են պատկերված առարկայի անվանման զուգորդում,որն օգնում է նրան միանգամից գուշակել , թե որ բառի գծապատկերն է գծված նկարի տակ,կռահել այն հնչյունը, որի տառը ինքը դեռևս չի ճանաչում,և կարդալ,կատարել վերլուծություն:Այս փուլում սկսնակի ընկալման միավորը տառն է կամ վանկը:Ու այդ պատճառով չի կարողանում միավորել բառում եղած վանկերը:Այսպիսի դժվարությունները կարելի է հաղթահարել խաղերի , վարժությունների միջոցով:

Բառի, վանկի տեսողական ընկալման, դրանց անգիր անելուց խուսափելու նպատակով հարմար է ընթերցանության ժամանակ կատարել որոշակի հրահանգներ՝ կարդալ միավանկ բառերը կամ կարդալ այն բառը, որն ունի բառամիջում հ տառը,կարդալ երկրորդ սյունակի բառերը և այլն:

Ինչպես տեսնում ենք, վերլուծությունը սկզբնական շրջանում է , հետո հաջորդում է համադրության շրջանը:Սակայն չի կարելի տարանջատել այս երկու գործընթացները. վերլուծությունը հիմք է ստեղծում կարդալու գործընթացի համար, իսկ համադրումն ապահովում է կարդալու կարողության ձևավորմանը:Այս փուլում կարդալու ամենափոքր միավորը դառնում է բառը:Թեև այս շրջանում երեխաները ավելի շատ են թույլ տալիս սխալներ, նման դեպքերում սարսափելի ոչինչ չկա, պետք է ուղղել ընթերցող աշակերտին՝ առանց հանդիմանելու, որովհետև դա սահուն կարդալու կարողության զարգացման հիմքն է:Այս ընթացքում դժվար է առանձնացնել կարդալու գործընթացի որ փուլն է վերլուծությունը, որը՝ համադրում: Վերլուծելով բառի հնչյունավանկային կառուցվածքը՝ աշակերտն այն ընդունում է որպես մեկ ամբողջություն՝ որպես բառային արժեք. դա համադրումն է: Համադրելով բառը՝ աշակերտը չի կարող հեռանալ նրա հնչյունայի կազմից. դա վերլուծություն է:

Սկսնակ կարդացողը կարդալու նախնական փուլում երկար է կանգնում միևնույն տառի վրա :Երեխային պետք է սովորեցնել արագ մի տառից մյուսին անցնել՝չմոռանալով նախորդ տառը: Դրանով է հաճախ պայմանավորված կարդալու ընթացքում կմկմալը կամ կրկնում է նույն տառը, ժամանակ է շահում բառի շարունակությունը կարդալու համար:Որպեսզի երեխաները այս ընթացքը հաղթահարեն, պետք է հետաքրքրքշարժ տարրեր ներմուծել:Օրինակ՝քարտային աշխատանքների միջոցով.

միս նուշ շուն

ամիս անուշ աշուն

Սակայն նման վարժությունները պետք է սահմանափակ լինեն, որովհետև դրանք օգնում են գուշակել բառի մի մասը և վտանգ կա գուշակելով կարդալու ձևավորում: Եվ դա կխանգարի կարդալու կարողության ձևավորմանը ու որակական հատկանիշների ձևավորմանը:Ուսուցչի գլխավոր նպատակը պետք է լինի կարդալու ճշտությունը, իսկ սահունությունը կգա հետզհետե:

Հաջորդ քայլը երեխայի համար բառակապակցությունների ընթերցումն է: Սա նույնպես կրտսեր դպրոցականի համար բարդ աշխատանք է , քանի որ հանդիպում է բառերի միջև գոյություն ունեցող տրամաբանական կապին՝ դրանք տեսնելով իբրև մեկ ամբողջություն: Բառակապակցության գաղափարը տրվում է նախաայբբենական շրջանում:Այստեղ նույնպես օգտագործվում են շատ խաղ-վարժանքներ:Պետք է ընդունել, որ բառակապակցությունների կարդալը և կազմելը կարևոր լեզվական կարողություններ են,որոնք նպաստում են սահուն, գեղեցիկ,արտահայտիչ կարդալուն:

Հաջորդ փուլը, որը նպաստում է կարդալու հմտությունների ձւավորմանը, ավտոմատացված կարդալու շրջանն է:Այս ընթացքում երեխաներն ընթերցում են ամբողջական նախադասություններով, նախադասության մեջ տեսողությամբ ընդգրկում է բառը: Որպես կանոն՝ այս փուլում երեխաները կարդում են սահուն:Որպեսզի երեխան հմտանա ընթերցանության մեջ, պետք է կարողանա աչքի մեկ ընդգրկումով տեսնի ընթերցանության դաշտը կամ հիմնական մասը և միանգամից կարդա:Սակայն սկսնակ ընթերցողը այդ դաշտի մեկ տառն է տեսնում և կարդում,այնինչ պետք է կարդա բոլոր տառերը միասին:Որպեսզի կարդա, նա պետք է իրականացնի ընկալման և ճանաչողական գործողություն:Եվ դա մեծ դժվարություն է փոքրիկի համար:Սակայն պետք է նշել, որ բառակապակցությունների և հասկանալով ընթերցման ապահովման դեպքում նախադասություններ կարդալու կարողության ձևավորումը հիմնականում հարթ է ընթանում: Նախադասություն կարդալու ուսուցման կարևոր խնդիրը այն հասկանալով կարդալն է ոչ թե առանձին բառեր, այլ իբրև մեկ իմաստային ամբողջություն:Այստեղ շատ կարևոր է ուսուցչի դերը, քանի որ աշակերտները ձգտում են նմանվել գեղեցիկ,սահուն ընթերցող ուսուցչին:Ուսուցչի ընթերցանությունը ամենալավ օրինակն է աշակերտի համար: Փուլերն անցնելուց հետո կրտսեր դպրոցականի մոտ ձևավորվում Է երեք տեսակի ընթերցանություն.

ա) ուղղակի կարդալ,նույնիսկ առանց հասկանալու(մեխանիկական ընթերցանություն):

բ) երկրորդ՝ կարդալ մանրամասն ընկալումով(գիտակցված ընթերցանություն)

գ) երրորդ՝ կռահել նույնիսկ այն, ինչը գրված չէ:

Շատերը կհամաձայնեն, որ 6 տարեկան կրտսեր դպրոցականի համար բավականին բարդ գործընթաց է : Կարդալու կարողությունը ձևավորվում է գրաճանաչության շրջանում,հետագայում՝ մյուս դասարաններում, այդ կարողությունները պետք է զարգանան, և կատարելագործվեն ընթերցելու որակական հատկանիշները՝ ճիշտ կարդալ, հասկանալով, արտահայտիչ, արագ կարդալ:Տարրական դասարաններում ավարտողը պետք է՝ (ՀՀկրթության և գիտության նախարարի 23.11.2007թ.N1153-Ա/ք հրամանով հաստատված)

Կարողանա՝

Կարողանա՝

Կարողանա՝

.լսել,հասկանալ և ճիշտ վերարտադրել հնչող խոսքը

.լսել դիմացինի խոսքը, արձագանքել, անհրաժեշտության դեպքում լրացուցիչ տեղեկատվություն հաղորդել

.լսել խոսքը,բանավիճել՝ նոր փաստարկներ և հիմնավորումներ ներկայացնելով

.բարձրաձայն, անսխալ ընթերցել տեքստը՝ կենտրոնանալով առանձին բառակապակցությունների և բառախմբերի իմաստների վրա

.սահուն, գրական շեշտի և առոգանության պահպանումով բարձրաձայն ընթերցել տեքստը(առանց տեմպի հաշվառման)

.լուռ ընթերցել՝կենտրոնանալով իմաստով անծանոթ բառերի վրա, և տեղեկատվական աղբյուրներից ինքնուրույն գտնեի դրանց բացատրությունը

.իրեն հետաքրքրող թեմաներով պատրաստել ելույթներ, հաղորդումներ

.կոնկրետ թեմայի վերաբերյալ հաղորդումներ պատրաստել և համապատասխան թեմատիկ բառապաշար դրսևորել

.ելույթ պատրաստելու նպատակով գրանցել լսած տեղեկատվությունը՝ հարստացնելով այն սեփական կենսափորձով և այլ աղբյուրներից ձեռք բերած գիտելիքներով

.պատմել և վերապատմել տեքստեր՝պահպանելով դեպքերի տրամաբանական հաջորդականությունը:

.սեփական բառերով վերարտադրել տեքստեր՝ վերաբերմունքը դրսևորելով նկարագրվող դեպքերի վերաբերյալ

.ստեղծագործաբար բանավոր վերարտադրել տեքստի բովանդակությունը՝ վերաբերմունք դրսևորելով հերոսների վարքագծի նկատմամբ


Կարդալ սովորեցնելը մայրենիի դասընթացի գլխավոր նպատակն է: Ինչպես տեսանք, տարրական դասարաններում պետք է ձևավորվի սահուն, վարժ, հասկանալով կարդալու կարողություններ, և այդ կարողությունները պետք է աստիճանաբար զարգանան:Կարդալը այն հիմքն է , որը նպաստում է աշակերտի մտավոր զարգացմանը:Ինչքան ամուր լինի այդ հիմքը, այնքան ավելի արդյունավետ կդառնա գրքից գիտելիքներ ձեռք բերելու գործընթացը:Կրտսեր դպրոցում կարդալն ունի երկու գործառույթ.

1.կարդալ՝ որպես ուսուցման ակնկալվող արդյունք,դասերի պահանջ,

2.կարդալ՝ որպես մյուս առարկաներն ուսումնասիրելու գործիք;

Կարդալու կարողությունների զարգացման լավագույն միջոց է ինքնուրույն ընթերցանությունը : Լավ կարդալու համար պետք է շատ գրքեր կարդալ, սակայն ընթերցանությունը մեր օրերում ոչ այնքան սիրելի զբաղմունք է , քանի որ երեխաներին գրավում է համակարգչային աշխարհը՝ գունավոր ու հետաքրքիր:Այդ իսկ պատճառով երեխային գրքին պետք է կապել դեռ վաղ հասակից: Որպես միջոց՝ արդյունավետ է ինքնուրույն ընթերցանության ճիշտ կազմակերպումը:Համակարգչային դարում շատ դժվար է այնպիսի դաս կազմակերպել, որ երեխաներին գիրքն ավելի հետաքրքրի: Այդ աշխատանքը հարկավոր է այնպես կազմակերպել, որ երեխան հայտնվի կախարդական աշխարհում և կապվի գրքին: Ընթերցանությունը պետք է լինի հետաքրքիր, հեքիաթային, որպեսզի գիրքը դառնա երեխայի լավագույն ուղեկիցն ու բարեկամը: Երեխաները սիրով են կարդում ոչ ծավալուն, մեկ-երկու կերպար ընդգրկող, պարզ նախադասություններով ստեղծագործությունները: Ինքնուրույն ընթերցանության արդյունավետ կազմակերպումը իրականացնում է մի շարք ուսումնական նպատակներ, լուծում կրթական և դաստիարակչական խնդիրներ.

.զարգացնում է կարդալու կարողությունները

.հարստացնում աշակերտների աշխարհաճանաչողական գիտելիքները

.սովորեցնում շատ անծանոթ բառեր

.իրագործում բազմակողմանի դաստիարակություն

Ինքնուրույն ընթերցանություն կազմակերպելիս որպես հնար կարելի է օգտագործել բարձրաձայն կարդալը:Եվ կարևոր է , որ երեխան իր կարդացածը հասկանա: Զարգացնելով կարդալու կարողությունը՝ երեխան աստիճանաբար սովորում և վարժվում է ցածրաձայն կարդալ և ընկալում է կարդացածը:Հասկանալով կարդալու կարողություն ձևավորելու համար ուսուցիչը կարող է օգտագործի բացատրական ընթերցանության մեթոդը;Հասկանալով կարդալուց ոչ պակաս կարևոր է ճիշտ, սահուն կարդալը:Այսպիսի ընթերցանություն ապահովելու համար անփոխարելի են բազմակի ընթերցանությունը, բարձրաձայն կարդալը:Կարևոր է նաև արտահայտիչ ընթերցելը, որին կարելի է հասնել դեռ գրաճանաչության ժամանակից՝ շեշտը դնելով կետադրական նշաններին:

Տարրական դպրոցի դասագրքերում կան շատ ստեղծագործություններ,որոնք զարգացնում են երեխայի արտահայտիչ կարդալու կարողությունները:

Օրինակ՝

- Բարև՛,- ասաց փոքրիկ տղան:

-Հազա¯ր բարին,-ասացի ես:

-Ընկեր չունե՞ս,- հարցրեց տղան:

-Այստեղ չունեմ,-ասացի ես:

-Կուզե՞ս ինձ հետ ծանոթանալ:

-Ծանոթանա՛նք,-ասացի ես:

-Անունդ ի՞նչ է,- հարցրեց տղան:

Իմ անունը ասացի ես: (հատված Յ.Սահակյանի Պայմանբանաստեղծ. ) Այս բանաստեղծությունը երկու անգամ ընթերցում է ուսուցիչը .նախ փակ և ապա՝ բաց դասագրքերի առկայությամբ`երեխաների ուշադրությունը հրավիրելով կետադրական նշաններին և ուսուցչի ձայնի ելևէջներին:Այնուհետև երեխաներին բացատրվում է անծանոթ բառերն ու դարձվածքները (եթե տեքստում կան այդպիսի բառեր):Հանձնարարվում է երեխաներին ընթերցել բնագիրը լուռ, ապա բարձրաձայն:Շատ կարևոր է նման տեքստերը հանձնարարվի կարդալ դերերով, նմանօրինակ ընթերցանությունը խթանում է երեխաների մեջ արտիստիզմի, հուզականության զարգացմանը: Բանաստեղծության ուսուցման համընթաց պետք է մշակել առոգանությամբ,սահուն,ճիշտ կարդալու որակական հատկանիշներ:


Արտահայտչականությունը լավ կարդալու հիմնական ու իր կատարելությամբ ամենաբարձր առանձնահատկությունն է. առանց դրա կարդալը կատարյալ համարվել չի կարող ,- գրել է պրոֆեսոր Ա.Ե.Տեր-Գրիգորյանը:(15,էջ 185)

Արտահայտիչ կարդալու հիմքում ընկած է հայերենի կետադրական նշանների նշանակությունը և ընթերցանության գիտակցությունը:Երեխան պետք է զգա առոգանության, տրոհության նշանների դադարները:

Լավ կարդալը բացում է փոքրիկի լեզուն, զարգացնում է երևակայությունը, մտածողությունը, ուշադրությունը, հիշողությունը:Երեխան կարողանում է ձևակերպել սեփական մտքերը, եզրակացություններ անել:

Ծնողին միշտ պետք է հիշեցնել, որ եթե ցանկանում է ունենալ ընթերցասեր երեխա, ապա պետք է իր օրինակով ոգեշնչի նրան:

Կրտսեր դպրոցական տարիքից ընթերցելը հիմք է հանդիսանում հետագայում ավելի բարձր մտավոր ունակություններ ունենալու:

Այսպիսով, տարրական դասարաններում պետք է աշխատել համբերատար, ոչ քարացած մտածողությամբ, և ընթերցանության կարողությունների ձևավորման մեթոդներն էլ պետք է լինեն բազմաբովանդակ, փոփոխվող:

Ըստ Սուխոմլինսկու՝Մարդկային մտքին պետք է սովորեցնել մտածել, մտապահել, վերարտադրել:Աշակերտը հեշտությամբ սովորում է այն ժամանակ , երբ կարողանում է հեշտությամբ կարդալ, և տիրապետում է այնպիսի կարողությունների ու հմտությունների, որոնց օգնությամբ կարող է հայթայթել նոր գիտելիքներ:Ոչ մի առաջադիմության մասին խոսք չի կարող լինել, եթե աշակերտը չի կարողանում սահուն և արտահայտիչ կարդալ ու գրել:/3/

Յուրաքանչյուր կրտսեր դպրոցի ուսուցիչ պարտավոր է երեխայի մեջ սերմանել և զարգացնել սեր դեպի գիրքը:

Գրքից սկսվում է ինքնակրթումը և ինքնադաստիարակումը:Երեխային ինքնուրույն կյանքի նախապատրաստելու համար հարկավու է նրան տանել գրքերի զարմանահրաշ աշխարհ: Գիրքը պետք է դառնա ամեն երեխայի բարեկամը ,ուսուցիչը և խորհրդատուն:


Գիրքը մարդկային հոգու ամենամաքուր էությունն է:


Կարլեյլ






1.Հայոց լեզու և գրականություն ( 1-9 դասարաններ),Հանրակրթական հիմնական դպրոցի առարկայական չափորոշիչ և ծրագիր

2.Ջուլիետա Գյուլամիրյան ,Հայոց լեզվի տարրական ուսուցման մեթոդիկա Երևան 2006թ.326էջ

3. 4.Պատվական Խաչատրյան, Հայոց լեզվի տարրական դասընթացի ուսուցման մեթոդիկա Երևան 2004թ.182 էջ

4. Սուխոմլինսկի Երևան 1986թ. 550էջ

5. 1.Քյուրքչյան,Տեր-Գրիգորյան, Մայրենի մեթոդական ձեռնարկԵրևան 2007թ.




Արագածոտնի մարզի Թաթուլ գյուղի

Թ.Կրպեյանի անվան միջնակարգ դպրոց,

Պաշտոնը՝ դասվար

Հեռախոսհամար՝ 077022772

Էլեկտրոնային հասցե՝[email protected]