СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ

Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно

Скидки до 50 % на комплекты
только до

Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой

Организационный момент

Проверка знаний

Объяснение материала

Закрепление изученного

Итоги урока

Գաբրիել Սունդուկյան.

Категория: Литература

Нажмите, чтобы узнать подробности

Գաբրիել Սունդուկյանը հայ դրամատուրգ, հասարակական գործիչ, հայ թատերագրության ռեալիստական ուղղության սկզբնավորողն է: Այստեղ ներկայացված է 1911 թվականի օգոստոսի 11-ին <<Մշակ>> թերթում տպագրված << Իմ մահն ու թաղումը>> հոդվածը:  

Просмотр содержимого документа
«Գաբրիել Սունդուկյան.»


1911 թ. օգոստոսի 15-ին Գ. Սունդուկյանը նամակ է ուղարկել «Մշակի» խմբագրությանը` հետևյալ բովանդակությամբ. «Մշակ» լրագրի խմբագրութեանը: Խոնարհաբար խնդրում եմ տեղ տաք այս իմ կտակին ձեր պատվական լրագրում անմիջապես իմ մահից հետո, տալով մյուս լրագրերին իրավունք արտատպելու, եթե կամենան: Խորին յարգանօք` Գաբրիել Սունդուկեանց: 15 օգոստոսի 1911»:
Նամակին կցել էր կտակը:


«ԻՄ ՄԱՀՆ ՈՒ ԹԱՂՈՒՄԸ

Մնա՛ք բարով, ես գնացի, գնացի էն հանգի տիղ, վուրղանց, ինչ աշխարքը ստիղծվիլ է, դեռ օչով չէ հիդ էկի:
Դուք լաւ ըլիք, էրգար օր ունենաք, ջանով առողջ ըլիք, սրտով ուրախ, հոքով հանգիստ:
Ինչ գէթ իմ արի օմքընու, խնդրում իմ բախշէ, ով ինձ է գէթ արի ու դաղիլ է սիրտս, ես էլ բախշում իմ իստակ սրտով, խճպտանքը վունչինչ ղնամիշ չանէ իրան իր օրումը:
Ինձ թաղելիս վունչինչ թանթանէք հարկաւուր չէ: Տան կարք ու սարքին ձեռը չը տաք զարթի իմ բանելու ու քնելու օթախին, վուրդի իմ յաւիտեանական քնելու գողինքը պիտի պատրաստիք: Մնացած օթախնիրը էնենց մնայ, վունցոր կայ, ինչրի ինձ կու թաղին. իժում դուք գիդիք:
Սիւիր վունցմէ օթախումը չըլի ու դուք էլ, իմ ազիզ Սօֆի ջան ու սրտով սիրած վուրթիքս ու թուռնիրս վուր իսկի էլ սիւիր չը հաքնիք, խիստ լաւ կօ՛նիք:
Վէնօկնիր (պսակնիր) մէ հատ էլ չըլի, վո՛ւնց տանը, վո՛ւնց դուսը, վո՛ւնց դուք շինիլ տաք, վո՛ւնց ուրիշիմէն ընթունիք. վաղօրօք էւէտ յայտնեցէք, վուր օչով չնիղանայ:
Կուրօ (դագաղ) դրէք ինձ իմ սիւ սերթուկով ու մորթէ իմ սիպտա գդակով:
Իմ թաղումից առաջ` տանը վունչինչ պանիխիդէք (ամբիծքներ) չըլի. մենակ իմ տանու քահանէն հերիք է, վուր եկողներու համա մէ «Հայր մեր» ասէ, վուցոր վաղ կարք էր: ՈՒ թէ հիռաւորնիրն ու եադիրը իսկի էլ չնիղանան, չգան ու ամեն սահաթի մէկ-մէկու էդնին կնգաս ու վուրթկերանցս նուրմէկանց չլացցնին, աւելի լաւ կօ՛նին:
Նրանցմէն ով ուզում է իր սրտի ցաւը յայտնի իմ դէիբ, թող իր այցետոմսը տայ դռներումը կամ թէ չէ, էնդի էւէտ դաւթրումը գրէ իր անումը, վունցոր լուսաւոր երգիրներում ընթունած է:
Մոռացայ իր տիղն ասիմ, վուր գազէթնիրը չլքցնիք անթիւ ու անճուռնի յայտարարութիններով ու անտեղի խօսկիրով: Ով չի գիդի, վուր դիփունի համա, ով ինձ սիրում էր, ես խիստ սիրեկան ու թանգագին իմ ըլի, համ էլ էտ խօսկիրը շատիրը մէկ մէկու մտիկ տալով, մինձ ու դառը, խիստ դառը կսկիծով ին յայտնում:

Իմ մահվան յայտարարութինը գրեցէք առանց չինըս յայտնելու. էսէնց. «Գաբրիէլ Սունդուկեանց-Համմալը վախճանվեց (ժամանակը), յուղարկաւորութիւնը տեղի կունենայ (օրը), առաւօտեան (ժամը) հանգուցեալի բնակարանից, և այլն»:
Ինձ թաղելու օրը մէ քահանայ ըլի մենակ-իմ տանու քահանան-իմ առչիւը գնացող ու մէկ էլ մէ տիրացու նրան ծառայող: ՈՒրիշ քահանաներու, ուրիշ հոքևուրականների օչօվի չխնդրիք ու չնեղացնիք:
Ծառայութենի խաչիր ու նշաննիր վո՞ւնց բալըշնիրով, վո՞ւնց առանց բողչի իսկի չըլի:
Իմ առչիւը գնացող քահանէն ու տիրացուն սուս ու փուս գնան իրանց ճամփէն տանէմէն ինչրի էգեղեցին ու էնդանց ինչրի գերեզմանս. ճամփին վունչինչ շարական ու բարձրաձայն աղօթքնիր չըլի:
Թանգագին Սօֆի ջան ու թանգագին զաւակնիրս. դուք համաշա խելօք իք էլի, դուք գիդիք, վունցոր սրտէներուդ կու ղայմացնիք ինձ ճամփու գցելիս:
Ամփովան ու ուրիշ ցէրէմօնիէք իսկի չըլի. իլաիմ թէ ձիաներու գլխին էն բմբլէ թայիգուլնիրը սարքած, վուր ինձ ճիճինի է բերում: ՈՒթ համալ ու ութ կինտօ մեձրեցէք, հիրթով ծտի պէս կու թռցնին ինձ:
Կուլի նրանց մէջը ղուրթ Պէպօ էլ ռաստ գայ, էտ խիստ մինձ պատիւ կուլի իմ Պէպօի համա:
Վիրչը թաղեցէք ինձ, վուրդի էլ գուզիք: Ես գուզէի իմ մօր մօդ, ամա էնդի տիղ չկայ. նրա մօդ թաղած էրեխերքս թարժաժ չըլին:
Գերեզմնիս վրայ վունչինչ արձան հարկաւուր չէ. մէ սիւ քար ու իմ ջանը:
Վրէն գրիլ տւէք էսենց`
ԳԱԲՐԻԷԼ ՍՈՒՆԴՈՒԿԵԱՆՑ -ՀԱՄՄԱԼ
Ծնվեց 1825թ. յունիսի 29-ին
Վախճանվեց 191…թ. … …-ին


Թէ սրտով վրէս արձան իք ուզում ու արժանի կու համարիք, էտ արձանը, իմ փոխանակ, Պէպօի համա կանգնեցրէք վուրդիոր կու սազ գայ:
Սաղ բօով կանգնած ըլի բացր պատուանդանի վրայ իր հագուստով, գդակը ծածկած, մէ ձեռին Արութինի բարաթը, մէկէլ ձեռով վրէն գրածն ըլի ցոյց տալի նրան, վուր գլխաբաց ու սերթուկով սիւէրես կանգնած է կշտին:
Տակը պատուանդանի վրայ գրած ըլի մէնակ էս խօսկիրը`
ՊԷՊՕ
«Էս քու կոտրած ձեռքով չի՞ս գրի՛…»
Էն արձանն ու պատւանդանը թուջէմէն ըլի ածած ու շինած. վրէն վունց մէ տիղ իմ անումը չյիշիք:

Իմ ցանկութինը էն է մէնակ, վուր դիփունի սրտումն ու մտկումը հիդն ու հիդը աւելի ու աւելի հաստատվի էն հասկացողութինը, թէ հաշա ուտիլը (ուրացութիւնը) մինձ ամութ բան է մարթու համա ու ով իր պարտկը չի ճանչնայ, իր տված խօսկը չի կատարի, իր ձեռք քաշած թուխտը կու ուրանայ` նա մարթ չէ, ինչքան գ՛ուզէ բացր ըլի կանգնած մարթկերանց մէջ:
Գանք հիմի ասածներուս կատարելու վրայ:
Պէպօի արձանը շատ հիռու բան է. էստու համա օչով չնիղանաք հիմի ու անմիդ ժամանակ չկորցնիք:
Իմ թաղումին ինչ փուղ պէտք գայ` իմ պարտք է, էստու ղահրը կնիկս ու վուրթիքս կու քաշին էն պստլիկ կարողութենէմէս, վուր թողնում իմ նրանց համա:
Քելէխ-մելէխ իսկի հարկաւուր չէ. էն օրւան ախքըտներու ճաշի փուղը իմ տանէմէն կուտաք Հայոց Բարեգործական Ընկերութենին նրանցը բաժնելու:
Մնաց իմ թաղումի կարք ու սարքի կատարիլը, վունց որ գրիլ իմ էստի վերիւը: Սրա համա յատուկ խնդրում իմ «Մշակ» լրագրի յարգելի խմբագրութենին, իմ սիրելի բարեկամներուս, աչքիս լուս կնգաս ու վուրթկերանցս աշխատին ճշտութինով գլուխ բերին ասածս ու խնդրածս:

Մնա՛ք բարով:
Մնա՛ս բարով, իմ թանգագին Սօֆի ջան:
Մնա՛ք բարով, թանգագին զաւակնիրս:
Մնա՛ք բարով, սիրելի բարեկամնիրս:
Մնա՛ք բարով, սիրելի մարթիք, ինչ ասկի, ցիղի ու հաւտի էլ ըլիք:
Մնա՛ս բարով, սիրած Թիֆլիզ քաղաք:
Մնա՛ս բարով, իմ սիրելի ու պաշտելի ասկ: Աստուծ վաթանիդ արժանէ անէ:
Դիփունիդ սէրը սրտումս խուռը թաղած, տանում իմ հիդս:
Մնա՛ք բարով:


Գաբրիէլ Սունդուկեանց-Համմալ
14 օգոստոսի 1914
Բօրժօմե:

Կտակը լավագույնս ցույց է տալիս մեծ դրամատուրգի ծայրաստիճան համեստությունը, սերը տիկնոջ ու երեխաների նկատմամբ, նվիրվածությունը ազգին, Թիֆլիսին ու բարեկամներին: Նրա հուղարկավորությունը կատարվեց այնպես, ինչպես պատվիրել էր` առջևից լուռումունջ ընթանում էին քահանան ու տիրացուն, իսկ աճյունը տանում էին ութ բեռնակիր և ութ կինտո: 87-ամյա դրամատուրգին հողին հանձնեցին Խոջիվանքի գերեզմանատանը: Չցանկանալով գերեզմանի վրա իր արձանը կանգնեցվի, նա ցանկություն էր հայտնել, որ այդպիսին դրվի ի պատիվ Պեպոյի, բայց և մարգարեաբար կանխատեսել էր. «Պէպօի արձանը շատ հիռու բան է. էստու համա օչով չնիղանաք հիմի ու անմիդ ժամանակ չկորցնիք»:
Իրոք, «շատ հիռու բանե ստացվեց»: 1975 թ. Երևանում, դրամատուրգի ծննդյան 150-ամյակի կապակցությամբ Սունդուկյանի անվան պետական ակադեմիական թատրոնի հարևանությամբ գտնվող զբոսայգում տեղադրվեց Պեպոյի արձանը (հեղ.` Գր. Ահարոնյան):
Իսկ ավելի վաղ` 1918-ի մայիսին, «Աստուծ վաթանի» արժանացրեց նրա «սիրելի ու պաշտելի ասկ»-ին:


Խաչատուր ԴԱԴԱՅԱՆ



























Թեմայի ուսումնասիրությունը սովորողին հնարավորություն է ընձեռում.



Կառուցողական մեթոդով աշխատող ուսուցիչները գրականության դասերին հաճախ են դիմում միջառարկայական կապերի կիրառմանը:

Արվեստի տեսակների /գրականություն,  նկարչություն,  քանդակագործություն, ճար-տարապետության, երաժշտություն/ գրեթե միշտ համադրվում և ավելի հետաքրքիր են դարձնում գրականության դասերը: Այսպիսի դասավանդման տեխնիկան նպաստում է դեռահասների տարբեր հմտությունների , կարողությունների ընդլայմանն ու ուսուցման արդյունավետության բարձրացմանը: Զարգացնում է բազմաբնույթ մտածողությունը և ճիշտ գործելու , սովորելու ունակությունները:





Գաբրիել Սունդուկյանի հուշարձան (Երևան)

«Քանդած օջախ» (1883) կատակերգությունը մի ամբողջ ընտանիքի կործանման պատմությունն է։ Այստեղ բախումը նույնպես հասարակական բնույթ ունի։ Ընտանիքները հեռանում են նահապետական նիստուկացից, բայց նոր իրադրության մեջ չեն գտնում իրենց տեղը։

1872-1876 թվականներին «Մշակ»–ում տպագրվել են Սունդուկյանի ֆելիետոնները՝ «Համալի մասլահաթնիրը», իսկ 1882-1886 թվականներին, «Արձագանք»–ում՝ «Հադիդի մասլահաթնիրը»։ Դրանք հրապարակախոսական–երգիծական բնույթ ունեն և շոշափում են հասարակական, սոցիալական և կենցաղային հարցեր։ Իր վերջին՝ «Իմ մահն ու թաղումը» մասլահաթում Սունդուկյանը համերաշխության, եղբայրության և մարդասիրության կոչ է անում Կովկասի ժողովուրդներին։

Սունդուկյանի ստեղծագործություններն աչքի են ընկնում բարձր գեղարվեստականությամբ, չափի զգացումով, բառի ճշգրիտ և տեղին գործածումով։ Նա գրել է թիֆլիսահայ բարբառով՝ հասարակ ժողովրդին հասկանալի լինելու համար, օգտագործել ժողովրդական բանահյուսությունը, վարպետորեն կառուցել գործողությունը, ստեղծել աշխույժ մենախոսություններ ու երկխոսություններ, ինչպես նաև դրության և խոսքի կոմիզմ։ Նրա ստեղծագործությունը մեծ ազդեցություն է գործել ոչ միայն հայ դրամատուրգիայի, այլև հայ գրականության հետագա զարգացման վրա։ Հ. Թումանյանը նրան որպես երկրորդ մեծ «թիֆլիսեցու» դրել է Սայաթ-Նովայի կողքին[2][3][4]։