Ինքնուրույն աշխատանք
Կրթությունը անձի , հասարակության, պետության շահերից ելնող ուսուցման և դաստիարակության գործընթաց է, որը նպատակաուղղված է գիտելիքները պահպանելու և նոր սերունդներին փոխանցելու համար:
Յուրաքանչյուր ոք ունի կրթության իրավունք:ՀՀ սահմանադրություն:
Կրթության իրավունքի ապահովման համար յուրաքանչյուր պետություն պարտավոր է ստեղծել կրթության համակարգ:
Կրթական համակարգ ՝
1.Պետական կրթական չափորոշիչ
2. Հաջորդական կրթական ծրագիր
3.Ուսումնական հաստատություններ
4.կրթության կառավարման մարմիններ
Հանրակրթության պետական կրթական չափորոշիչ՝նորմատիվ փաստաթուղթ, որը սահմանում
հանրակրթական հիմնական ծրագրերի բովանդակության պարտադիր նվազագույնը,
կրթական ծրագրերի առավելագույն ծավալը,
ըստ կրթական մակարդակների՝ շրջանավարտներին ներկայացվող ընդհանրական որակական պահանջները,
սովորողների գնահատման համակարգը.
Հանրակրթության պետական չափորոշիչը ներառում է հանրակրթական հիմնական ծրագրերի՝
ուսումնական բնագավառներն ու կրթության բովանդակության բաղադրիչները.
Շրջանավարտներին ներկայացվող որակական պահանջները՝ ըստ կրթական աստիճանների և ուսումնական բնագավառների.
Հենքային ուսումնական պլանը և առարկայացանկերի ձևավորման հիմնական սկզբունքները.
Սովորողների գնահատման ձևերը, սանդղակը, հաշվառման կարգը:
Հանրակրթության պետական չափորոշիչը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
Սովորողների, մանկավարժական աշխատողների, ծնողների,իրավունքներ ու պարտականություններ
ՀՀ օրենքի համաձայն ուսումնական հաստատությունում կրթական գործընթացի մասնակիցներն են՝ սովորողը, սովորողի ծնողը, ուսուցիչը և մանկավարժական այլ աշխատողներ:Օրենքի մակարդակով առաջին անգամ մանրամասն ամրագրված է սովորողների իրավունքներն ու պարտականությունները:Բացառված է որևէ խտրականություն՝ուսումնական հաստատություններում բոլոր սովորողներն ունեն հավասար իրավունքներ և պարտականություններ, որոնք սահմանվում են ոչ միայն օրենքով, այլև ուսումնական հաստատության կանոնադրությամբ:Սովորողն իրավունք ունի՝
1.ստանալու հանրակրթության պետական կրթական չափորոշիչին համապատասխան կրթություն.
2.ծնողի համաձայնությամբ ընտրելու ուսումնական հաստատությունը և ուսուցման ձևը, ինչպես նաև տվյալ ուսումնական հաստատությունում առկա հոսքը, ստանալու կրթական վճարովի ծառայություններ.
3.անվճար օգտվելու ուսումնական հաստատության ուսումնանյութական բազայից.
4.մասնակցելու ներդպրոցական և արտադպրոցական միջոցառումների.
5.պաշտպանված լինելու ցանկացած ֆիզիկական և հոգեբանական ճնշումներից, շահագործումից, մանկավարժական և այլ աշխատողների ու սովորողների այնպիսի գործողություններից կամ անգործությունից, որով խախտվում են սովորողի իրավունքները, կամ ոտնձգություն է արվում նրա պատվին ու արժանապատվությանը .
6.ուսումնական հաստատության կանոնադրությամբ սահմանված կարգով մասնակցելու ուսումնական հաստատության կառավարմանը.
7.ազատորեն փնտրելու և մատչելիորեն ստանալու ցանկացած տեղետատվություն, բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի.
8.ազատ արտահայտելու սեփական կարծիքն ու համոզմունքները.
9.օգտվելու օրենքով և ուսումնական հաստատության կանոնադրությամբ սահմանված այլ իրավունքներից:
Սովորողը պարտավոր է ՝
1.կատարել ուսումնական հաստատության կանոնադրությամբ սահմանված պահանջները.
2.ստանալ հանրակրթության պետական չափորոշիչներին համապատասխան գիտելիքներ.
3.հաճախել և մասնակցել ուսումնական պարապմունքներին.
4.կատարել օրենքով սահմանված այլ պարտականություններ:
Օրենքով թույլատրվում է անհրաժեշտության դեպքում միջին և ավագ դպրոցների սովորողների նկատմամբ կիրառել կարգապահական տույժեր՝ նկատողություն կամ խիստ նկատողություն, որը կարող է հանվել տույժ նշանակվելու օրվանից հետո մեկ տարվա ընթացքում :
Ուսումնական պարապմունքներից սովորողի հաճախակի անհարգելի բացակայության համար պատասխանատվություն է կրում ծնողը՝օրենքով սահմանված կարգով:
Օրենքով թույլատրվում է անհրաժեշտության դեպքում սովորողների նկատմամբ կիրառել նաև բարոյական և նյութական խրախուսման ձևեր՝ շնորհակալագիր, գովասանագիր, դրամական խրախուսում և այլ ձևեր:
-սովորողների կողմից հանրակրթական ծրագրերի յուրացման և առարկայական չափորոշիչների պահանջների ապահովման գործընթացին, ինչպես նաև ուսուցման մեթոդների կիրառման միջոցով համապատասխան գիտելիքների, հմտությունների, կարողությունների ձեռքբերմանը, արժեքային համակարգի ձևավորմանը նպաստող և դրանք ապահովող ուսումնականհաստատության աշխատակից:Օրենքի համաձայն մանկավարժական աշխատողն իրավունք ունի օրենսդրությամբ և ուսումնական հաստատության կանոնադրությամբ հաստատված կարգով.
1.մասնակցելուուսումնական հաստատության կառավարմանը.
2.ընտրելու և ընտրվելու համապատասխան պաշտոններում և կառավարման մարմիններում.
3.մասնակցելու ուսումնական հաստատության գործունեությանը վերաբերվող հարցերի քննարկմանը և լուծմանը.
4.բողոքարկելու ուս. հաստատության ղեկավար մարմինների հրամանները, որոշումները և կարգադրությունները.
5.առաջարկներ ներկայացնելու առարկայական չափորոշիչների, ծրագրերի, դասագրքերի բարելավման վերաբերյալ.
6. օգտվելու ուս հաստատության գրադարանի, տեղեկատվական պահոցների ծառայություններից.
7.ընտրելու ևկիրառելու դասավանդման այնպիսի մեթոդներ և միջոցներ, որոնք ապահովում են ուսումնական գործընթացի բարձր որակ.
8.պաշտպանված լինելու սովորողների, մանկավարժական և այլ աշխատողների այնպիսի գործողություններից, որոնք նսեմացնում են իր մասնագիտական վարկանիշն ու արժանապատվությունը.
9.ունենալու կազմակերպական և նյութատեխնիկական պայմանններ մասնագիտական գործունեություն իրականացնելու համար.
10.իր շահերի պաշտպանության նպատակով ստեղծելու կազմակերպություններ, արհմիություններ կամ անդամակցելու դրանց.
11.հանրակրթության պետական չափորոշչին համապատասխան մշակելու և իրականացնելու դասպլաններ, թեմատիկ միավորներ.
12.մասնակցելու վերապատրաստումների, գիտաժողովների, քննարկումների և լսումների.
13.դիմելու արտահերթ ատեստավորվելու կամ որակաորման համապատասխան տարակարգ ստանալու համար.
14.օգտվելու իրեն վերապահված իրավունքներց, լիազորութ.-ից, խրախուսման ձևից.
Մանկավարժական աշխատողը պարտավոր է ՝
1.հարգել և պաշտպանել սովորողի իրավունքներն ու ազատությունը, պատիվն ու արժանապատվությունը.
2.նպաստել երեխայի կրթության իրավունքի իրացմանը՝ հաշվի առնելով յուրաքանչյուրի կրթական կարիքների առանձնահատկությունները.
3.նպաստել ուս. հաստատությունում սովորողների կաղմից հանրակրթական ծրագրերի յուրացման և առարկայական չափորոշիչների ապահովմանը.
4.ապահովելով հանրակրթության պետական չափորոշիչով նախատեսված ծրագրերի բովանդակության պարտադիր նվազագույնի յուրացմանը սովորողների կողմից՝ կիրառելով դասավանդման առավել արդյունավետ մեթոդներ ,տեխնոլոգիաներ.
5.հետևողականորեն կատարելագործել իր առարկայական գիտելիքներն ու հմտությունները, իրականացնել ստեղծագործ. և հետազոտական աշխատանքներ.
6.համագործակցել ծնողների հետ երեխաների կրթության , դաստիարակության հարց.
7.համագործակցել գործընկերների հետ փորձի փոխանակման և մասնագիտական գործունեության արդյունավետության բարձրացման նպատակով.
8.պահպանել ուսումնական հաստատության կանոնադրությամբ,ներքին իրավական ակտերով և կարգապահական կանոններով սահմանված պահանջները.
9.սովորողների մեջ ձևավորել պատշաճ վարքագիծ ու վարվելակերպ, դաստիարակել հայրենասիրություն.
10.սովորողների մեջ զարգացնել ինքնուրույնություն, նախաձեռնություն և ստեղծագործական ունակություններ:
Օրենքով ուսումնական գործընթացի մասնակիցներ են համարնում նաև սովորողների ծնողները:Հանրակրթության մասին ՀՀ օրենքում, պատմության մեջ առաջին անգամ ,մանրամասն և հստակ սահմանված են ոչ միայն սովորողների ,այլև նրանց ծնողների իրավունքներն ու պարտականությունները:28-րդ հոդվածի համաձայն սովորողի ծնողն իրավունք ունի՝
1.երեխայի ուսուցման համար ընտրելու ուս. հաստատությունը և կրթության ձևը.
2.համագործակցելու ուս. հաստատության մանկավարժական աշխատողների հետ իր երեխայի կրթության կազմակերպման հարցերով.
3.դիմելու համապատասխան մարմիններին երեխայի զարգացման, ուսուցման և դաստիարակության հարցերով.
4.պաշտպանելու իր և իր երեխայի օրինական շահերը համապատասխան մարմիններում.
5.մասնակցելու հանրակրթական ծրագրերի իրականացման և դրանց արդյունավետության գնահատման գործընթացին.
6.մասնակցելու ուսումնական հաստատություն ներքին գնահատմանը.
7.մասնակցելու ուսումնական հաստատության կառավարմանը՝ուսումնական հաստատության կանոնադրությամբ սահմանված կարգով:
Սովորողի ծնողը պարտավոր է՝
1.երեխայի համար ընտանիքում ապահովել համապատասխան պայմաններ կրթություն ստանալու համար.
2.մշտապես հոգալ երեխայի ֆիզիկական առողջության և հոգեկան վիճակի մասին, ստեղծել համապատասխան պայմաններ երեխայի հակումների և ընդունակությունների զարգացման, կրթական կարիքների բավարարման համար.
3.հարգել երեխայի արժանապատվությունը, դաստիարակել աշխատասիրություն, բարություն, ընկերասիրություն, հանդուրժողականություն,գթասրտություն, հարգալից վերաբերմունք ընտանիքի, մեծահասակների, պետական և մայրենի լեզվի, ժողովրդական ավանդույթների և սովորույթների նկատմամբ.
4.դաստիարակել հարգանք ազգային, պատմական, մշակութային արժեքների և հայրենիքի նկատմամբ, հոգատար վերաբերմունք պատմամշակութային հարստության և շրջակա միջավայրի նկատմամբ, հանդուրժողական վերաբերմունք այլ ժողովուրդների և մշակույթների նկատմամբ.
5.դաստիարակել հարգանք ուսումնական հաստատության և մանկավարժական աշխատողների նկատմամբ.
6.սույն օրենքի 15-րդ և16-րդ հոդվածներով սահմանված ժամկետներում երեխային բերել ուսումնական հաստատություն.
7.հատուցել իր, ինչպես նաև իր երեխայի կողմից ուսումնական հաստատությանը հասցված վնասը.
8.սովորողին զերծ պահել ծխախոտ, ոգելից խմիչքներ, հոգեմետ նյութեր, զենք, զինամթերք, թունավոր, պայթուցիկ, ինչպես նաև օրենքով և ուսումնական հաստատության կանոնադրությամբ արգելված այլ նյութեր օգտագործելուց:
Հանրակրթական ուսումնական հաստատության ուսուցիչը՝
1.իրականացնում է սովորողների ուսուցումը պետական չափորոշչի համաձայն.
2.ապահովում է կրթական ծրագրերի կատարումը.
3.բացահայտում,դիտարկում, հետազոտում,գնահատում է սովորողի կրթական կարիքները/
4.սովորողի մեջ արժեքային համակարգ է ձևավորում/
5.սովորողի մեջ զարգացնում է ինքնուրույնություն, նախաձեռնություն ստեղծագործական ունակություններ.
6.նպաստում է սովոողների ինքնակառավարմանը,
7.հարգում և պաշտպանում է սովորողի իրավունքներն ու պարտականությունները, պատիվն ու արժանապատվությունը.
8.կատարելագործում է մասնագիտական գիտելիքներն ու հմտությունները.
9.համագործակցում է սովորողների ծնողների հետ՝կրթության կազմակերպման և ընտանեկան դաստիրակության հարցերում.
10.համագործակցում է գործընկորների հետ՝ փորձի փոխանակման և մասնագիտական գործունեության արդյունավետության նպատակով.
11.մասնակցում է հաստատության մեթոդմիավորումների աշխատանքներին.
12.պահպանում է ներքին իրավական ակտերով և կարգապահական կանոններով սահմանված պահանջները:
Ուսուցիչների մասնագիտական զարգացման և վերապատրաստման գործընթացը կազմակերպվում է Հանրակրթության մասին ՀՀ օրենքի և օրենքից բխող ենթաօրենսդրական ակտերի պահանջներին համապատասխան:
Ուսումնական հաստատության ուսուցիչ կարող է լինել այն անձը ,ով ստացել է մանկավարժական համապատասխան որակավորում կամ ունի բարձրագույն կրթություն և վերջին տասը տարվա ընթացքում մանկավարժական կամ ուսուցչական գործունեության առնվազն հինգ տարվա աշխատանքյին ստաժ:
Հինգ տարին մեկ պարբերականությամբ, յուրաքանչյուր ուսուցիչ պետք է անցնի հերթական ատեստավորում,իսկ արտահերթ կարգով ատեստավորում կարող է անցնել հերթական ատեստավորումից առնվազն երկու տարի հետո:
Ըուրաքանչյուր տարի ենթակա է ատեստավորման ուսումնական հաստատության ուսուցիչների մեկ հինգերորդը:
Ուսուցչի ատեստավորումն իրականացվում է պարզ ընթացակարգով . ներկայացվող փաստաթղթերի ամբողջ ցանկով նախատեսված փաստաթղթերի ուսումնասիրության հիման վրա,ՀՀ մարզերում և Երևանում,ԿԳ նախարարության ենթակայության ուսումնական հաստատությունների համար՝նախարարությունում փաստաթղթային ատեստավորման եղանակով ՝ուսուցչի ատեստավորման տարածքային հանձնաժողովի կողմից:Տնօրենը յուրաքանչյուր տարվա համար օրենքով սահմանված կարգով կազմում է տվյալ տարվա ատեստավերման ենթակա ուսուցիչների ցանկը և մինչև փետրվարի մեկը ներկայացնում տարածքային կառավարման մարմնի ղեկավարին՝Երևանում՝ քաղաքապետին,կամ ԿԳ նախարարին:
Ատեստավորման ենթակա ուսուցչին տնօրենն ատեստավորումից ոչ ուշ , քան երեք ամիս առաջ գրավոր ծանուցում է սույն կարգի և անցկացման ժամկետի մասին:Մեկ ամիս առաջ տնօրենը ատեստավորման հանձնաժողով է ներկայացնում ուսուցչի աշխատանքային բնութագիրը և ուսուցչի հավաքած կրեդիտների մասին տեղեկանք՝դրանք հիմնավորող փաստաթղթերով:Ուսուցչի կողմից հավաքագրվող անհրաժեշտ կրեդիտների անվանացանկը, չափորոշպչները և նվազագույն չափաքանակը հաստատում է կրթության պետական կառավարման լիազորված մարմինը:
Լիազոր մարմնի աշխատակազմն առնվազն հինգ օր առաջ հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի միջոցով ատեստավորման ենթակա ուսուցչին տեղեկացնում է ատեստավորման օրվա, ժամի և վայրի մասին:Ատեստավորման հանձնաժողովը լիզոր մարմնի կողմից ներկայացված փաստաթղթերի փաթեթների ուսումնասիրության որդյունքում նկատված անորոշությունների կամ վիճահարույց հարցերի առկայության դեպքում ատեստավորվող ուսուցչին հրավիրում է քննարկման:
Ատեստավորման հանձնաժողովը յուրաքանչյուր ուսուցչի համար քվեարկության միջոցով ձայների մեծամասնությամբ ըմդունում է հետևյալ որոշումներից մեկը.
1.համապատասխանում է զբաղեցրած պաշտոնին.
2.չի համապատասխանում զբաղեցրած պաշտոնին:
Որոշումը երկօրյա ժամկետում ներկայացնում է ուս. հաստատություն և կրթական պետական կառավարման լիազորված մարմին,և տվյալ ուսուցչին:
Որոշումը կարող է հնգօրյա ժամկետում բողոքարկվել լիազորված մարմին կամ դատական կարգով:Բողոքարկումների ընթացակարգը սահմանվում է համապատասխան կարգով:
Ատեստավորման որոշումը հիմք է ուսոիցչի պաշտոնավարության կամ զբաղեցրած պաշտոնից ազատելու համար:Բողոքարկելու դեպքում՝ ազատումը հետաձգվում է մինչև վերջնական որոշումը:
Ատեստավորված ուսուցիչը իր նախաձեռնությամբ կարող է մասնակցել ուսուցչի որակավորման տարակարգի շնորհման գործընթացին:Ուսուցչի որակավորման տարակարգը քառաստրճան է և շնորհվում է աստիճանակարգության սկզբունքով:
Ուսուցչի որակաորման տարակարգի շնորհման մասին որոշումն ընդունվում է պարզ ընթացակարգով՝ փաստաթղթային եղանակով, ուսուցչի տարակարգի շնորհման հանրապետական հանձնաժողովի կողմից:
Ուսուցչի որակավորման տարակարգերի բնութագրիչները սահմանում է կրթության պետական կառավարման մարմինը՝ հիմք ընդունելով ուսուցչի գիտելիքները, մանկավարժական գործունեության որակական ցուցանիշները:
Հանրապետական հանձնաժողովը փաստաթղթային ատեստավորման արդյունքում ընդունում է հետևյալ որոշումներից մեկը.
1.ենթակա է համապատասխան որակավորման տարակարգի շնորհման.
2.ենթակա չէ համապատասխան որակավորման տարակարգի շնորհման.
Որակավորման տարակարգ ստացած ուսուցչին տրվում է համապատասխան հավելավճար ուսումնական հաստատությանը հատկացված միջոցների հաշվին՝ՀՀ սահմանած կարգով:Որակավորման տարակարգ տրվում է 5 տարի ժամկետով, որի գործողությունը վաղաժամկետ դադարեցվում է ,եթե տվյալ ուսուցիչը ատեստավորումից հետո զբաղեցրած պաշտոնին չի համապատասխանել:
Ուսումնական հաստատությունը փոխող ուսուցչի որակավորման տարակարգը պահպանվում է:Որակավորման տարակարգի դիմաց տվյալ ուսուցչի հավելավճարի իրավունքը վերականգնվում է ատեստավորման օրվանից: