СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ

Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно

Скидки до 50 % на комплекты
только до

Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой

Организационный момент

Проверка знаний

Объяснение материала

Закрепление изученного

Итоги урока

Գաբրիել Սունդուկյան.  «Պեպո»  կատակերգությունը

Категория: Литература

Нажмите, чтобы узнать подробности

Սունդուկյանի տաղանդի արգասիքն է «Պեպո» (1876) կատակերգությունը։ Պիեսը պատկերում է երկու հակադիր սոցիալական խավերի՝ բուրժուազիայի ու ժողովրդական զանգվածների հակադրությունը։ Դրական հերոսները ունեն վեհ արժանապատվություն և հոգեկան բարձր հատկանիշներ։ Պեպոյի կերպարը ժողովրդի խոհերի, վշտի, ինքնագիտակցության արտահայտությունն է։ Նրա ողբերգությունը հասարակական մի ամբողջ խավի ողբերգությունն է։ «Պեպո»-ն հայ ռեալիստական դրամատուրգիայի ամենանշանակալից երևույթն է և ունի քննադատական հզոր շերտեր։ Պիեսի բեմադրությունը 1871 թվականի ապրիլին ունեցել է հսկայական հաջողություն։

 

Просмотр содержимого документа
«Գաբրիել Սունդուկյան.  «Պեպո»  կատակերգությունը»

«Պեպոն» Սունդուկյանի լավագույն ստեղծագործությունն է, հայ թատերգության բարձրագույն նվաճումներից մեկը: Պիեսը բաղկացած է երեք արարվածից կամ գործողությունից, որոնցից առաջինը և վերջինը կատարվում են Պեպոյի, իսկ երկրորդը` Զիմզիմովի տանը: Արարվածներն իրենց հերթին բաժանվում են տեսիլների կամ տեսարանների: Գործողությունը տեղի է ունենում Թիֆլիսում 1870-ական թվականներին: Գործող անձերն են հարուստ վաճառական Արութին Զիմզիմովը, նրա կինը` Էփեմիան, ձկնորս Պեպոն, Պեպոյի մայրը` Շուշանը և քույրը` Կեկելը, Զիմզիմովի ծառաները` Գիգոլին և Սամսոնը: Կատակերգության սյուժեն հետևյալն է. Կեկելին նշանել են` փեսացուին խոստանալով հարյուր թուման, այսինքն` հազար ռուբլի օժիտ: Պեպոյի հանգուցյալ հայրը ժամանակին այդ գումարը պահ էր տվել Զիմզիմովին, բայց բարաթը, այսինքն` պարտքը հաստատող մուրհակը, կորել էր: Զիմզիմովն ուրանում է պարտքը, և օժիտը չստանալու պատճառով փեսացուն հրաժարվում է Կեկելից: Դա մեծ անպատվություն էր Կեկելի և նրա հարազատների համար: Ընդհանրում է տեղի ունենում Պեպոյի և Զիմզիմովի միջև: Զիմզիմովը զրպարտության մեղադրանքով սպառնում է բանտարկել տալ նրան: Սակայն գտնվում է բարաթը, և Զիմզիմովը խայտառակությունից փրկվելու համար փորձում է հաշտվել Պեպոյի հետ` խոստանալով պարտքից մի քանի անգամ ավելի փող: Բայց Պեպոն չի ուզում հաշտվել. նա գերադասում է գնալ բանտ և դուրս գալուց հետո Զիմզիմովից լուծել բոլոր նրանց վրեժը, ում խաբել ու գռփել է նա: Պեպոն հասկանում է, որ ինքը մենակ չէ, որ իր նման հարյուրավորներին է կողոպտել Զիմզիմովը: Նա ամեն գնով ուզում է բացահայտել խաբեբա վաճառականի իսկական դեմքը: Պեպոն առաջին անգամ բեմադրվել է 1871 թվականին: