СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ

Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно

Скидки до 50 % на комплекты
только до

Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой

Организационный момент

Проверка знаний

Объяснение материала

Закрепление изученного

Итоги урока

Ակսել Բակունց - գրականություն

Нажмите, чтобы узнать подробности

Просмотр содержимого документа
«Ակսել Բակունց - գրականություն»

ԱԿՍԵԼ ԲԱԿՈՒՆՑ

Ակսել Բակունցը, չնայած ունեցավ հազիվ մի տասնամյակի գրական կյանք, սակայն իր գունեղ արվեստով խոր հետք թողեց հայ սովետական արձակի զարգացման մեջ: Նա ծնվել է 1899 թվականին Գորիսում:

Գորիսի Ծխակակն դպրոցն ավարտելուց հետո Բակունցը 1910 թվականին ըդունվում է Էջմիածնի Գևորգյան ճեմարան: Ըդունակ, ուշիմ պատանին գիտելիքներ մեծ պաշար է ձեռք բերում, խորանում է հայերենի գրականության մեջ, հետագայում մանկավարժական աշխատանք կատարում Զանգեզուրի Լոր ղյուղում:

ՈՒսման տենչը Բակունցին տանում է Խարկով: 1923 թվականին նա ավարտում է Խարկովի գյուղատնտեսական ինստիտուտը, վերադարնում ու աշխատանքի է անցնում իր հարենի լեռնաշխարհում՝ Զանգեզուրում որպես գյուղատնտես"

Կյանքի հետաքրքիր ճանապարհ է անցել նա. հայոց գրեր է սովորեցրել գյուղի երեխաներին, հրացանը ձեռքին պաշտպանել է հայերենի հողը, ղյուղատնտեսական գիտելիքներով զինել հաերի ցելենի սերմնացաններին և, վերջապես, լիովին նվիրվել գրականությանը, պատկերել իր վերածնված ժողովրդի դաղան անցյալն ու պայծառ ներկան:1

Մասնակցել է Աշկալայի, Իլլիջայի, Արդահանի կռիվներին և Սարդարապատի ճակատամարտին որպես շարքային զինվոր: Երկար ժամանակ զբաղվել է գյուղատնտեսությամբ. Խարկովի գյուղատնտեսական ինստիտուտն ավարտելուց հետո աշխատել Գորիսում որպես Զանգեզուրի գավառական գյուղատնտես, գավգործկոմի հողբաժնի վարիչ, ապա Երևանում՝ որպես հողժողկոմատի հողվարչության պետի տեղակալ։ Պարբերականների հետ համագործակցությունը սահմանափակվել է «Նոր ուղի» հանդեսի և «Մաճկալ» պարբերականի շրջանակներում: Նրա «Գավառական նամականին», «Մեր գյուղերում», «Նամակներ գյուղից» ակնարկաշարերը անմիջապես գրավում են ընթերցողին: Իր տաղանդը մեծապես արտահայտվում է նաև «Միրհավ», «Սաբու» և «Ալպիական մանուշակ» պատմվածքներում:

Դեռևս 30-ական թվականներից այլախոհի պիտակի տակ էին առել նաև Բակունցին: Այսպիսով 1936թ.-ի օգոստոսի 9-ին գրողը ձերբակալվել է: Մեղադրանքը ՝ «հակահեղափոխական, հակախորհրդային,ազգայնամոլական գործունեություն»: Բակունցի դատական նիստը տևում է ընդամենը 25 րոպե և կայացվում գնդակահարման որոշում: 1937թ.-ի հուլիսի 8-ին գրողը գնդակահարվում է Ստալինի ցուցումով:






1 http://arm-biography.blogspot.com/2013/09/Aksel-Bakunts-1899-1937.html