______________________________________________________________
Թեմատիկ գրավոր աշխատանք / 10մ./ 3-րդ դասարան
2-րդ կիսամյակ 1-ին տարբերակ
1.Երկիրը քանի˚ օրում է մեկ պտույտ կատարում Արեգակի շուրջը:/1 մ./
12 ժամում 24 ժամում 365 օրում
2.Ինչպե˚ս է կոչվում ուղին, որով մոլորակները պտտվում են Արեգակի շուրջը: /1 մ/
Ճանապարհ ուղեծիր արահետ
3. Ո˚ր ուժի շնորհիվ են ձեռքից բաց թողած իրերն ընկնում ցած: /1մ./
Ձգողականության հարվածի մարդու
4. Ո˚րն է Երկրի ամենամոտ հարևանը տիեզերքում: /1մ./
Լուսինը ինքնաթիռը Արեգակը
5. Նշիր , թե որ իրադարձությունն է կատարվում գարնանը: /1մ./
Թռչունները չվում են տաք երկրներ:
Օրերը կարճանում են:
Ծաղկում են ծառերն ու կանաչում դաշտերը:
6. Ե˚րբ են օձերն ու մողեսները քնից արթնանում և բնից դուրս գալիս՝ արևի տակ ջերմանալու:/1մ./
աշնանը գարնանը ամռանը
7. Ե˚րբ են մարդիկ հողի տակ թաղում խաղողի վազերը, բերք ամբարում: / 1 մ./
ձմռանը աշնանը ամռանը
8.Փորսուղը քուն է մտնում, բայց երբեմն արթնանում է, իր պաշարներից մի բան է ուտում ու նորից քնում:Ե˚րբ է լինում: / 1 մ./
աշնանը գարնանը ձմռանը
9.Ինչո˚վ է պայմանավորված բարձր ջերմաստիճանն ամռանը: / 1 մ./
տեղումներով
ամառային արձակուրդներով
Արեգակի նկատմամբ Երկրագնդի դիրքով
10.Տարվա ո˚ր եղանակին են օրերն ամենակարճը: / 1 մ./
Ձմռանը գարնանը աշնանը
______________________________________________________________
Թեմատիկ գրավոր աշխատանք / 10մ./ 3-րդ դասարան
2-րդ կիսամյակ 2-րդ տարբերակ
1.Երկիրը քանի˚ ժամում է մեկ պտույտ կատարում իր առանցքի շուրջը: /1 մ./
365 օրում 12 ժամում 24 ժամում
2.Ինչպե˚ս է կոչվում ուղին, որով մոլորակները պտտվում են Արեգակի շուրջը: /1 մ/
Առանցք ուղեծիր արահետ
3. Ինչո˚ւ է ծառից պոկված խնձորն ընկնում ցած, ո˚ր ուժի շնորհիվ: /1մ./
հարվածի ձգողականության մարդու
4. Ո˚րն է Երկրին ամենամոտ աստղը տիեզերքում: /1մ./
Լուսինը Վեներան Արեգակը
5. Նշիր , թե որ իրադարձությունն է կատարվում աշնանը: /1մ./
Օրերը երկարում են:
Թռչունները չվում են տաք երկրներ:
Ծաղկում են ծառերն ու կանաչում դաշտերը:
6. Ո˚ր եղանակի մասին է խոսքը:/1մ./
Հաճախ անձրև ու կայծակ է լինում:Ծաղկում են ծառերն ու կանչում են արտերը:
աշուն գարուն ամառ
7. Ե˚րբ են գետերը վարարում, քուն մտած գազաններն արթնանում: / 1 մ./
ձմռանը աշնանը գարնանը
8.Ո˚ր եղանակին է գազանների մորթին խտանում ու փարթամանում: /1մ./
աշնանը գարնանը ձմռանը
9.Ինչո˚վ է պայմանավորված ցածր ջերմաստիճանն ձմռանը: / 1 մ./
ձնաբուքերով
երկար գիշերներով
Արեգակի նկատմամբ Երկրագնդի դիրքով
10.Տարվա ո˚ր եղանակին են օրերն ամենաերկարը: / 1 մ./
Ձմռանը գարնանը ամռանը