Просмотр содержимого документа
«Երիտթուրքական հեղափոխություն»
Շողակաթի միջն դպրոց .Ս.Հովսեփյան
ԵՐԻՏԹՈՒՐՔԱԿԱՆ ՀԵՂԱՇՐՋՈՒՄ
ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՍՏԵՂԾՈՒՄԸ
Կուսակցության կազմի մեջ մտնում էին մտավորականության և զինվորականների առաջատար ներկայացուցիչները, ովքեր արտահայտում էին թուրք բուրժուազիայի շահերը և ձգտում էին Օսմանյան կայսրությունը վերածել բուրժուա-սահմանադրական պետության։ Նրանց հիմնական պահանջն էր սահմանադրության վերականգնումը։ Սկզբնական շրջանում կոմիտեի ղեկավարները պահպանում էին գաղտնիություն։ Աբդուլհամիդյան աջակիցների միջոցով հաջողվեց բացահայտել երիտթուրքերի ընդհատակյա կազմակերպությունների մի մասը և գլխատել շարժումը։1897 և 1899 թվականներին տեղի ունեցան կազմակերպության անդամների դատերը, և նրանցից շատերը ստիպված եղան լքել երկիրը։ Արտագաղթի ընթացքում տեղի ունեցավ երիտթուրքական շարժման պառակտում։ 1902 թվականին Փարիզյան համաժողովի ժամանակ Միություն և Առաջադիմությունից անջատվեցին մի խումբ օսմանցի լիբերալիստներ (ազատականներ) Սաբահեդին արքայազնի գլխավորությամբ, ով հիմնեց «ապակենտրոնացման և անհատական նախաձեռնության լիգան»: Սաբահեդինը և նրա կողմնակիցները գտնում էին, որ Թուրքիայի ծանր կացության գլխավոր պատճառը միջնադարյան տնտեսական կարգն է, որտեղ բացակայում է անհատական ձեռներեցական նախաձեռնությունը։ Մյուս չարիքը նա համարում էր թուրքական պետության բազմազգ կառուցվածքը։ Սաբահեդինը և նրա կողմնակիցները առաջինն էին, որ հեղափոխականների ուշադրությունը սևեռեցին ազգային հարցի վրա և կապեր հաստատեցին ազգային փոքրամասնությունների քաղաքական խմբավորումների հետ։ Այս հարցում երիտթուրքերի միջև առաջացան տարաձայնություններ։ Նրանց մի մասը Սաբահեդինի գլխավորությամբ հանդես էր գալիս Օսմանյան կայսրության ապակենտրոնացման հիմքի վրա ինքնավար նահանգների ստեղծման ճանապարհով ազգային խնդրի լուծման օգտին։Այս հոսանքն ակտիվորեն պաշտպանվում էր հունական և հայկական, մասամբ ալբանական բուրժուազիայի ներկայացուցիչների կողմից։ Հայկական կողմի շահերը ներկայացնում էր գլխավորապես Հայ Հեղափոխակն Դաշնակցությունը: Սակայն Սաբահեդինը չէր հանդիսանում երիտթուրքական շարժման ղեկավարներից, իսկ ժամանակի ընթացքում նա իր կողմնակիցների հետ միասին ընդհանրապես հեռացավ քաղաքական գործունեությունից։Թուրք հեղափոխականների հիմնական մասը, որը միավորվել էր Միություն և առաջադիմություն խմբավորման շուրջ, կողմնակից էր կենտրոնացված, միասնական թուրքական պետությանը, ելնելով նրանից, որ Թուրքիայում պետք է իշխի թուրք ազգը։ Բայց քանի որ նրա հիմնական խնդիրը կայանում էր աբդուլհամիդյան զուլումի ռեժիմի տապալումը, ապա նա հնարավոր էր համարում այդ խնդրի լուծման համար միավորվել ազգային փոքրամասնությունների կազմակերպությունների հետ։Թուրքիայում հեղափոխական ալիքի բարձրացման առիթ հանդիսացավ 1905-1907 թվականների ռուսական հեղափոխությունը, ինչպես նաև Իրանի հեղափոխությունը և այլ պետություններում ազգային-ազատագրական շարժումների վերելքը։
ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄՆԵՐԸ
XX դարիսկզբին Օսմանյան կայսրությունը տնտեսական և քաղաքական խոր ճգնաժամ էր ապրում : Ուժեղացել էին հպատակ ժողովուրդների ազատագրական շարժումները : Թուրքական հասարակությունում առաջացել էին ուժեր որոնք ցանկանում էին երկիրը դուրս բերել ծանր կացությունից և ամեն գնով պահպանել կայսրությունը : Այդ ուժերից էր 1889 թ . կազմակերպված « Իթթիհաթ վե թերաքքի » ( « Միություն և առաջադիմություն » ) կուսակցությունը , որը գլխավորում էր հակասուլթանական շարժումը երկրում : 1907 թ . դեկտեմբերին Փարիզում կայացած վեհաժողովում Իթթիհատի ներկայացուցիչները Հայ Հ եղափոխական Դ աշնակցություն կուսակցության , արաբական , հրեական ու մակեդոնական կոմիտեների հետ համաձայնության եկան համիդյան վարչակարգը միասնական ուժերով տապալելու և Թուրքիայում սահմանադրական կարգեր հաստատելու խնդիրների շուրջ և այդ առիթով ներկայացրին իրենց երեք հիմնական պահանջները .
1. Աբդուլ Համիդի գահըկեցությունը ,
2. Ներկա վարչակարգի արմատական փոփոխությունը ,
3. Մի ներկայացուցչական վարչակարգի հաստատումը:
Բայց հեղաշրջումը կատարվեց ծրագրված ժամկետից շուտ՝ 1908 թ. հուլիսին Մակեդոնիայում տեղակայված թուրքական գնդերը սպաներ Նիազի և Էնվեր բեյերի գլխավորությամբ ապստամբում են: Սուլթան Աբդուլ Համիդի ուղարկած պատժիչ ուժերը, որոնք իթթիհատականների քարոզչության ազդեցության ներքո էին, նույնպես ապստամբում են: Սուլթան Աբդուլ Համիդ Երկրորդն իր գահը փրկելու համար համաձայնում է ընդդիմության պահանջին՝ երկրում սահմանադրական կարգեր հաստատելու: Այսպիսով՝ Օսմանյան կայսրությունում տեղի է ունենում պետական հեղաշրջում, որից հետո սուլթանի իշխանությունը կրում է ձևական բնույթ: Երկրում փաստացի իշխանությունը կենտրոնանում է երիտթուրք պարագլուխների ձեռքում: Օսմանյան կայսրությունը հռչակվում է սահմանադրական միապետություն:
ՊԱՐԱԳԼՈՒԽՆԵՐ
՚ կարգախոսներն այդպես էլ մնացին թղթի վրա : Շուտով հայերին ու կայսրության մյուս ազգերին համակեց լիակատար հիասթափություն : Իրականությունն այն էր , որ երիտթուրքերը ոչ միայն սահմանադրական քիչ թե շատ էական բարեփոխումներ չիրագործեցին , այլև ավելի դաժանորեն շարունակեցին Աբդուլ Համիդի որդեգրած հակահայ քաղաքականությունը : " width="640"
Ահաբեկված սուլթանը հաջորդ օրը հրապարակում է հրամանագիր Միդհատյան սահմանադրության վերականգնման մասին : Համիդյան բռնակալության տապալումը մեծ խանդավառություն առաջացրեց կայսրության բոլոր ժողովուրդների , այդ թվում նաև հայերի մեջ : Հայերի մեծ մասը հավատաց երիտթուրքերի խոստումներին ` կարծելով , թե վերջ կտրվի իրենց տառապանքներին : Երիտթուրքերը , սակայն , որդեգրում են օսմանիզմի քաղաքականությունը , Օսմանյան կայսրությունը հռչակվում է այնտեղ բնակվող բոլոր ժողովուրդների հայրենիք : Ավելի ուշ երիտթուրքերն առաջ են քաշում պանիսլամիզմի և պանթուրքիզմի ծրագրեր : Առաջինը նպատակ ուներ Թուրքիայի շուրջը համախմբել մահմեդականներով բնակեցված երկրները և տարածքները , իսկ երկրորդը ` համախմբել թուրքալեզու ժողովուրդներին : Շատ կարճ տևեց սահմանադրական կարգերի հռչակման հետ կապված ոգևորությունը : Սկզբում երիտթուրք առաջնորդները հմտորեն թաքցնում էին իրենց ազգայնամոլ էությունը ` ներկայանալով որպես Օսմանյան կայսրությունում ապրող բոլոր ժողովուրդների իրավունքների պաշտպան : Ֆրանսիական հեղափոխությունից ընդօրինակված ՙ , հավասարություն , եղբայրություն՚ կարգախոսներն այդպես էլ մնացին թղթի վրա : Շուտով հայերին ու կայսրության մյուս ազգերին համակեց լիակատար հիասթափություն : Իրականությունն այն էր , որ երիտթուրքերը ոչ միայն սահմանադրական քիչ թե շատ էական բարեփոխումներ չիրագործեցին , այլև ավելի դաժանորեն շարունակեցին Աբդուլ Համիդի որդեգրած հակահայ քաղաքականությունը :
Երիտթուրքական հեղաշրջումից հետո սկզբնական շրջանում հայ ազատագրական ուժերը փոխեցին իրենց մարտավարությունը: Գնալով զիջումների` հայ քաղաքական կուսակցությունները ճանաչեցին Օսմանյան Թուրքիայի տարածքային ամբողջականությունը, և համապատասխան փոփոխություններ մտցրին իրենց ծրագրերում: Դաշնակցությունը սկսեց համագործակցել երիտթուրքերի կուսակցության ու թուրքական կառավարության հետ: Հրաժարվելով դրսի միջամտությունից` Հայկական հարցի լուծումը նա փորձեց կապել թուրքական սահմանադրական միապետության ժողովրդավարացման հետ որպես երկրի ներքին խնդիր: Քանի որ ՀՅԴ-ն իր քաղաքական նպաստն էր բերել երիտթուրքերի հաղթանակին, ուստի սահմանադրության շրջանակներում օրինականորեն գործելու հնարավորություն ստացավ: Նա դադարեցրեց ընդհատակյա գործունեությունը, ցրեց հայդուկային խմբերը, օրակարգից հանեց արևմտահայությանը ընդհանուր զինված ապստամբության նախապատրաստելու հարցը:Դաշնակցությանը թվացել էր, թե ստեղծվել է պատմական հնարավորություն հաշտեցնելու երկու ժողովուրդներին և առանց արտաքին ուժերի միջամտության համատեղ որոնելու Արևմտյան Հայաստանի կարգավիճակի վերաբերյալ երկուստեք ընդունելի տարբերակ:1908 թ. հեղաշրջումից հետո ինչպես Դաշնակցության, այնպես էլ Հնչակյան կուսակցության ղեկավարներից շատերը հավաքվել էին Կ. Պոլսում:«Հնչակը» ի տարբերություն Դաշնակցության, խանդավառված չէր ո°չ օսմանյան հեղաշրջումով և ո°չ էլ սահմանադրության վերականգնումով: Ավելին, հնչակյանները հենց սկզբից համոզված էին, որ երիտթուրքերի հեղաշրջումը խաբուսիկ է, և որ իրենց կուսակցությունը լիակատար վստահություն չունի երիտթուրքական իշխանությունների հանդեպ:
Շարունակելով Աբդուլ Համիդի հայահալած քաղաքականությունը՝ երիտթուրքերը որոշեցին Հայկական հարցը լուծել հայերի բնաջնջմամբ, ուստի` արդեն 1909 թ-ի ապրիլին նրանք կազմակերպեցին Կիլիկիայի (Ադանայի վիլայեթում) և Հալեպի վիլայեթի արևմտյան հատվածի հայության կոտորածը, իսկ 1915 թ-ից սկսեցին իրագործել Հայոց ցեղասպանության իրենց ծրագիրը:
ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ
ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ