Просмотр содержимого документа
«9, հայոց պատմություն, Խորհրդային վարչակազմի հաստատում»
Դասի թեմա-Խորհրդային վարչակազմի հաստատումը
Դասի նպատակը և խնդիրները –իմանան ապստամբության պատճառների, ընթացքի և հետևանքների մասին:
Ուսումնական նյութ-գրքեր, տետրեր, քարտեզ
Դասատիպ- համակցված
Մեթոդներ-հարցման, զրույցի, քննարկման, անդրադարձի:
Միջառարկայական կապ-հայոց պատմություն, աշխարհագրություն, համաշխարհային պատմություն
Դասի ընթացքը
Կատարել հաճախումների հաշվառում, հին դասի հարցում, գնահատում, ամփոփում, նոր նյութի հաղորդում
Խթանման փուլ-ազատ շարադրանք:
Իմաստի ընկալման փուլ- Ուսուցիչ-ներկայացնի հեղկոմների գործունեության մասին:
Ռազմհեղկոմի նախագահն էր հայտնի բոլշևիկ Սարգիս Կասյանը։
Ապստամբությունը հենվում էր ժողովրդական զանգվածների, առաջին հերթին արևմտահայ գաղթական բնակչության աջակցության վրա։
Աշակերտներ-կազմեն հարցեր, դուրս գրեն թվեր, նշեն իրադարձություններ, գտնեն պատճառահետևանքային կապեր, պատասխանեն ուսուցչի տված հարցերին:
Կշռադատման փուլ- կազմել հարցեր, ամփոփել
1.Ե՞րբ էին ստեղծվել հեղկոմները և ինչու՞։
2.Հեղկոմի առաջին որոշումն ինչի՞ն էր վերաբերվում: (Հայաստանի Հեղկոմի առաջին դեկրետը վերաբերում էր Արտակարգ հանձնաժողովի (Չեկա՝ Չրեզվիչայնայա կոմիսիա) ստեղծմանը)։
3.Հին դատական համակարգին ի՞նչը փոխարինելու եկան ( «ժողովրդական դատարանները» և «հեղափոխական տրիբունալը»։ Վերացվեցին Հայաստանի Հանրապետությունում գործող օրենքները, որոնց փոխարինեց Խորհրդային Ռուսաստանի օրենսդրությունը)։
4.Առաջին զանգվածային բռնությունները ե՞րբ և ու՞մ նկատմամբ տեղի ունեցան ( նոր իշխանության հաստատումից անմիջապես հետո։ Դրանք կիրառվեցին Դաշնակցություն կուսակցության, պառլամենտի ու նախկին կառավարության անդամների և բանակի սպայության նկատմամբ։ Ծառայությունից ազատվեց և Հայաստանից հեռացվեց բանակի հրամանատար Դրոն)։
5. Ապստամբները մի շարք շրջաններում իշխանությունը ե՞րբ վերցրին իրենց ձեռքը և մտան Երևան (Փետրվարի 16–18-ը ։ Երևանում ստեղծվեց Հայրենիքի փրկության կոմիտե՝ Սիմոն Վրացյանի նախագահությամբ)։
6.Խորհրդային Հայաստանի պետական և բոլշևիկյան կուսակցության ղեկավար մարմինները Հայաստանի բանակի իրենց հավատարիմ ուժերով և 2 զրահագնացքով հեռացան Երևանից և որտե՞ղ կենտրոնացան։ (Նրանք կենտրոնացան Ղամարլու (Արտաշատ) – Վեդի-Բասար (Արարատ) շրջանում, ընկնելով ապստամբների շրջապատման մեջ։ Խորհրդային իշխանությունը պահպանվեց հիմնականում Համամլու (Սպիտակ) – Ղարաքիլիսա (Վանաձոր) – Դիլիջան – Շամշադին (Տավուշ) գոտում)։
7.Խորհրդային զորքերը ե՞րբ մտան Երևան (ապրիլի 2-ին մտան Երևան, որտեղ վերահաստատվեց խորհրդային իշխանությունը)։
8.Ապստամբության ճնշումից հետո Հայաստանի Ռազմհեղկոմը վերակառուցվեց ինչի՞ (ժողովրդական կոմիսարների խորհրդի (ԺԿԽ), որի նախագահ նշանակվեց Ալեքսանդր Մյասնիկյանը (1886-1925)։ 1925 թ. նա զոհվեց ինքնաթիռի վթարից):
Տնային աշխատանք-Շարադրություն «Ո՞րն էր ապստամբության պատճառը, ինչպե՞ս կարելի էր վերացնել պատճառը)։