Просмотр содержимого документа
«Դասի պլան անգլերենից»
Դասի պլան անգլերենից
Ամսաթիվ՝ 05,12,2017
Դասարան՝ 8-րդ
Թեմա՝ ‘’ Be Nature-wise ‘’
Դասի տևողությունը՝ 45 րոպե
Դասի նպատակները՝
ա) սովորել արտահայտել մտքերը թեմայի շուրջ;
բ) օգտագործել թեմայի բառապաշարը քննարկման մեջ;
գ) ստանալ նոր տեղեկություններ թեմայի շուրջ;
դ) ամփոփել ստացած գիտելիքները:
Դասի վերջում աշակերտները պիտի կարողանան՝
ա) օգտագործել թեմային վերաբերվող բառերն ու արտահայտությունները քննարկման մեջ;
բ) արտահայտել մտքերը թեմայի շուրջ;
գ) կիսել թեմայի շուրջ ձեռք բերած փորձն ու գիտելիքները համադասարանցիների հետ:
Բառապաշար՝‘’ Be Nature-wise ‘’թեմային վերաբերող բառեր:
Դասի կահավորումը և անհրաժեշտ պարագաներ՝
պրոյեկտոր, համակարգիչ, պաստառներ, քարտեր, մարկերներ:
Դասի ընթացքը
1. Կազմակերպչական պահ:
2. Մտագրոհ ( Brainstorming )
Let us see what you know about Nature?
Այս մեթոդը օգնում է ուսուցչին ակտիվացնել աշակերտներին, պարզել, թե ինչ գիտեն աշակերտները նյութի մասին: Աշակերտները հաղորդում են ընդհանուր տվյալներ բնության մասին:
3. Տեսահոլովակի դիտում և քննակում: ( Watching and discussing )
Աշակերտները դիտում են տեսահոլովակ բնության, տեսարժան վայրերի մասին, այնուհետև քննարկում տեսածը:
4. Սլայդերի դիտում: Աշակերտները դիտում են սլայդներ բնության , տեսարժան վայրերի, բնապահպանության և բնական ացետների վերաբերյալ:
5, Խմբային աշխատանք պաստառներով ( Group work ): Ուսուցիչը բաժանում է դասարանը երկու խմբերի: Խմբերից մեկին հանձնարարվում է ներկայացնել
‘’ Nature ‘’ մյուսին ՝ ‘’ Air pollution ‘’ թեմաները:Խմբերից յուրաքանչյուրը ներկայանում է՝ ցուցադրելով սլայդեր, անգլերեն և հայերեն լեզուներով խոսելով բնության և բնական աղետների, օդի աղտոտվածության և կլիմայի փոփոխության ,գլոբալ տաքացման մասին: