СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ

Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно

Скидки до 50 % на комплекты
только до

Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой

Организационный момент

Проверка знаний

Объяснение материала

Закрепление изученного

Итоги урока

Լեզուն զենք է,գիտելիքը՝ ուժ...

Категория: Литература

Нажмите, чтобы узнать подробности

    Խաչատուր Աբովյան

<<Մեկ ազգի պահողը,իրար միացնողը լեզուն ա ու հավատը:Լեզուդ փոխի՛ր,հավատդ ուրացի՛ր,էլ ընչո՞վ կարես ասիլ,թե ո՞ր  ազգիցն ես>>:

Просмотр содержимого документа
«Լեզուն զենք է,գիտելիքը՝ ուժ...»

ԼԵԶՈՒՆ ԶԵՆՔ Է, ԳԻՏԵԼԻՔԸ ՝ ՈՒԺ : Ա՛խ, լեզո՛ւն, լեզուն որ չըլլայ, մարդ ինչի՞ նման կ՛ըլլայ: Ազգը պահողը, իրար հետ միացնողը լեզուն է ու հաւատքը: Լեզուդ փոխէ՛, հաւատքդ ուրացի՛ր, ալ ի՞նչով կրնաս ըսել, թէ ո՞ր ազգէ՞ն ես:  Ձեզի կ՛ըսեմ, ձեզի, հայոց նորահաս երիտասարդներ, ձեր անունին մեռնիմ, ձեր արեւուն մատա՛ղ, տասը լեզու սորվեցէ՛ք, ձեր լեզուն, ձեր հաւատքը ամուր պահեցէ՛ք:   Խաչատուր   Աբովյան

ԼԵԶՈՒՆ ԶԵՆՔ Է, ԳԻՏԵԼԻՔԸ ՝ ՈՒԺ :

Ա՛խ, լեզո՛ւն, լեզուն որ չըլլայ, մարդ ինչի՞ նման կ՛ըլլայ: Ազգը պահողը, իրար հետ միացնողը լեզուն է ու հաւատքը: Լեզուդ փոխէ՛, հաւատքդ ուրացի՛ր, ալ ի՞նչով կրնաս ըսել, թէ ո՞ր ազգէ՞ն ես: Ձեզի կ՛ըսեմ, ձեզի, հայոց նորահաս երիտասարդներ, ձեր անունին մեռնիմ, ձեր արեւուն մատա՛ղ, տասը լեզու սորվեցէ՛ք, ձեր լեզուն, ձեր հաւատքը ամուր պահեցէ՛ք: Խաչատուր   Աբովյան

Փետրվարի 21- ը՝ Մայրենի լեզվի միջազգային օր

Փետրվարի 21-ը Մայրենի լեզվի միջազգային օր է հռչակվել ՅՈՒՆԵՍԿՕ -ի՝ 1999 թվականի նոյեմբերի 17-ի որոշմամբ: Չնայած իր ակունքներով այդ տոնը կապված է Պակիստանում բենգալերենի՝ պետական կարգավիճակ ստանալու համար մղված ազգային պայքարի հետ, այնուհանդերձ, 2000 թվականից, որպես Մայրենի լեզվի միջազգային օր, այն նշվում է աշխարհի շատ երկրներում (Հայաստանում՝ 2005 թվականից): Մայրենի լեզուն ոչ թե պարզապես սովորական խոսք է, այլ՝ ազգային ոգի, ինքնագիտակցություն, կենսակերպ: Մենք՝ հայերս, պարտավոր ենք անաղարտ պահել մեր Մայրենին և սրբագործել ու փառաբանել այն ոչ միայն փետրվարի 21-ին, Մաշտոցի ծննդյան օրը, Թարգմանչաց տոնին կամ Գրի, գիտելիքի ու դպրության օրը, այլ մշտապես: Հայկ Նահապետից սկսած՝ մեր յուրաքանչյուր ազգային ազատամարտ պայքար էր նաև Վասն Հայոց լեզվի: Այդպես էր Ավարայրում, Սարդարապատում, մեր օրերում՝ Արցախում: Եթե չլիներ մեր Մայրենի լեզուն, մենք չէինք ունենա Ծովից ծով Հայաստան, ինպես նաև՝ մեր այսօրվա Հայաստանի Հանրապետությունը: Ուրեմն՝ եկեք իբրև Սրբության Սրբոց պահենք ու փայփայենք մեր Հայերենը, վասնզի այն ոչ միայն մեր Մայրն է, այլև՝ մեր Զավակը, մեր՝ հոգևոր ու իրական ՀԱՅՐԵՆԻՔԸ…  ‎ 

Հայոց լեզվին   / Աղոթք/   Ընդ եղեգան փող ելած հուր ես դու,   Արդար Արեգակ, Բարի լուր ես դու,   Հավլունի թուր ես, Լայնալիճ աղեղ,   Անապակ գինի, Անպարան կանթեղ: Դու Որդան կարմիր մեր բորբ արյունն ես,   Մեր քաջ բազուկը, ոգու ավյունն ես,   Դու՝ մեր ինքնության արթուն պահապան,   Մեր հույսի ակունք, հավատի տապան: Ծուխ ես ծխանի ու Զվարթ տաճար,   Հավերժ կենդանի հրաշք ու հանճար,   Անսասան վեմ ես, անառիկ բարձունք,   Առավոտ լուսո, սրբազան մասունք: Դու Ոսկեղենիկ բարբառ ես ու գիր,   Դրախտի պարտեզ, Ավետյաց երկիր,   Մեր՝ Կենաց ծառը, Ծննդոց գիրքը,   Ծովից ծով փռված մեր հայրենիքը: Դու մեր աղոթքն ես, մեր աղն ու հացը,   Մեր լուծման կարոտ դարավոր հարցը,   Մեր շիտակ ուղին, պայծառ ապագան,   Անվախճան սերը, արքայից արքան:   2005 ©Մինաս Պետրոսյան / Շահենց /

Հայոց լեզվին  / Աղոթք/  Ընդ եղեգան փող ելած հուր ես դու,  Արդար Արեգակ, Բարի լուր ես դու,  Հավլունի թուր ես, Լայնալիճ աղեղ,  Անապակ գինի, Անպարան կանթեղ:

Դու Որդան կարմիր մեր բորբ արյունն ես,  Մեր քաջ բազուկը, ոգու ավյունն ես,  Դու՝ մեր ինքնության արթուն պահապան,  Մեր հույսի ակունք, հավատի տապան:

Ծուխ ես ծխանի ու Զվարթ տաճար,  Հավերժ կենդանի հրաշք ու հանճար,  Անսասան վեմ ես, անառիկ բարձունք,  Առավոտ լուսո, սրբազան մասունք:

Դու Ոսկեղենիկ բարբառ ես ու գիր,  Դրախտի պարտեզ, Ավետյաց երկիր,  Մեր՝ Կենաց ծառը, Ծննդոց գիրքը,  Ծովից ծով փռված մեր հայրենիքը:

Դու մեր աղոթքն ես, մեր աղն ու հացը,  Մեր լուծման կարոտ դարավոր հարցը,  Մեր շիտակ ուղին, պայծառ ապագան,  Անվախճան սերը, արքայից արքան:  2005

©Մինաս Պետրոսյան / Շահենց /

Մայրենի լեզվի բառերը մենք զգում ենք, ապրում, իսկ օտար լեզվինը՝ սովորում, հասկանում, հիշում…  Սուտ է այն լուսավորությունը, որ պիտի լինի օտարի լեզվով: Այդպիսի դիպվածում դուք ձեր զավակները օտարացնում եք ձեզանից: Նրանց զավակները անունով միայն կլինին հայ, իսկ հաջորդ սերունդները ավելորդ կհամարեն այդ անունը կրել յուրյանց վրա: Ուրեմն խելամիտ եղեք, և թող ձեր դպրոցներում հնչի մայրենի լեզուն: Ավետիք Իսահակյան

Մայրենի լեզվի բառերը մենք զգում ենք, ապրում, իսկ օտար լեզվինը՝ սովորում, հասկանում, հիշում… Սուտ է այն լուսավորությունը, որ պիտի լինի օտարի լեզվով: Այդպիսի դիպվածում դուք ձեր զավակները օտարացնում եք ձեզանից: Նրանց զավակները անունով միայն կլինին հայ, իսկ հաջորդ սերունդները ավելորդ կհամարեն այդ անունը կրել յուրյանց վրա: Ուրեմն խելամիտ եղեք, և թող ձեր դպրոցներում հնչի մայրենի լեզուն:

Ավետիք Իսահակյան

Լեզուն է ամեն մի ժողովրդի ազգային գոյության և էության ամենախոշոր փաստը, ինքնուրույնության ու հանճարի ամենախոշոր դրոշմը, պատմության ու հեռավոր անցյալի կախարդական բանալին, հոգեկան կարողությունների ամենաճոխ գանձարանը, հոգին ու հոգեբանությունը:

Լեզուն է ամեն մի ժողովրդի ազգային գոյության և էության ամենախոշոր փաստը, ինքնուրույնության ու հանճարի ամենախոշոր դրոշմը, պատմության ու հեռավոր անցյալի կախարդական բանալին, հոգեկան կարողությունների ամենաճոխ գանձարանը, հոգին ու հոգեբանությունը:

Բավական չէ ազգասեր ու հայրենասեր լինելը, պետք է մի քիչ էլ լեզվասեր լինել, պետք է սիրել, պաշտել, գգվել հարազատ մոր հարազատ լեզուն. այս սերը միայն կբանա մեր առջև մեր լեզվի անհատնում ճոխությունը, նրա նրբությունը և քաղցրությունը։ Ղազարոս   Աղայան

Բավական չէ ազգասեր ու հայրենասեր լինելը, պետք է մի քիչ էլ լեզվասեր լինել, պետք է սիրել, պաշտել, գգվել հարազատ մոր հարազատ լեզուն. այս սերը միայն կբանա մեր առջև մեր լեզվի անհատնում ճոխությունը, նրա նրբությունը և քաղցրությունը։

Ղազարոս   Աղայան

Ինձ հաջորդող սերունդներին, թոռներիս, ծոռներիս կտակում եմ տիրապետել հայոց լեզվին: Ամեն մեկը պետք է իր պարտքը համարի ուսումնասիրել հայոց լեզուն, գրագետ լինի հայերենից, անկախ այն բանից, թե քանի տոկոս է նրա մեջ հայկական արյունը: Այդ տոկոսը ոչինչ չի նշանակում: Մենք փոխանցում ենք սերունդներին ոչ թե արյուն, այլ գաղափարներ եւ գաղափարների մեջ ինձ համար ամենաթանկը հայոց լեզուն է: Այդ կապակցությամբ յուրաքանչյուր սերունդ պարտավոր է սովորեցնել հաջորդին հայոց լեզու: Գիտցեք, որ իմ կյանքի ամենամեծ երջանկությունը եղել է ու կմնա, քանի ապրում եմ, հայոց լեզվին տիրապետելը: Ցանկանում եմ երջանկություն բոլորիդ … Վիկտոր   Համբարձումյան

Ինձ հաջորդող սերունդներին, թոռներիս, ծոռներիս կտակում եմ տիրապետել հայոց լեզվին: Ամեն մեկը պետք է իր պարտքը համարի ուսումնասիրել հայոց լեզուն, գրագետ լինի հայերենից, անկախ այն բանից, թե քանի տոկոս է նրա մեջ հայկական արյունը: Այդ տոկոսը ոչինչ չի նշանակում: Մենք փոխանցում ենք սերունդներին ոչ թե արյուն, այլ գաղափարներ եւ գաղափարների մեջ ինձ համար ամենաթանկը հայոց լեզուն է: Այդ կապակցությամբ յուրաքանչյուր սերունդ պարտավոր է սովորեցնել հաջորդին հայոց լեզու: Գիտցեք, որ իմ կյանքի ամենամեծ երջանկությունը եղել է ու կմնա, քանի ապրում եմ, հայոց լեզվին տիրապետելը: Ցանկանում եմ երջանկություն բոլորիդ …

Վիկտոր   Համբարձումյան

Մեր լեզուն միայն մեզ չի պատկանում, այլ աշխարհին, նա միայն մեր սրբութիւնը չէ, այլ մասունքը հանուր մարդկութեան… Այդ լեզուի խնամքը, նրա անաղարտութիւնն ու պաշտպանութիւնը դրուած է մեր վրայ: Պարույր   Սևակ

Մեր լեզուն միայն մեզ չի պատկանում, այլ աշխարհին, նա միայն մեր սրբութիւնը չէ, այլ մասունքը հանուր մարդկութեան… Այդ լեզուի խնամքը, նրա անաղարտութիւնն ու պաշտպանութիւնը դրուած է մեր վրայ:

Պարույր   Սևակ

Փառք հայ տառերուն, որոնք անիմանալի խնամիութեամբ մոգական գրիչներու տակ հաւաքուած՝ Եղիշէին լեզուն ոսկի ըրին, Բագրատունիինը՝ ադամանդ, եւ Ալիշանինն ու Հայրիկինը՝ մեղր քաղցրահոս: Հայ լեզուն այդ տառերու սանդխտամատերուն վրայ ոտն առ ոտն բարձրացաւ ամէն դարու ճակատին վրայ՝ հոն փորագրելու համար անմահութիւնը մեր ժողովուրդին: Դանիել   Վարուժան

Փառք հայ տառերուն, որոնք անիմանալի խնամիութեամբ մոգական գրիչներու տակ հաւաքուած՝ Եղիշէին լեզուն ոսկի ըրին, Բագրատունիինը՝ ադամանդ, եւ Ալիշանինն ու Հայրիկինը՝ մեղր քաղցրահոս: Հայ լեզուն այդ տառերու սանդխտամատերուն վրայ ոտն առ ոտն բարձրացաւ ամէն դարու ճակատին վրայ՝ հոն փորագրելու համար անմահութիւնը մեր ժողովուրդին:

Դանիել   Վարուժան

ՍԻՐՈՒՄ ԵՄ ՔԵԶ, ՀԱՅՈՑ ԼԵԶՈՒ   Սիրում եմ քեզ, Հայոց լեզու, Մայրիկիս պես Անուշ ես դու:   Քեզնով եմ ես Հպարտանում, Կարդում, գրում, Արտասանում:

ՍԻՐՈՒՄ ԵՄ ՔԵԶ, ՀԱՅՈՑ ԼԵԶՈՒ

 

Սիրում եմ քեզ,

Հայոց լեզու,

Մայրիկիս պես

Անուշ ես դու:

 

Քեզնով եմ ես

Հպարտանում,

Կարդում, գրում,

Արտասանում:

ՄԵՐ ԼԵԶՈՒՆ   Մեր լեզուն ճկուն է ու բարբարոս,  Առնական է, կոպիտ, բայց միևնույն պահին  Պայծառ է նա, որպես մշտաբորբոք փարոս,  Վառված հրով անշեջ դարերում հին։–   Եվ վարպետներ, խոնարհ ու հանճարեղ,  Հղկել են այն դարեր, որպես մարմար,  Եվ փայլել է նա մերթ, ինչպես բյուրեղ,  Մերթ կոպտացել, ինչպես լեռնային քար։   Բայց միշտ պահել է նա իր կենդանի ոգին,–  Եվ եթե մենք այսօր կոտրատում ենք այն մերթ–  Այդ նրանից է, որ ուզում ենք մեր  Նոր խոհերի վրա ժանգ չչոքի։–   Այդ նրանից է, որ մեր այսօրվա ոգուն  Այլևս չի կարող լինել պատյան  Ո՛չ Տերյանի բարբառը նվագուն,  Ո՛չ Նարեկի մրմունջը մագաղաթյա։–   Եվ ո՛չ անգամ Լոռու պայծառ երգիչ  Թումանյանի բարբառը գեղջկական,–  Բայց նա կգա – լեզուն այս երկաթյա բերքի  Եվ խոհերի այս խո՜ր ու երկրակամ…   Ե. Չարենց

ՄԵՐ ԼԵԶՈՒՆ Մեր լեզուն ճկուն է ու բարբարոս, Առնական է, կոպիտ, բայց միևնույն պահին Պայծառ է նա, որպես մշտաբորբոք փարոս, Վառված հրով անշեջ դարերում հին։– Եվ վարպետներ, խոնարհ ու հանճարեղ, Հղկել են այն դարեր, որպես մարմար, Եվ փայլել է նա մերթ, ինչպես բյուրեղ, Մերթ կոպտացել, ինչպես լեռնային քար։ Բայց միշտ պահել է նա իր կենդանի ոգին,– Եվ եթե մենք այսօր կոտրատում ենք այն մերթ– Այդ նրանից է, որ ուզում ենք մեր Նոր խոհերի վրա ժանգ չչոքի։– Այդ նրանից է, որ մեր այսօրվա ոգուն Այլևս չի կարող լինել պատյան Ո՛չ Տերյանի բարբառը նվագուն, Ո՛չ Նարեկի մրմունջը մագաղաթյա։– Եվ ո՛չ անգամ Լոռու պայծառ երգիչ Թումանյանի բարբառը գեղջկական,– Բայց նա կգա – լեզուն այս երկաթյա բերքի Եվ խոհերի այս խո՜ր ու երկրակամ… Ե. Չարենց

ՄԱՅՐԵՆԻ ԼԵԶՈՒ Դու մեր մեծ երթի գավազանակիր Եվ մեր պատմության մեծագո՜ւյն դիվան, Մեր ազնըվության գովասանագիր, Մեր մտքի պահեստ, հոգու օթևան։ Անցյալին պարզված դու մեր լսափող, Եվ մեր խոսափող՝ գալիքին ուղղված։ Դու մեր սրբություն՝ կնքված Մեսրոպով, Նարեկացիով օծված ու յուղված։ Դաժան դարերի ամե՛ն մի ժամին Շա՜տ բան է խլել մեզնից թշնամին։ Բարդելով վերքին վերք ու անարգանք, Հեծության վրա մի նոր հեծություն՝ Խլել է մեզնից հանգիստ ու հարգանք, Խլել է մեզնից փառք ու մեծություն, Խլել կյա՛նքը մեր և... կյանքի՜ց էլ թանկ Մեր հո՛ղը, հո՛ղը, Մեր սուրբ հայրենի՜ն։ Շա՜տ բանից է մեզ զրկել վայրենին։ Մեր կերած հացին քսել է նա ժա՛նգ, Բայց և... դարավոր բնիկ վայրերի Կորըստի լեղի կարո՜տն է քսել, Մեր խումին խառնել մեր սուրբ մայրերի Արցո՛ւնքը, սակայն... և արյո՛ւնը սև, Բայց մենք չենք զրկվել... մեր բերնի համից. -Քաղցրացել ենք մենք... մեր քաղցր բառով, Մեր մայրենահամ անուշ բարբառով։ Շա՜տ բանից է մեզ զրկել թշնամին։ Իր ձեռքով նա մեր ձեռքերն է հատել, Հատել է ականջ ու ոտնաթաթեր, Աչքեր է հանել դաշույնով իր սուր, Կտրել է նաև արմատից լեզուն, Եվ սակայն... իզո՜ւր. Չի՛ հատվել լեզուն, Մնացել է նա՝ հավատո՜վ անգամ... Քե՛զ՝ մեր հայկական և արամական, Չկարողացան քեզ խլել մեզնից Ո՛չ խարդավանքով արամեական,

Ո՛չ բյուզանդական սիրով անազնիվ, Ո՛չ Ահրիմանի ահեղ նետերով, Ո՛չ Քրիստոսի մարդ-չմարդությամբ, Ո՛չ Մուհամեդի ճմլիչ ոտերով. Ո՜չ ճշմարտությամբ, Ո՜չ էլ ստերով։ Չկարողացա՛ն քեզ մեզնից խլել։ Եվ պարզ է հիմա, հստակ ու որոշ, Որ չե՜ն էլ կարող քեզ մեզնից խլել, Ինչպես չեն կարող խլել մի դրոշ, Որ հազարամյա դաժան մարտերում Փողփողացել է միշտ էլ... սրտերո՜ւմ։ Ո՛չ, քեզ ո՛չ մեկը կուլ տալ չի՜ կարող. Ագահ կոկորդում դու խոր ես խրվում։ Ո՛չ, քեզ ո՛չ մեկը փուլ տալ չի՜ կարող, Ինչպես երկինքը երբեք չի փլվում։ Չե՜ս խլվի երբեք, Չե՜ս փլվի երբեք, Ինչպես արյունից գո՛ւյնը չի խլվում... Եվ ի՞նչ խաչագող դեռ պիտի հասնի, Որ քեզ կամենա գողանալ մեզնից. (Մի՛ ասա «մեզնից», «աշխարհի՜ց» ասա) Չէ՞ որ դու հիմա ո՛չ միայն լեզու, Այլև մասո՜ւնք ես, Մասո՜ւնք ես մի սուրբ, Անկողոպտելի մասո՜ւնք սրբազան՝ Դարերի խորքից դարերին հասած։ Մասո՞ւնք։ Ինչպե՞ս թե։ Մասո՜ւնքս ո՜րն է։ Մասունքի տեղը տուփն է կամ հորն է։ Իսկ դու՝ դարավոր, բայց և առույգ ես, Գիսավոր ծուխ ես, բայց և խարույկ ես, Ինչքան պարզ՝ նույնքան ասպետական ես, Շատերի մեջ ես, բայց պետական ես, Եվ դրանով իսկ դու պետքական ես Այն պետությանը, որ վաղը պիտի Լուսնից ու Մարսից ինքն իրեն դիտի... Պ.Սևակ

ԽՈՍՔ ԻՄ ՈՐԴՈՒՆ Այս գարնան հետ, այս ծաղկունքի, Այս թռչնակի, այս առվակի, Հետն այս երգի ու զարթոնքի Բացվեց լեզո՜ւն իմ մանկիկի: ՈՒ թոթովեց բառ մի անգին Հայկյան լեզվից մեր սրբազան, Ասես մասունք հաղորդության Դիպավ մանկանս շրթունքին... - Լսի'ր, որդիս, պատգամ որպես Սիրող քո մոր խո՜սքը սրտանց, Այսօրվանից հանձնում եմ քեզ Հայոց լեզո՜ւն հազարագանձ: Կտրել է նա, հանց աստղալույս, Երկինքները ժամանակի, Շառաչել է խռովահույզ Սլացքի հետ հայկյան նետի, ՈՒ Մեսրոպի սուրբ հանճարով Դարձել է գիր ու մագաղաթ, Դարձել է հո՜ւյս, դարձել դրո՜շ, Պահել երթը մեր անաղարտ... Նրանո'վ է մրմրնջացել Հայ պանդուխտը վերքն իր սրտի ,

Նրանո'վ է որորտացել Կռվի երգն իմ ժողովրդի, Նրանո'վ է մայրս ջահել Ինձ օրորոց դրել մի օր, Հիմա եկել, քե՜զ է հասել Նրա կարկաչը դարավոր... Բա'ց շուրթերդ, խոսի՜ր, անգի'ն, Ժիր դայլայլի՜ր, ի'մ սիրասուն, Թող մանկանա' քո շուրթերին Մեր ալեհե՜ր հայոց լեզուն... Պահի'ր նրան բարձր ու վճիտ, Արարատի սուրբ ձյունի պես, Պահի'ր նրան սրտիդ մոտիկ, Քո պապերի աճյունի պես, ՈՒ ոսոխի զարկիցը սև Դու պաշտպանի'ր կրծքով նրան, Ինչպես մո՜րդ կպաշտպանես, Թե սո'ւր քաշեն մորդ վրան, ՈՒ տե'ս, որդիս, ո'ւր էլ լինես, Այս լուսնի տակ ո՜ւր էլ գնաս, Թե մո'րդ անգամ մտքիցդ հանես, Քո մա՜յր լեզուն չմոռանա'ս: Ս. Կապուտիկյան

ՄԱՅՐԵՆԻ ԼԵԶՈՒ Մայրենի' լեզու, մայրենի' բարբառ,  Ախորժ,ընտանի իմ հոգու համար.  Առաջին դու խոսք, ականջիս հասած,  Դու սիրո քաղցրիկ առաջին հոդված,  Մանկական լեզվիս թոթովանք տըկար,  Հնչում ես իմ մեջ դու միշտ անդադար:   Ոհ, ինչպես պղտոր էր սըրտիս օրը.  Երբ պանդուխտ էի օտարի տանը,  Եթե հարկ էր ինձ այլազգի լեզվով  Իմ միտքը հայտնել օտար բառերով,  Որ երբեք սիրելի կարելի չէ ինձ,  Որ ձայն ողջյունի բնավ իսկ չեն ինձ:   Գեղեցիկ լեզու, հրաշալի լեզու,  Այդ ինչպես քաղցըր հընչում ես ինձ դու…  Կամիմ ավելի քաջ ծանոթանալ  Քո ճոխ գանձերին, հոգով հայանալ.  Ասես թե ահա կանչում էին ինձ  Պապեր ու հայրեր խոր գերեզմանից:   Հնչի′ր դու, հընչի′ր այժմ և հավիտյան  Մայրենի լեզու, բարբառ սիրեկան,  Արի, բարձրացիր հնության փոշուց,  Դու իմ հայ լեզու, մոռացված վաղուց:  Զգեցիր նոր կյանք սուրբ գրվածներով,  Որ ամենայն սիրտ վառվի քո սիրով:   ՍՏԵՓԱՆՈՍ ՆԱԶԱՐՅԱՆ

ՄԱՅՐԵՆԻ ԼԵԶՈՒ

Մայրենի' լեզու, մայրենի' բարբառ, Ախորժ,ընտանի իմ հոգու համար. Առաջին դու խոսք, ականջիս հասած, Դու սիրո քաղցրիկ առաջին հոդված, Մանկական լեզվիս թոթովանք տըկար, Հնչում ես իմ մեջ դու միշտ անդադար: Ոհ, ինչպես պղտոր էր սըրտիս օրը. Երբ պանդուխտ էի օտարի տանը, Եթե հարկ էր ինձ այլազգի լեզվով Իմ միտքը հայտնել օտար բառերով, Որ երբեք սիրելի կարելի չէ ինձ, Որ ձայն ողջյունի բնավ իսկ չեն ինձ: Գեղեցիկ լեզու, հրաշալի լեզու, Այդ ինչպես քաղցըր հընչում ես ինձ դու… Կամիմ ավելի քաջ ծանոթանալ Քո ճոխ գանձերին, հոգով հայանալ. Ասես թե ահա կանչում էին ինձ Պապեր ու հայրեր խոր գերեզմանից: Հնչի′ր դու, հընչի′ր այժմ և հավիտյան Մայրենի լեզու, բարբառ սիրեկան, Արի, բարձրացիր հնության փոշուց, Դու իմ հայ լեզու, մոռացված վաղուց: Զգեցիր նոր կյանք սուրբ գրվածներով, Որ ամենայն սիրտ վառվի քո սիրով: ՍՏԵՓԱՆՈՍ ՆԱԶԱՐՅԱՆ

ՄԵՐ ԱՅԲՈՒԲԵՆԸ   Այբուբեն չէ սա՝  Բերդ է անմատույց,  Գանձ է աննվաճ.  Դուռ է փրկության,  Ելք, երբ հույս չկա,   Զարթոնքի նվագ։  Էությունն է մեր,  Ընթացքն ու ուղին,  Թագ ու զորավար.  Ժողովող մի կանչ,  Իմաստուն խորհուրդ,  Լինելու հնար։  Խարիսխը նավի,  Ծառը դպրության,  Կնիքն ինքնության,  Հացն հանապազօր հայի սեղանի,  Ձիրքերի հնձան։  Ղողանջը երգի, ղեկը ընթացքի,  Ճեմարան ճառի,   Մարզարան մտքի, մատյան հավատքի,  Յուղ՝ անմար ջահի։  Նախահիմքն է մեր,   Շողը մեր հույսի,  Ոգին մեր ճարտար.  Չինարին այգու,   Պարիսպը մեր տան,  Ջրաղացն արդար…  Ռումբն է մեր ռազմի, ռունգը բնազդի, ռահվիրան փառքի,  Սերն ու սիրտն է մեր, սերմը միշտ ծլող,  Վեմ ու վիմագիր։  Տունը ցամաքում, տապանը ջրում,  Րոպեն սլացքում.  Ցորյանը արտում,  Ուղին անհայտում,  Փառքը սխրանքում։  Քիստ ու քաղն է մեր, քանքար ու քնար, քարավան ու ափ.  ԵՎ  Օջախն անմար, օժիտն անհատնում,  Ֆե–ից մինչև Այբ։   Գ. Էմին

ՄԵՐ ԱՅԲՈՒԲԵՆԸ Այբուբեն չէ սա՝ Բերդ է անմատույց, Գանձ է աննվաճ. Դուռ է փրկության, Ելք, երբ հույս չկա,  Զարթոնքի նվագ։ Էությունն է մեր, Ընթացքն ու ուղին, Թագ ու զորավար. Ժողովող մի կանչ, Իմաստուն խորհուրդ, Լինելու հնար։ Խարիսխը նավի, Ծառը դպրության, Կնիքն ինքնության, Հացն հանապազօր հայի սեղանի, Ձիրքերի հնձան։ Ղողանջը երգի, ղեկը ընթացքի, Ճեմարան ճառի,  Մարզարան մտքի, մատյան հավատքի, Յուղ՝ անմար ջահի։ Նախահիմքն է մեր,  Շողը մեր հույսի, Ոգին մեր ճարտար. Չինարին այգու,

Պարիսպը մեր տան, Ջրաղացն արդար… Ռումբն է մեր ռազմի, ռունգը բնազդի, ռահվիրան փառքի, Սերն ու սիրտն է մեր, սերմը միշտ ծլող, Վեմ ու վիմագիր։ Տունը ցամաքում, տապանը ջրում, Րոպեն սլացքում. Ցորյանը արտում, Ուղին անհայտում, Փառքը սխրանքում։ Քիստ ու քաղն է մեր, քանքար ու քնար, քարավան ու ափ. ԵՎ Օջախն անմար, օժիտն անհատնում, Ֆե–ից մինչև Այբ։ Գ. Էմին

ՄԱՅՐԵՆԻ ԼԵԶՈՒ   Իմ պատուհանից ցնծությունն ասես  Գարնան քնքշանքով մեղմ թափանցեց ներս.  Առաջին անգամ մանկիկն իմ խնդուն  Դպրոցից եկել, ա տառն է սերտում:  Ա տառն է գրում մանրիկ մատներով,  Տառեր է շարում խնամքով, սիրով:  Մաշտոցն է այդպես մանկան պես մի օր  Հրճվել իր գյուտով` հրա՜շք, լուսավո՜ր:  Քանի՜ սերունդներ ա տառով զնգուն  Զգացել են այս հրճվանքը մաքուր:  Այն վեհ է` ինչպես ժպիտը մանկան,  Մոր գգվանքի պես միշտ նվիրական,  Նման ծլվլուն ծիծառի կանչին,  Հայրենի հողի կենարար շնչին:  Ամեն օջախի կրակն է անշեջ,  Ամե'ն հարկի տակ, ամե'ն սրտի մեջ,  Մեր ժողովրդի ոգին հրկիզուն  Եվ երկու բառով` մայրենի լեզու:   ՍՈՒՐԵՆ ՄՈՒՐԱԴՅԱՆ

ՄԱՅՐԵՆԻ ԼԵԶՈՒ Իմ պատուհանից ցնծությունն ասես Գարնան քնքշանքով մեղմ թափանցեց ներս. Առաջին անգամ մանկիկն իմ խնդուն Դպրոցից եկել, ա տառն է սերտում: Ա տառն է գրում մանրիկ մատներով, Տառեր է շարում խնամքով, սիրով: Մաշտոցն է այդպես մանկան պես մի օր Հրճվել իր գյուտով` հրա՜շք, լուսավո՜ր: Քանի՜ սերունդներ ա տառով զնգուն Զգացել են այս հրճվանքը մաքուր: Այն վեհ է` ինչպես ժպիտը մանկան, Մոր գգվանքի պես միշտ նվիրական, Նման ծլվլուն ծիծառի կանչին, Հայրենի հողի կենարար շնչին: Ամեն օջախի կրակն է անշեջ, Ամե'ն հարկի տակ, ամե'ն սրտի մեջ, Մեր ժողովրդի ոգին հրկիզուն Եվ երկու բառով` մայրենի լեզու: ՍՈՒՐԵՆ ՄՈՒՐԱԴՅԱՆ

Մեսրոպ Մաշտոցն ասաց՝ որդիս,  Էլ ինչո՞վ ես հույսը բերդիս,-  Էլ հայրենիք ինչո՞ւ եկար,  Թե պիտ խոսես օտար լեզվով,  Խմես հայոց գինին նեկտար,  Կենաց կանչես օտար լեզվով,  Քաղես հայոց վարդերն ու հեզ  Աղջիկ կանչես օտար լեզվով:  Իրավ քանի լեզու գիտես՝  Այնքան մարդ ես՝ իրավն ասին,  Բայց, որ քո հայ լեզուն չունես,  Էլ ի՞նչ հույս ես քո Մասիսին,  Որ թողել ես քո մայրենին՝  Հարամ է քեզ հայոց գինին,  Հարամ է քեզ աղջիկն հայոց,  Հայոց սիրտը, Մասիսն հայոց:  Մայր հայրենիքն էլ ի՞նչ սրտով  Քո ոտքերն էլ գրկե վարդով...  ... Ա՜խ, չէ, Մասիսն հալալ է քեզ,  Հայոց վշտում դու մեղք չունես,  Հալալ է քեզ հողն հայրենի,  Թող քեզ ջուրն էլ դառնա գինի:  Քանզի հայոց վայ սփյուռքում  Պանդխտությունն է դեռ պոկում:  Հայի բերանից հայոց լեզուն,  Օտարն հայոց մահն է ուզում...  Բայց նա է հայ, ով հովազի  Արնախում երախումն էլ  Իր մայրենի լեզվով խոսի,  Մոր կաթի հետ ծծած լեզվով,  Որ հայ գետը ծով ծնի, ծով,-  Ժխորում էլ Բաբելոնի  Խոսի լեզվով իր մայրենի  Հայոց լեզվով, որ միշտ ջահել,  Մեզ բյուր դարեր հայ է պահել :   Հ. Շիրազ

Մեսրոպ Մաշտոցն ասաց՝ որդիս, Էլ ինչո՞վ ես հույսը բերդիս,- Էլ հայրենիք ինչո՞ւ եկար, Թե պիտ խոսես օտար լեզվով, Խմես հայոց գինին նեկտար, Կենաց կանչես օտար լեզվով, Քաղես հայոց վարդերն ու հեզ Աղջիկ կանչես օտար լեզվով: Իրավ քանի լեզու գիտես՝ Այնքան մարդ ես՝ իրավն ասին, Բայց, որ քո հայ լեզուն չունես, Էլ ի՞նչ հույս ես քո Մասիսին, Որ թողել ես քո մայրենին՝ Հարամ է քեզ հայոց գինին, Հարամ է քեզ աղջիկն հայոց, Հայոց սիրտը, Մասիսն հայոց: Մայր հայրենիքն էլ ի՞նչ սրտով Քո ոտքերն էլ գրկե վարդով... ...

Ա՜խ, չէ, Մասիսն հալալ է քեզ, Հայոց վշտում դու մեղք չունես, Հալալ է քեզ հողն հայրենի, Թող քեզ ջուրն էլ դառնա գինի: Քանզի հայոց վայ սփյուռքում Պանդխտությունն է դեռ պոկում: Հայի բերանից հայոց լեզուն, Օտարն հայոց մահն է ուզում... Բայց նա է հայ, ով հովազի Արնախում երախումն էլ Իր մայրենի լեզվով խոսի, Մոր կաթի հետ ծծած լեզվով, Որ հայ գետը ծով ծնի, ծով,- Ժխորում էլ Բաբելոնի Խոսի լեզվով իր մայրենի Հայոց լեզվով, որ միշտ ջահել, Մեզ բյուր դարեր հայ է պահել : Հ. Շիրազ

Տեսիլքից են ծնվել տառերը մեր,  Հողմերով են սնվել տառերը մեր,  Ջրդեղվել են, դարձել երկաթագիր,  Քարերին են գրվել տառերը մեր...  Երբ փորձել են ջնջել ու եղծանել,  Կայծակին են տվել տառերը մեր...   Վահագն Դավթյան

Տեսիլքից են ծնվել տառերը մեր, Հողմերով են սնվել տառերը մեր, Ջրդեղվել են, դարձել երկաթագիր, Քարերին են գրվել տառերը մեր... Երբ փորձել են ջնջել ու եղծանել, Կայծակին են տվել տառերը մեր... Վահագն Դավթյան

Հայոց լեզու   Դու հնաբառ,  Մեսրոպատառ,  Աղբյուրի պես  Ջինջ ու կայտառ։  Դու մոր նման  Միշտ տուն կանչող,   Մայր հողի պես   Միշտ կանաչող։   Դու այնպես կուռ,  Այնպես անբիծ։  Եվ ինչ լավ է   Հասել ես ինձ։  Թե կորչեիր   Հանկարծ անհետ  Ինչպե՞ս խոսեր  Մայրս ինձ հետ։   Պատվական Խաչատրյան Ծերանում է մարդը,  Ծերանում է իրը,  Չի ծերանում երբեք   Իմ մայրենի գիրը։   Ամեն սերնդի հետ  Նույն ջահելն է կրկին։   Մտքի գանձերն առած՝  Պահ է տալիս գրքին։  Եվ Մաշտոցի սերը  Իր ճամփեքին վառած՝  Դարից դար է գնում՝  Ջահելությունն առած։

Հայոց լեզու Դու հնաբառ, Մեսրոպատառ, Աղբյուրի պես Ջինջ ու կայտառ։ Դու մոր նման Միշտ տուն կանչող,  Մայր հողի պես  Միշտ կանաչող։ Դու այնպես կուռ, Այնպես անբիծ։ Եվ ինչ լավ է  Հասել ես ինձ։ Թե կորչեիր  Հանկարծ անհետ Ինչպե՞ս խոսեր Մայրս ինձ հետ։ Պատվական Խաչատրյան

Ծերանում է մարդը, Ծերանում է իրը, Չի ծերանում երբեք  Իմ մայրենի գիրը։  Ամեն սերնդի հետ Նույն ջահելն է կրկին։ Մտքի գանձերն առած՝ Պահ է տալիս գրքին։ Եվ Մաշտոցի սերը Իր ճամփեքին վառած՝ Դարից դար է գնում՝ Ջահելությունն առած։

Լեզվի կարևորագույն դերը մարդկության կյանքում գիտակցել են աշխարհի բոլոր ժողովուրդները: Եվ նրանք ստեղծել են բազմաթիվ դիպուկ առածներ` սեղմ բնութագրելով լեզուն: Ահա դրանցից մի քանիսը: Հայկական Խոսք կա` սարի գլուխը կը հանի, խոսք կա` սարից ներքև կբերի: Հենց խոսք կա, որ մի փութ մեղրով չի ուտվի: Լեզվի ծակածին դեղ չկա: Քանի լեզու գիտես` այնքան մարդ ես: Աշխարհքի շինողն ու քանդողը լեզուն է: Թրի կտրածը կլավանա, լեզվի կտրածը չի լավանա: Քաղցր լեզուն օձը բնից կհանի:

Լեզվի կարևորագույն դերը մարդկության կյանքում գիտակցել են աշխարհի բոլոր ժողովուրդները: Եվ նրանք ստեղծել են բազմաթիվ դիպուկ առածներ` սեղմ բնութագրելով լեզուն: Ահա դրանցից մի քանիսը:

Հայկական

  • Խոսք կա` սարի գլուխը կը հանի, խոսք կա` սարից ներքև կբերի:
  • Հենց խոսք կա, որ մի փութ մեղրով չի ուտվի:
  • Լեզվի ծակածին դեղ չկա:
  • Քանի լեզու գիտես` այնքան մարդ ես:
  • Աշխարհքի շինողն ու քանդողը լեզուն է:
  • Թրի կտրածը կլավանա, լեզվի կտրածը չի լավանա:
  • Քաղցր լեզուն օձը բնից կհանի:
Ռուսական Լավ է ոտքից կաղել, քան լեզվից: Մի շտապիր խոսել, շտապիր գործել: Մոլդավական Լավ խոսքը հանգցնում է կրակը: Չեչենական Զենքը սպանում է մեկին, լեզուն` հազարին: Վ րացական Աշխարհը խոսքով կարելի է նվաճել, բայց ոչ մերկացված թրով: Փաղաքշական խոսքով լեռնային եղնիկին անգամ կարելի է մոտենալ: Եգիպտական Մարդու լեզուն իր նավի ղեկն է: Վիետնամական Դանակը մեկ սայր ունի,իսկ լեզուն` հարյուր: Արամեական Քո լեզուն մի առյուծ է, եթե նրան կապես, քեզ կպահպանի, եթե թողնես, կհոշոտի: Չինական Խոսքը գործիք է, որով բացում են սիրտը: Պարսկական Երկար լեզուն կկարճացնի կյանքը: Քրդական Իմ լեզվով խոսող օտարականն ավելի թանկ է, քան իր լեզուն չիմացող ազգակիցը:
  • Ռուսական

Լավ է ոտքից կաղել, քան լեզվից:

Մի շտապիր խոսել, շտապիր գործել:

  • Մոլդավական

Լավ խոսքը հանգցնում է կրակը:

  • Չեչենական

Զենքը սպանում է մեկին, լեզուն` հազարին:

  • Վ րացական

Աշխարհը խոսքով կարելի է նվաճել, բայց ոչ մերկացված թրով:

Փաղաքշական խոսքով լեռնային եղնիկին անգամ կարելի է մոտենալ:

  • Եգիպտական

Մարդու լեզուն իր նավի ղեկն է:

  • Վիետնամական

Դանակը մեկ սայր ունի,իսկ լեզուն` հարյուր:

  • Արամեական

Քո լեզուն մի առյուծ է, եթե նրան կապես, քեզ կպահպանի, եթե թողնես, կհոշոտի:

  • Չինական

Խոսքը գործիք է, որով բացում են սիրտը:

  • Պարսկական

Երկար լեզուն կկարճացնի կյանքը:

  • Քրդական

Իմ լեզվով խոսող օտարականն ավելի թանկ է, քան իր լեզուն չիմացող ազգակիցը:

Օգտագործված կայքեր և սկզբնաղբյուրներ https://forum.armedu.am/archive/index.php/t-76.html https://aniharutyunyan89.wordpress.com http://www.lezu.am/?p=606

Օգտագործված կայքեր և սկզբնաղբյուրներ

  • https://forum.armedu.am/archive/index.php/t-76.html
  • https://aniharutyunyan89.wordpress.com
  • http://www.lezu.am/?p=606
ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ Գայանե Դանիելյան ՝ Հրազդանի N 7 միջնակարգ դպրոցի դասվար

ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ

Գայանե Դանիելյան ՝ Հրազդանի N 7 միջնակարգ դպրոցի դասվար