СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ

Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно

Скидки до 50 % на комплекты
только до

Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой

Организационный момент

Проверка знаний

Объяснение материала

Закрепление изученного

Итоги урока

Lesson plan: Kitchen, Meals

Нажмите, чтобы узнать подробности

Просмотр содержимого документа
«Lesson plan: Kitchen, Meals»

ԴԱՍԻ ՊԼԱՆ

XII դասարան

Թեմա: Խոհանոց, սնունդ 45ր

Նպատակներ:

  1. Սովորողների առջև ճանաչողական խնդիրների առաջադրելը:

  2. Նոր գիտելիքների հաղորդումը:

  3. Գիտելիքների, կարողությունների և հմտությունների ստուգումն ու գհանատումը:

  4. Սովորողների ընկալման, հիշողության, մտածողության, երևակայության ակտիվացումը:

  5. Սովորողների ինքնուրույն աշխատանքի տարբեր տեսակի կազմակերպումը:

  6. Ուսումնական նյութի լրացումը պատմական փաստերով:

  7. Դասի ժամանակ աշակերտի աշխարհայացքի և բարոյական որակների ձևավորում:

  8. Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող, զարգացման առանձնահատկություններին համապատասխան, անհրաժեշտ գործընթացի միջոցով կրթական գործընթացին առավելագույն մասնակցության և հանրակրթության պետական չափորոշիչով սահմանված արդյունքի ապահովում:

  9. Տնային առաջադրանքի (նյութ, ծավալ, մատչելիություն) ըմբռնում:


Անհրաժեշտ պարագաներ: Նկարներ, կավիճ, գրատախտակ, պաստառ, դասագիրք

Մեթոդ: Մտագրոհ

Դասի տեսակ: Խմբակային և անհատական աշխատանք

Դասի ընթացքը

Ներածական մաս: Ողջույն

Ներկա բացակա անել

Գրատախտակին գրել օրվա թեման

Ակտիվացնող վարժություններ: Խոսել խոհարարության, բաղադրատոմսերի, հայկական խոհանոցի առանձնահատկությունների մասին, առողջ ապրելակերպի մասին:

Հիմնական մաս: Կատարվում է մեթոդը: Ուսուցիչը ընթերցում է նյութը: Այնուհետև գրատախտակին գրվում է վերնագիրը, հեղինակի անունը, բանալի բառերը: Աշակերտները պետք է կանխատեսումներ անեն տեքստի ժանրի, բովանդակության և իրադարձությունների ընթացքի վերաբերյալ:


Վարժություն 2. Կիրառվում է : Ուսուցիչը զույգերին տալիս է նախօրոք պատրաստված բայ-գոյական կապակցությունը: Օրինակ՝ թեյ խմել, կարկանդակ պատրաստել, սովի մատնվել, ավելորդ քաշ ունենալ: Զույգերից մեկը մնջախաղով ցույց է տալիս տվյալ բայ-գոյակն կապակցությունը, իսկ մյուսը պետք է ասի, թե նա ինչ է անում տվյալ պահին:


Վարժություն 3. Խոսքի պարուրաձև զարգացում (ձնագունդ): Առաջին աշակերտն ասում է պատմության առաջին նախադասությունը: Հաջորդը կրկնում է առաջինի նախադասությունը և ավելացնում է իրենը և այդպես շարունակ: Վերջին աշակերտը պատմում է համպատրաստից հորինված ամբողջ պատմությունը, ստանալով ծիծաղաշարժ պատմություն սննդի վերաբերյալ: Այս վարժությունը նպաստում է ուշադրության և ստեղծագործական մտքի զարգացմանը:


Վարժություն 4. Դերախաղ է, որը կոչվում է : Աշակերտներին բաժանում եմ թեմային առնչվող նախապես ընտրված 10 վիճակահարույց հարց: Այնուհետև խմբերն ընտրում են իրենց , ով ներկայացնում է նշված հարցերի պատասխանները՝ հաշվի առնելով իր խմբի անդամների կարծիքները:


Դասի ամրապնդում: Դասը ամրապնդվում է հարց-պատասխանով: Ապահովում եմ ներառարկայական և միջառարկայական կապերը, ինչպես նաև դաստիարակչական, ընդհանուր կրթական որակը:


Տնային աշխատանքի հանձնարարում: Վարժություններ հանձնարարելիս պետք է հաշվի առնել նյութի բնույթը, ծավալը, մատչելիությունը և առաջադրանքթների տարբերակվածությունը:


Գնահատում: Գնահատում եմ 4-5 աշակերտի, հաշվի առնելով իրենց գործունեության արդյունավետությունը, ինքնուրույնության ու ակտիվության սկզբունքների, ինչպես նաև զարգացնող ուսուցման սկզբունքների իրականացումը, սովորողների աշխատունակությունը, աշխատասիրությունը, ինքնուրույն աշխատելու հմտությունները, ուսումնական նյութում գլխավորն առանձնացնելու կարողությունները, պատասխանի պլանավորումը, իր և ընկերոջ կատարած աշխատանքի վերլուծությունը, գրավոր խոսքին հատուկ հմտությունների զարգացումը: