Բովանդակություն
Ներածություն……………………………………………………………………………3
Նախադպրոցական տարիքում երեխայի զարգացման հոգեբանական
առանձնահատկությունները ………………………………………………...…..5
Նախադպրոցականի գործունեության հիմանական տեսակները ………6
Զգայական զարգացումը նախադպրոցական տարիքում…..........………...9
Նախադպրոցականների իմացական գործընթացների զարգացումը:…….....................................................................................……........11
Նախադպրոցական տարիքի երեխայի հոգեկան – կամային ոլորտի և հատկանիշների ձևավորումը ………………......................................………...15
Եզրակացություն……………………………………………………………………19
Օգտագործված գրականության ցանկ…………………………………………20
Ներածություն
Նախադպրոցական տարիքում, որն ընդգրկում է 3-ից մինչև 7 տարեկան ընկած ժամանակահատվածը, շարունակվում է երեխայի օրգանիզմի արագ հասունացումը: Այս տարիքը բնութագրվում է երեխայի զարգացման սոցիալական նոր իրադրությունների ձևավորմամբ: Նախադպրոցական տարիքի էական առանձնահատկություններից մեկը տարեկիցների հետ որոշակի փոխհարաբերությունների հաստատումն է:
Այս տարիքում գործունեության առաջատար ձև է համարվում խաղը: Այն երեխայի հոգեկանում որակական նոր փոփոխություններ է առաջացնում: Նրանում սաղմնավորվում են ուսումնական գործունեության հիմքերը, որը առաջատար է դառնում դպրոցական տարիներին: Երեխան իր խաղում վերարտադրում է ոչ միայն աշխատանքը, այլև հասարակական հարաբերությունները, իրենց վրա են վերցնում մեծահասակների հատուկ դերերը:
Խաղի ընթացքում երեխան հեշտությամբ փոխարինում է իրական առարկան որևէ պատահական խաղալիքով կամ պատահական իրով:
Նախադպրոցական տարիքը կյանքի այն շրջանն է, որի ընթացքում տեղի է ունենում երեխայի զգայական փորձի հսկայական աճ ու կարգավորում, ընկալման ու մտածողության բուն մարդկային ձևերի տիրապետում, երևակայության բուռն զարգացում, կամածին ուշադրության և իմաստալից մտապահման տարրերի ձևավորում:
Այս տարիում բուռն կերպով զարգանում է նաև երեխաների իմացական գործընթացները՝ ընկալումը, հիշողությունը,, ուշադրությունը, մտածողությունը, խոսքը և այլն:
Երեխայի անձի զարգացումը իր մեջ ներառում է նրա հուզական – կամային ոլորտի, ինչպես նաև հետաքրքրությունների և վարքի դրդապատճառների ձևավորումը:
Իսկ սա, որոշում է սոցիալական միաջավայրով և, առաջին հերթին, երեխայի զարգացման տվյալ աստիճանի համար տիպական այն հարաբերություններով, որոնք հաստատվում են նրա ու չափահասների միջև:
Նախադպրոցական տարիքի երեխաները սովորում են կատարել նաև որոշ աշխատանքային առաջադրանքներ
Նախադպրոցական տարիքի երեխան տիրապետում է նաև ուսումնական գործունեության տարրերին: Ուսուցումը այս կամ այն չափով մտնում է երեխաների գործունեության բոլոր ձևերի մեջ:
Նախադպրոցական տարիքի ընթացքում առաջանում են նորանոր դրդապատճառներ:
Որպես այդպիսիք կարող են հանդես գալ գործունեության հաջողությունը կամ անհաջող ավարտը, հենց գործունեության բովանդակությունը և այլն: Նախադպրոցական տարիքի ընթացքում առաջանում են նորանոր դրդապատճառներ:
Այս փուլում զարգանում է դրդապատճառների փոխադարձաբար կապված համակարգի զարգացումը: Երեխայի մոտ զարգանում է էմփատիայի զգացումը: Երեխաները հենց այս տարիքում նույնականանում է մայրիկին կամ հայրիկին, գիտակցում է իրեն որպես տղա կամ աղջիկ:
Գլուխ 1. Նախադպրոցական տարիքի երեխայի հոգեկան զարգացման ընդհանուր բնութագիրը:
1.1 Նախադպրոցական տարիքում երեխայի զարգացման հոգեբանական առանձնահատկությունները
Ն
ախադրոցական տարիքում (3-ից մինչև 6 տարեկանը ) շարունակվում է երեխայի օրգանիզմի արագ հասունացումը: Ընդհանուր աճի հետ զուգընթաց տեղի է ունենում հյուսվածքների և օրգանների անատոմիական ձևավորումն ու ֆունկցիոնալ զարգացումը: Կարևոր նշանակություն ունեն կմախքի ոսկրացումը, մկանների զանգվածի մեծացումը, շնչառության ու արյան շրջանառության օրգանների զարգացումը: Ուղեղի կշիռը ավելանում է 1110-ից մինչև 1350 գրամ: Ուժեղանում է մեծ կիսագնդերի կեղևի կարգավորող դերը, ենթակեղևային կենտրոնների նկատմամբ նրա վերահսկողությունը: Աճում է պայմանական ռեֆլեքսների առաջացման արագությունը, հատկապես ինտենսիվորեն է զարգանում երկրորդ ազդանշանային համակարգը:
Ֆիզիկական զարգացումը անհրաժեշտ պայմաններ է ստեղծում ավելի մեծ ծավալի ինքնուրույն աշխատանքի և ուսուցման ու դաստիարակության պրոցեսում հասարակական փորձի նոր ձևերի յուրացման համար:
Նախադպրոցական տարիքը բնութագրվում է երեխայի զարգացման սոցիալական նոր իրադրության առաջացմամբ: Շրջապատող մարդկանց մեջ նախադպրոցականի գրաված տեղը էականորեն տարբերվում է այն տեղից , որը բնորոշ է վաղ մանկական տարիքի երեխայի համար: Նոր ձևեր է ստանում մեծերի հետ երեխայի ունեցած կապը: Համատեղ գործունեությունը հերթափոխվում է մեծահասակների ցուցումների ինքնուրույն կատարմամբ: Հնարավոր է դառնում քիչ թե շատ հետևողականորեն և ըստ որոշակի ծրագրի երեխային գիտելիքներ սովորեցնելը: Սակայն , ինչպես նշում է Վիգոտսկին , այդ ծրագիրը կարող է իրագործվել միայն այն չափով, ինչ չափով այն երեխայի համար սեփական ծրագիր է դառնում:
1.2 Նախադպրոցականի գործունեության հիմանական տեսակները
Ն
ախադպրոցական տարիքում գործունեության առաջատար տեսակը խաղն է: Խաղն առաջատար է դառնում ոչ այն պատճառով , որ ժամանակակից երեխան, որպես կանոն, իր ժամանակի մեծ մասը անց է կացնում խաղալով և համեմատաբար քիչ է ներգրավվում մեծահասակների աշխատանքային գործունեության մեջ: Խաղը երեխայի հոգեկանում որակական փոփոխություններ է առաջացնում: Նրանում սաղմնավորվում են ուսումնական գործունեության հիմքերը:
Երեխան իր խաղում վերարտադրում է ոչ միայն աշխատանքը, այլև հասարակական հարաբերությունները, իրենց վրա են վերցնում մեծահասակների հատուկ դերերը:
Խաղի ընթացքում երեխան հեշտությամբ փոխարինում է իրական առարկան որևէ պատահական խաղալիքով կամ պատահական իրով:
Դերային կամ ստեղծագործական խաղը ի հայտ է գալիս նախադպրոցական տարիքում։ Սա այն գործունեությունն է, որում երեխաները իրենց վրա վերցնում են մեծահասակների դերերը և ընդհանրացված ձևով, խաղային պայմաններում վերարտադրում մեծահասակների գործունեությունը և նրանց միջև հարաբերությունները։ Երեխան, ընտրելով որևէ դեր, ունի համապատասխան կերպար՝ մոր, բժշկի, վարորդի և այլն, ը նրան գործողությունների օրինակներ։ Խաղի պատկերավոր պլանն այնքան կարևոր է, որ առանց նրա խաղն ուղղակի չի կարող գոյություն ունենալ։ Չնայած կյանքը խաղում ընթանում է պատկերացումների ձևով, այն հուզականորեն հագեցած է՝ դառնալով երեխայի համար իր իրական կյանքը:
Խաղի միջոցով երեխաների մոտ տեղի է ունենում մի շարք կարևոր փոփոխություններ.
Խաղային գործունեությունը նպաստում է կամածին ուշադրության և կամածին հիշողության զարգացմանը: Խաղի պայմաններում երեխաները ավելի են կենտրոնանում և ավելի շատ գիտելիքներ են մտապահում:
Խաղը մեծ ազդեցություն է գործում խոսքի զարգացման վրա: Եթե երեխան ի վիճակի չէ խաղի ընթացքի վերաբերյալ իր ցանկությունները հստակորեն արտահայտել, եթե չի հասկանում ընկերների հրահանգները, ապա նրա ներկայությունը բեռ է դառնում մյուս մասնակիցների համար: Այս պայմաններում առաջացող հուզական անբարեկեցիկ վիճակը խթանում է խոսքի զարգացմանը:
Խաղը լուրջ ազդեցություն է գործում մտքի զարգացման վրա. Խաղալիս երեխան սովորում է ընդհանրացնել առարկաներն ու գործողությունները, օգտագործել բառի ընդհանրացված նշանակությունը և այլն:
Զարգանում է երեխաների երևակայությունը:
Ն
ախադպրոցական տարքում զարգանում է երեխայի նկարչական ակտիվությունը: Նախադպրոցականների նկարած պատկերներն ունեն յուրահատկություններ. դրանք սխեմատիկ են , հաճախ խախտված են լինում ըստ մեծության առարկաների ճիշտ հարաբերություններ: Նախադպրոցական տարիքում կարելի է երեխային սովորեցնել ճիշտ նկարել : Եթե վաղ նախադպրոցական տարիքում գույնի ընտրությունը ունի պատահական բնույթ, ապա ավելի ուշ երեխան ուշադրություն է դարձնում օբյեկտի գույնի վրա և առարկան նկարում է այն գույնով , ինչ գույն որ ունի օբյեկտը Բացի այդ երեխաների համար գույները ունենում են որոշակի օբյեկտիվ իմաստ և երեխան իր չսիրած մարդկանց կամ առարկաներ գունավորելիս օգտվում է բացասական գույներից`սև, մոխրագույն և այլն: Իսկ ահա իր սիրելի մարդկանց և առարկաները նկարում է դրական հույզեր արթնացնոող գույներով:
Ն
ախադպրոցական տարիքի երեխաները սովորում են կատարել նաև որոշ աշխատանքային առաջադրանքներ: Թեև այս դեպքում դեռևս չի կարելի խոսել աշխատանքի ` որպես գործունեության ինքնուրույն տեսակի մասին, բայց կասկածից դուրս է, որ նման առաջադրանքներ կատարելու ընթացում առաջանում են հոգեբանական այնպիսի որակներ, որոնք բնորոշ են աշխատանքային գործունեության ձևերի համար:
Նախադպրոցական տարիքի երեխան տիրապետում է նաև ուսումնական գործունեության տարրերին: Ուսուցումը այս կամ այն չափով մտնում է երեխաների գործունեության բոլոր ձևերի մեջ: Բայց երեխայի համար ուսուցումը հատուկ գործունեություն է դառնում միայն ուսումնական խնդրի առկայության դեպքում, երբ նրանից պահանջվում է ինչ-որ նոր բան սովորել:
1.3 Զգայական զարգացումը նախադպրոցական տարիքում
Ն
ախադպրոցական տարիքը կյանքի այն շրջանն է, որի ընթացքում տեղի է ունենում երեխայի զգայական փորձի հսկայական աճ ու կարգավորում, ընկալման ու մտածողության բուն մարդկային ձևերի տիրապետում, երևակայության բուռն զարգացում, կամածին ուշադրության և իմաստալից մտապահման տարրերի ձևավորում: Այս տարիքում աճում է տեսողության սրությունը, գույների և դրանց երանգների տարբերակման նրբությունները, զարգանում է ֆենոմատիկ և ձայնի բարձրության լսողությունը, ձեռքը դառնում է ակտիվ շոշափման օրգան, բայց այս բոլոր փոփոխությունները ինքնաբերաբար չեն լինում: Դրանք հետևանքն են այն բանի, որ երեխան տիրապետում է ընկալման այնպիսի նոր գործողությունների, որոնց նպատակը իրականության առարկաների և երևույթների բազմազան հատկությունների ու հարաբերությունների հետազոտումն է: Ընկալման գործողությունները ձևավորվում են բովանդակալից գործունեության այն տեսակների տիրապետելու հետ զուգընթաց, որոնք պահանջում են առարկաների ու երևույթների հատկությունների բացահայտում և հաշվառում: Ձևի, մեծության, գույնի տեսողական ընկալման զարգացման համար առանձնահատուկ նշանակություն ունեն գործունեության ստեղծագործական տեսակները. ապլիկացիան, նկարչությունը, կառուցողական աշխատանքը: Շոշափելիքի ընկալումը զարգացնում է ծեփակերտելիս և ձեռքի աշխատանքի ընթացքում, ֆոնեմատիկ լսողությունը ` խոսքային շփման պրոցեսում, ձայնի բարձրության լսողությունը` երաժշտական պարապմունքների ժ
ամանակ: Նրա ընկալման համար չափանիշներ են ծառայում կոնկրետ ու լավ ծանոթ առարկաների հատկությունների մասին ունեցած պատկերացումները: Բնութագրելուվ, օրինակ, եռանկյունի ձևը , երեխան ասում է. կամ : Կլոր ձևը բնութագրելիս, ասում է . : Կարմիր գույնը տեսնելիս կարող է ասել. և այլն: Այս տարիքում երեխաները մեծ հաճույքով դիտում են վառ գունավորված նկարները, իսկ ահա խամրած, լույս ու ստվեր պարունակող նկարներին կարող են նայել տհաճությամբ: 6-7 տարեկանում երեխաները սկում են բավականին ճշտորեն վերարտադրել մեղեդին և, որ կարևոր է, կարողանում են դրան գեղագիտական գնահատական տալ:
1.4 Նախադպրոցականների իմացական գործընթացների զարգացումը
Ընկալում Նախադպրոցական տարիքում ընկալումը կորցնում է իր առաջնային աֆեկտիվ բնույթը. պերցեպտիվ և հուզական գործընթացները տարբերակվում են։ Ընկալումը դառնում է իմաստավորված, նպատակաուղղված, վերլուծական։ Նրանում առանձնանում են կամային գործողությունները՝ դիտումը, դիտարկումը, որոնումը։ Ընկալման զարգացման վրա նշանակալից ազդեցություն է թողնում խոսքը. այն, որ երեխան սկսում է ակտիվորեն օգտագործել տարբեր օբյեկտների որակների, հատկանիշների, վիճակների, հարաբերությունների անվանումներ։ Անվանելով առարկաների և երեույթների այս կամ այն հատկությունները՝ երեխան դրանով իսկ առանձնացնում է դրանք իր համար, տեսնում և հասկանում նրանց միջև տարբեր հարաբերությունները:
Հատուկ կազմակերպված ընկալումը նպաստում է երևույթների լավ հասկացմանը։ Միևնույն ժամանակ, պատկերավոր սկիզբը շատ ուժեղ է այս փուլում, ինչը խանգարում է երեխային ճիշտ եզրակացույթուններ կատարել իր տեսածի վերաբերյալ։ Ընդհանուր առմամբ, նախադպրոցականների մոտ ընկալումը և մտածողությունը այնքան փոխկապակցված են, որ խոսում են տվյալ տարիքին բնորոշ ակնառու-պատկերավոր մտածողության մասին:
Մտածողություն Մտածողության զարգացման հիմնական ուղին անցումն է ակնառու-գործնականից ակնառու-պատկերավորին և տարիքի վերջում՝ բառային մտածողության։ Նախադպրոցականը մտածում է պատկերավոր, նա դեռ ձեռք չի բերել դատողությունների հասուն տրամաբանությունը։ Չնայած դրան՝ նախադպրոցականները կարող են ճիշտ դատել և լուծել բավական բարդ խնդիրներ։ Ճիշտ պատասխաններ նրանցից կարելի է ստանալ որոշակի պայմաններում։ Առաջին հերթին, երեխան պետք է հասցնի մտապահել առաջադրանքը։ Բացի այդ, առաջադրանքի պայմանները պետք է պատկերացնի, իսկ դրա համար պետք է հասկանա դրանք։ Դրա համար էլ պետք է այնպես ձևակերպել խնդիրը, որ այն հասկանալի լինի երեխաներին:
Նախադպրոցական տարիքում, կապված խոսքի ինտենսիվ զարգացման հետ, յուրացվում են հասկացությունները: Թեև նրանք մնում են կենցաղային մակարդակում, հասկացությունների բովանդակությունը սկսում է ավելի շատ համապատասխանել նրան, ինչ տվյալ հասկացության մեջ ներառում են մեծահասակները:
Ն
ախադպրոցական տարիքի վերջում ի հայտ է գալիս ընդհանրացման, կապերի հաստատման միտում։ Վերջինիս ծագումը շատ կարևոր է ինտելեկտի հետագա զարգացման համար, չնայած նրան, որ երեխաները հաճախ սխալ ընդհանրացումներ են անում՝ կողմնորոշվելով առարկաների, երևույթների վառ հատկանիշների վրա:
Հիշողություն , ուշադրություն Երեխան սկսում է հիշել իրեն արդեն 3 տարեկանից սկսած: Ինչպես գտնում էր Լև Վիգոտսկին, հիշողությունը դառնում է գերակայող ֆունկցիա և անցնում զարգացման մեծ ուղի իր կայացման գործընթացում։ Ոչ այս տարիքից առաջ, ոչ հետո, երեխան այսքան հեշտությամբ չի մտապահում ամենաբազմազան ինֆորմացիան: Հիշողությունը այս տարիքում ոչ կամային է: Այս փուլում զարգանում է նաև ուշադրությունը :Երեխան ուշադրություն է դարձնում այն ամենի վրա, ինչը նրան հետաքրքրում է անմիջականորեն և հույզեր է առաջացնում: Երեխան այնքան ժամանակ է ուշադրություն դարձնում առարկային , քանի դեռ այն նրան հետաքրքրում է: Նա մտապահում է այն, ինչը գրավում է նրա ուշադրությունը և ինքնաբերաբար մտապահվում է: Զգալիորեն ավելի հեշտ են մտապահվում ակնառու պատկերները, քան դատողությունները: Նույնիսկ տեքստ մտապահելիս ռիթմն ու հանգավորումը ավելի մեծ նշանակություն ունեն, քան բովանդակությունը: Երեխան իր առաջ նպատակ չի դնում՝ մտապահելու կամ հիշելու ինչ-որ բան, չի տիրապետում մտապահման հատուկ միջոցների։ Երեխայի համար հետաքրքիր իրադարձությունները, պատկերները հեշտությամբ տպավորվում են։ Երեխան արագ մտապահում է բանաստեղծությունները, նրանցում կարևոր է ռիթմը, հնչեղությունը։ Հիշվում են պատմվածքները, հեքիաթները, մուլտֆիլմերի հերոսները և այլն։ Իմաստային հիշողությունը զարգանում է մեխանիկականին զուգընթաց, դրա համար միանշանակ չենք կարող պնդել, որ նախադպրոցականի մոտ տիրապետող է մեխանիկական հիշողությունը: 4-5 տարեկանում սկսում է ձևավորվել կամային հիշողությունը։
Նախադպրոցական տարիքի վերջում ուշադրությունը կամածին կերպով ավելի ու ավելի տևականորեն կառավարելու ընդունակությունը սկսում է զարգանալ : Սկսում է զարգանալ նաև խոսքային իմաստավորված հիշողությունը, որը իր կատարած դերով արդեն յոթ տարեկանում հավասարվում է պատկերավոր հիշողությանը: 4-6 տարեկանում արդեն առաջանում է կամածին ուշադրությունը, սակայան այս ամբողջ փուլի ընթացքում իշխող է մնում ոչ կամածին ուշադրությունը:
Խոսք
Իմացական գործողությունների բոլոր տեսակների կատարելագործումը հենվում է երեխայի խոսքի զարգացման վրա: Նախադպրոցական տարիքում ավարտվում է խոսքի տիրապետման երկարատև և բարդ գործընթացը: 6 տարեկանում լեզուն դառնում է երեխայի հաղորդակցման և մտածողության միջոց, ինչպես նաև գիտակցական ուսումնասիրման օբյեկտ, քանի որ դպրոցին նախապատրաստվելիս սկսվում է կարդալու և գրելու ուսուցումը: Լեզուն երեխայի համար դառնում է իսկապես հարազատ:
Ինտենսիվորեն աճում է բառապաշարը։ Ինչպես նախորդ տարիքում, այստեղ էլ մեծ են անհատական տարբերությունները. որոշ երեխաների մոտ բառապաշարը մեծ է, որոշների մոտ քիչ, ինչը կախված է կենսապայմաններից, նրանից, թե ինչպես են երեխայի հետ շփվում մեծահասակները։ 1,5 տարեկանում երեխան ակտիվորեն օգտագործում է 100 բառ, 3 տարեկանում՝ 1000-1100 բառ, 6 տարեկանում՝ 2500-3000 բառ: Զարգանում է խոսքի քերականական կառուցվածքը։ 3-5 տարեկանում երեխան ոչ միայն ակտիվորեն տիրապետում է խոսքին, նա ստեղծագործականորեն յուրացնում է լեզվական իրականությունը։ Նա ճշգրիտ յուրացնում է «մեծահասակների» բառերի նշանակությունները, զգում է բառի, նրա առանձին մասերի և իմաստի փոփոխությունների միջև կապը:
Եզրակացություն
Ինչպես յուրաքանչյուր տարիքային փուլ, այնպես էլ նախադպրոցական փուլը, ունի մի շարք առանձնահատկություններ: Այս փուլում տեղի են ունենում ինչպես ֆիզիոլոգիական, այնպես էլ հոգեբանական բազմաթիվ փոփոխություններ: Դրանք իմանալն ու ճիշտ գնահատելը ունի մեծ դեր ինչպես նախադպրոցական տարիքի երեխայի, այնպես էլ նրանց հետ աշխատող մեծահասակների համար:
Այս տարիքում կարևոր են ոչ միայն մեծահասակների, այլ նաև հասակակիցների հետ շփումը: Երեխաների հիմնական զբաղմունքը, գործունեության առաջատար ձևը համարվում է խաղը, որի միջոցով երեխան վերարտադրում է ոչ միայն աշխատանքը, այլև հասարակական հարաբերությունները:
Երեխաները զարգացնելով իրենց նկարչական ակտիվությունը, սովորում են ճիշտ նկարել:
Այս տարիքում երեխաների ընկալումը դառնում է իմաստավորված, նպատակաուղղված, վերլուծական։ Մտածողության առավել ակտիվ զարգացման շնորհիվ, երեխաները կարողանում են ավելի պատկերավոր մտածել, ինչպես նաև կարողանում են ճիշտ դատել և լուծել բավական բարդ խնդիրներ։
Նախադպրոցական տարիքր երեխաների մոտ զարգանում է էմփաթիայի, այսինքն ուրիշին ապրումակցելու երևույթը: Իսկ այ ինքնագնահատումը երեխայի գիտակցական գործունեության զարգացման ամենաբարդ արդյունքն է, երեխան գիտակցում է, թե ինչպիսի ապրումներ ունի:
Օգտագործված գրականության ցանկ
Պետրովսկի Ա.Վ. , Տարիքային և մանկավարծական հոգեբանություն , Ե. 1977
Ֆրոմ, Այբուբեն ծնողների համար, Ե. 1999
Վիքիպեդիա , http://hy.wikipedia.org/
8