СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ

Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно

Скидки до 50 % на комплекты
только до

Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой

Организационный момент

Проверка знаний

Объяснение материала

Закрепление изученного

Итоги урока

Հարձակումներ կայքերի վրա

Категория: Информатика

Нажмите, чтобы узнать подробности

Просмотр содержимого документа
«Հարձակումներ կայքերի վրա»

Կայքերի վրա հարձակումներ

Ընդհանուր առմամբ հայաստանյան կայքերի վրա հարձակումերի թիվը նվազել է եւ հասել է իր մինիմալին վերջին տաս տարվա ընթացքում։ Հիմնական գործոնները, որոնք բերել են նվազեցմանը երկուսն են․
ա․ Կայքերի տերերը սկսել են ավելի մեծ ուշադրություն դարձնել անվտանգությանը, ծրագրային ապահովման թարմացմանը
բ․ Ադրբեջանական եւ թուրքական հաքերային խմբերը փոփոխել են իրենց հետաքրքրությունների վեկտորները եւ, ինչպես արդեն նշվեց, շրջվել են դեպի հարձակումները օգտատերերի դեմ։

am տիրությում գտնվող կայքերի վրա հաջողված վիճակագրությունը ըստ տարիների։ Տվյալները ըստ Cybergates

Հիմնականում հարձակումների ենթարկվում են հին, չվերահսկվող եւ հանրային ազդեցություն չչունեցող կայքեր։ Սակայն, եղել է մի քանի մտահոգիչ դեպք։

Հոկտեմբերի 18-ին ադրբեջանական հաքերները կարողացել էին նյութ տեղադրել ՀՀ վարչապետի կայքի վրա։ Նմանատիպ լուրջ թիրախ հաջող հարձակման Հայաստանում չէր ենթարկվեր տարիներ շարունակ։ Վերջին անգամ կառավարության կայքը հարձակման էր ենթարկվել ուղիղ տաս տարի առաջ։

Մի դեպքում մայիսի 5֊ին թուրքական Akincilar ազգայնական հաքերային խմբի կողմից կոտրվեց News.am լրատվականը, ուր տեղադրվեց Թուրքիայի դրոշը։

Լրագրողներ հանուն մարդու իրավունքների կազմակերպության Forrights.am  կայքը դեկտեմբերի 12-ից մինչեւ 24֊ը պարբերաբար ենթարկվում է DDoS հարձակումների, որոնց պատճառով կայքի աշխատանքը մի քանի օր ամբողջովին կազմալուծվել էր։ Հարձակումները դադարել են միայն այն ժամանակ, երբ CiviCERT-AM կազմակերպությունը սկսել է կայքը պաշտպանել։ Այս հարձակումը առավել մտահոգիչ է այն պատճառով, որ հստակ իրականացվել է լրատվամիջոցը լռեցնելու համար, ամենայն հավանականությամբ, կատարվել է ներքին պատվիրատուի կողմից։ Բացի դրանից, մտահոգիչ էին նաեւ հարձակման ծավալները, որոնք գերազանցում էին որոշ չափանիշներով մինչ այդ տարիների ընթացքում Հայաստանում արձանագրված այլ DDoS հարձակումները։

Հունիս֊հուլիսի ընթացքում ԵՊՀ֊ի սերվերները գտնվեւմ էին ծանր DDoS հարձակման տակ, որը խաթարում էր ինչպես կայքի աշխատանքը, այնպես էլ էլեկտրոնային փոստերի ծառայությունը։

Նաեւ նշենք, որ Antifake.am կայքը հայտարարեց, որ ենթարկվել է հարձակման, ինչի հետեւանքով ջնջվել են մի շարք հրապարակումներ։