СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ

Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно

Скидки до 50 % на комплекты
только до

Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой

Организационный момент

Проверка знаний

Объяснение материала

Закрепление изученного

Итоги урока

Լեգենդներ ծաղիկների մասին

Категория: Биология

Нажмите, чтобы узнать подробности

Просмотр содержимого документа
«Լեգենդներ ծաղիկների մասին»

Լեգենդներ ծաղիկների մասին

Լեգենդներ ծաղիկների

մասին

Ք  Ա  Մ  Ե  Լ  Ի  Ա

Ք Ա Մ Ե Լ Ի Ա

Ք

Ա

Ե

Լ

Ի

Ա

Դեպի երկինք ձգվող  ծաղկած ճյուղեր...երկնագույն ,կարմիր ,բաց վարդագույն թավշե ծաղկաթերթեր... ...ապշեցուցիչ գեղեցկություն...Անհնարին է անտարբեր մնալ ,չհիանալ այս ծաղկի վեհաշուք գեղեցկությամբ.... Սակայն  « ծաղկային բախտը» միշտ չէ որ բարեհաճ է եղել այս չքնաղ ծաղկի հանդեպ.....   Իսկ ինչպես է առաջացել Քամելիան ...? Կա մի լեգենդ այդ մասին.. Մի անգամ Սիրո աստված Ամուրը այցելեց մի տարօրինակ երկիր ,որտեղ ամեն ինչ սառույցից էր  ...նույնիսկ կենդանիներն ու ծաղիկները... Ամուրը հիացած սառցե ծաղիկների գեղեցկությամբ  սկսեց նետահարել նրանց ,սպասելով գեղեցիկ հրաշքի...Բայց ծաղիկները մի պահ  կենդանանալով սիրո նետերից -մարում էին կրկին ... Այդ ժամանակ աստվածուհի Վեներան ,Ամուրի մայրը,որդուն սիրաշահելու   համար անհոգի ծաղիկներին կյանքի շունչ պարգևեց...Սառցե ծաղիկները կենդանացան  ու ծաղկեցին բազմերանգ,վառվռուն գույներով...իսկ ծաղկաթերթերին իջած ցողի կաթիլները շողշողում էին աստղիկների պես, փառաբանելով Երկինքը .. .Այսպես ծնվեցին աստվածային Քամելիաները...Բայց Վեներան ծնունդ տալով այդ չքնաղ ծաղկին բավականին հոգ չտարավ նրա մասին...Մոռացավ նրան շնորհել Բույր...Այդ պատճառով էլ այս  զարմանահրաշ  ծաղիկը  բուրավետ չէ...

Բնությունը ,թե Աստված -ինչու որոշեցին ստեղծել Քամելիան ..... ? Անհայտ է... Կարևորը նրանք  ապրում են  Երկիր մոլորակի վրա ...ծաղկում ... և իրենց հրաշք,անկրկնելի   գեղեցկությամբ   շոյում մեր հայացքն ու    ուրախություն պատճառում;

Վ  Ա  Ր  Դ

Վ Ա Ր Դ

Նուրբ ու քնքուշ վարդի ծննդյան օրն էր...Բոլոր ծաղիկները պատրաստել էին իրենց նվերները-ծաղկաթերթեր վաղորդյան ցողի կաթիլներով... Իսկ կակտուսը շփոթված էր...  չգիտեր ինչպես վարվել.«Ախր ,վարդն այնքան գեղեցիկ է ,-մտածում էր նա...իսկ ես այնքան անշնորհք ,տգեղ...այլանդակ իմ փշերով..Ոչ ..ոչ ..չեմ գնա...ինձ համար չէ նրա ծննդյան օրը..»:  Վարդը նրբազգաց էր ու  շատ ուշադիր...Նա ասես կռահեց կակտուսի  տխուր մտքերը...Նա խնդրեց թիթեռին փոխանցել կակտուսին,որ նա անպայման գա...Չէ որ ընկերությունից առավել թանկ նվեր չի կարող լինել...

Վ Ա Ր Դ

Ահա ,եկան բոլոր հյուրերը...Վարդը նրբորեն ընդունում էր շնորհավորանքներն  ու մեղմիկ տխրությամբ ժպտում յուրաքանչյուրին..... Ամենավերջինը մոտեցավ կակտուսն ու ասեց.«Դու այնքան նուրբ ես,քնքուշ,անպաշտպան...քեզ այնքան հեշտ է ցավ պատճառելը...դրա համար էլ քո ժպիտը միշտ տխուր է...կնվիրեմ քեզ ես իմ փշրերից ...նրանք կպաշտպանեն քեզ» :

- Շնորհակալ եմ քեզ , թանկագին ընկեր ..,- պատասխանեց վարդը , բայց դու շատ համեստ ես , չէ որ այսօր քո ծննդյան օրն էլ է ... դե , դու էլ ընդունիր իմ նվերը .. և վարդը   մեկնեց կակտուսին մի անուշաբույր   սպիտակ կոկոն ... Այդ օրվանից ի վեր վարդն ունի փշեր , իսկ կակտուսը   զարմանահրաշ ծաղիկներով ծաղկում է իր ծննդյան օրը ...

Լ  Ի  Լ  Ի  Ա

Լ Ի Լ Ի Ա

Lily...    Lili ...   Արքայադուստրը ծաղկանց աշխարհի ...հին  հունարենից թարգմանաբար՝«սպիտա՜կ-սպիտա՜կ

Լ

Ի

Լ

Ի

Լիլիի ( Շուշան )   մասին շատ պատմություններ , առասպելներ , լեգենդներ կան ... Հին ժամանակներից մարդիկ երկրպագել են այս ծաղկին , որպես   արարչագործության   ամենագեղեցիկ ստեղծագործություններից մեկը ..... Նույնիսկ բարեմաղթաքներն էին հնչում այսպես .« Թող ճամփաներդ սփռված լինեն   վարդերով ու շուշաններով  »  

Հիասքանչ երեխան   շատ դուր եկավ աստվածուհուն , և   նա   ծարավից տանջահար մանկանը   որոշեց կերակրել   իր կրծքի կաթով : Սակայն երեխան բնազդաբար զգալով իր թշնամուն ՝ ուժեղ կծում է նրա կուրծքը ... Ցավից Յունոնը ճչում   ու հետ է հրում մանկանը ... Կաթը ցայտում է տիեզերքով մեկ - առաջացնելով Ծիր Կաթին համաստեղությունը ... Իսկ մի քանի կաթիլ ընկնելով   երկրի վրա վերածվում է չքնաղ   Lily- ի ...

Lily- ն հույսի խորհրդանիշ էր   համարվում   հին Հունաստանում ... նաև ՝դիցաբանության մեջ   իր հետաքրքիր առասպելն ունի : Հին հույները վերագրում էին այդ ծաղկին աստվածային ծագում :

Ըստ նրանց Լիլին առաջացել է աստվածների մոր՝Յունոնի կաթից ... Պատմում են , որ Հերկուլեսի մայրը զգուշանալով Յունոնի   խանդոտ զայրույթից թաքցնում է որդուն թփերի տակ : Սակայն Միներվան   իմանալով փոքրիկի աստվածային ծագման մասին ( Յուպիտերի որդին էր ) միտումնավոր   Յունոնին տանում է այն վայրը , ուր գտնվում էր   մոր կողմից   լքված   խեղճ փոքրիկը :


Скачать

Рекомендуем курсы ПК и ППК для учителей

Вебинар для учителей

Свидетельство об участии БЕСПЛАТНО!